https://arm.sputniknews.ru/20231103/hh-karavarutjuny-shahagrgir-e-hajkakan-shukajum-germanakan-kapitali-yndlajnmamb-68210549.html
ՀՀ կառավարությունը շահագրգիռ է հայկական շուկայում գերմանական կապիտալի ընդլայնմամբ
ՀՀ կառավարությունը շահագրգիռ է հայկական շուկայում գերմանական կապիտալի ընդլայնմամբ
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի գլխավորած պատվիրակությանը։ 03.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-03T22:42+0400
2023-11-03T22:42+0400
2023-11-03T22:56+0400
նիկոլ փաշինյան
անալենա բերբոք
հայաստան
գերմանիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/03/68209608_0:87:1670:1026_1920x0_80_0_0_08fe7d8bac870e03b7e9c5440b56f379.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը շահագրգիռ է հայկական շուկայում գերմանական կապիտալի ընդլայնմամբ: Այդ մասին նշվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, հայտնում են վարչապետի աշխատակազմից:Նշվում է, որ զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Գերմանիայի միջև տնտեսական կապերի հետագա զարգացման ու ամրապնդման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել էներգետիկայի և այլ ուղղություններով փոխգործակցությունն ընդլայնելու հնարավորությունների շուրջ:Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, դրա հաղթահարման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերին:Մտքեր են փոխանակվել նաև ՀՀ–ԵՄ համագործակցության և դրա հետագա ընդլայնման շուրջ: Անալենա Բերբոքը նշել է, որ Գերմանիայի կառավարությունը և ԵՄ–ն պատրաստ են հետագայում ևս անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել ՀՀ կառավարությանը` ժողովրդավարական բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով:Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է խաղաղությանը միտված գործընթացում Գերմանիայի և կանցլեր Օլաֆ Շոլցի անձնական ներդրումը: Տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման համատեքստում երկուստեք ընդգծվել է նաև Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության գործունեության կարևորությունը:Հիշեցնենք, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը ավելի վաղ հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Վաղը նա կմեկնի Ադրբեջան։
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/03/68209608_93:0:1577:1113_1920x0_80_0_0_ff61785f138bf582d8fcdd8efc6de26a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, անալենա բերբոք, հայաստան, գերմանիա
նիկոլ փաշինյան, անալենա բերբոք, հայաստան, գերմանիա
ՀՀ կառավարությունը շահագրգիռ է հայկական շուկայում գերմանական կապիտալի ընդլայնմամբ
22:42 03.11.2023 (Թարմացված է: 22:56 03.11.2023) Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի գլխավորած պատվիրակությանը։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը շահագրգիռ է հայկական շուկայում գերմանական կապիտալի ընդլայնմամբ: Այդ մասին նշվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, հայտնում են
վարչապետի աշխատակազմից:
«Շատ ուրախ եմ, որ տեսնում ենք մեր տարածաշրջանում Գերմանիայի կողմից ավելի շատ ներգրավվածություն, նաև մեր հարաբերություններում առկա է նոր դինամիկա»,– ասել է Փաշինյանը։
Նշվում է, որ զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Գերմանիայի միջև տնտեսական կապերի հետագա զարգացման ու ամրապնդման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել էներգետիկայի և այլ ուղղություններով փոխգործակցությունն ընդլայնելու հնարավորությունների շուրջ:
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, դրա հաղթահարման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերին:
Մտքեր են փոխանակվել նաև ՀՀ–ԵՄ համագործակցության և դրա հետագա ընդլայնման շուրջ: Անալենա Բերբոքը նշել է, որ Գերմանիայի կառավարությունը և ԵՄ–ն պատրաստ են հետագայում ևս անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել ՀՀ կառավարությանը` ժողովրդավարական բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է խաղաղությանը միտված գործընթացում Գերմանիայի և կանցլեր Օլաֆ Շոլցի անձնական ներդրումը:
Տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման համատեքստում երկուստեք ընդգծվել է նաև Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության գործունեության կարևորությունը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը ավելի վաղ հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Վաղը նա կմեկնի Ադրբեջան։