https://arm.sputniknews.ru/20231103/hajtni-en-hajkakan-rvomansiada-4rd-amenamja-mrcujti-haghtvoghnery-68200123.html
Հայտնի են «Հայկական Ռոմանսիադա» 4–րդ ամենամյա մրցույթի հաղթողները
Հայտնի են «Հայկական Ռոմանսիադա» 4–րդ ամենամյա մրցույթի հաղթողները
Sputnik Արմենիա
Մասնակիցները ցուցադրեցին ռուսական և ազգային ռոմանսի կատարման տարբեր ոճերի կատարումներ՝ ակադեմիական, ժամանակակից և այլն: 03.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-03T19:35+0400
2023-11-03T19:35+0400
2023-11-03T19:48+0400
«մոսկվայի տուն»
մրցույթ
երգ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/03/68183445_0:67:1280:787_1920x0_80_0_0_98eaa769e6a297eea1938dd017299854.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. «Հայկական Ռոմանսիադա» 4-րդ ամենամյա մրցույթի արդյունքներն ամփոփվել են, հայտնի են հաղթողները։ Մրցութային երկու փուլերի արդյունքում մրցանակակիրներ են դարձել Ռիտա Պետրոսյանը և Ֆերդինանդ Մուրադյանը` 1–ին տեղ, Արփի Սինանյանը և Հովհաննես Օրդանյանը` 2–րդ տեղ, Մերի Միսակյանը և Կարինե Աղաջանյանը` 3–րդ տեղ:Ժյուրին սահմանել է նաև հատուկ անվանակարգեր. Մերի Միսակյանն արժանացել է «Հայ ռոմանս», Հովհաննես Օրդանյանը` «Ազգային ռոմանս», Կարինե Աղաջանյանը` «Հանդիսատեսի համակրանք» մրցանակներին:Մրցույթում հնչեցին ռուսական լավագույն ռոմանսներ և հայ կոմպոզիտորների` բոլորի կողմից սիրված ստեղծագործությունները՝ հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի, «Կապելա» ազգային ակադեմիական երգչախմբի, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Երիտասարդական օպերային ծրագրի» կատարմամբ:Մասնակիցները ցուցադրեցին ռուսական և ազգային ռոմանսի կատարման տարբեր ոճերի կատարումներ՝ ակադեմիական, ժամանակակից և այլն:Ինչպես նշել է Երևանում «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը` «Հայկական Ռոմանսիադայի» հաղթողները մեծ հաջողությամբ հանդես են գալիս Մոսկվայում կայացած հեղինակավոր վոկալ մրցույթի եզրափակիչ փուլում՝ նվաճելով հաղթական տեղեր: Օրինակ` անցյալ տարի «Հայկական Ռոմանսիադայի» հաղթող Վիկտորյա Մելքոնյանը Մոսկվայում զբաղեցրել է առաջին տեղը։Երեկոյին ներկա էին ՀՀ–ում ՌԴ դեսպանության խորհրդական–դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը, ՀՀ–ում Չինաստանի և Սիրիայի դեսպաններ Ֆան Յունը և Նորա Արիսյանը, մշակութային գործիչներ: Մրցույթը կազմակերպվել էր «Ռոմանսիադա» ռուսական ռոմանսի արվեստի պահպանման բարեգործական հիմնադրամի և Երևանում «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի կողմից՝ Հայաստանի երաժշտական ընկերության աջակցությամբ, Մոսկվայի կառավարության, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի և ՀՀ Գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Այն առաջին անգամ անցկացվել է 2020 թ.։ Նախագծի նպատակն է ռուսական ռոմանսի՝ որպես երաժշտական արվեստի ուղղություններից մեկի հանրահռչակումը, ինչպես նաև տաղանդավոր արտիստների գործունեության աջակցությունն ու ակտիվացումը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/03/68183445_72:0:1209:853_1920x0_80_0_0_d096979aa047648f6a473baf47e2d683.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«մոսկվայի տուն», մրցույթ, երգ, հայաստան
«մոսկվայի տուն», մրցույթ, երգ, հայաստան
Հայտնի են «Հայկական Ռոմանսիադա» 4–րդ ամենամյա մրցույթի հաղթողները
19:35 03.11.2023 (Թարմացված է: 19:48 03.11.2023) Մասնակիցները ցուցադրեցին ռուսական և ազգային ռոմանսի կատարման տարբեր ոճերի կատարումներ՝ ակադեմիական, ժամանակակից և այլն:
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. «Հայկական Ռոմանսիադա» 4-րդ ամենամյա մրցույթի արդյունքներն ամփոփվել են, հայտնի են հաղթողները։ Մրցութային երկու փուլերի արդյունքում մրցանակակիրներ են դարձել Ռիտա Պետրոսյանը և Ֆերդինանդ Մուրադյանը` 1–ին տեղ, Արփի Սինանյանը և Հովհաննես Օրդանյանը` 2–րդ տեղ, Մերի Միսակյանը և Կարինե Աղաջանյանը` 3–րդ տեղ:
Ժյուրին սահմանել է նաև հատուկ անվանակարգեր. Մերի Միսակյանն արժանացել է «Հայ ռոմանս», Հովհաննես Օրդանյանը` «Ազգային ռոմանս», Կարինե Աղաջանյանը` «Հանդիսատեսի համակրանք» մրցանակներին:
Մրցույթում հնչեցին ռուսական լավագույն ռոմանսներ և հայ կոմպոզիտորների` բոլորի կողմից սիրված ստեղծագործությունները՝ հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի, «Կապելա» ազգային ակադեմիական երգչախմբի, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Երիտասարդական օպերային ծրագրի» կատարմամբ:
Մասնակիցները ցուցադրեցին ռուսական և ազգային ռոմանսի կատարման տարբեր ոճերի կատարումներ՝ ակադեմիական, ժամանակակից և այլն:
Ինչպես նշել է Երևանում «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը` «Հայկական Ռոմանսիադայի» հաղթողները մեծ հաջողությամբ հանդես են գալիս Մոսկվայում կայացած հեղինակավոր վոկալ մրցույթի եզրափակիչ փուլում՝ նվաճելով հաղթական տեղեր: Օրինակ` անցյալ տարի «Հայկական Ռոմանսիադայի» հաղթող Վիկտորյա Մելքոնյանը Մոսկվայում զբաղեցրել է առաջին տեղը։
Երեկոյին ներկա էին ՀՀ–ում ՌԴ դեսպանության խորհրդական–դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը, ՀՀ–ում Չինաստանի և Սիրիայի դեսպաններ Ֆան Յունը և Նորա Արիսյանը, մշակութային գործիչներ:
Մրցույթը կազմակերպվել էր «Ռոմանսիադա» ռուսական ռոմանսի արվեստի պահպանման բարեգործական հիմնադրամի և Երևանում «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի կողմից՝ Հայաստանի երաժշտական ընկերության աջակցությամբ, Մոսկվայի կառավարության, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի և ՀՀ Գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Այն առաջին անգամ անցկացվել է 2020 թ.։
Նախագծի նպատակն է ռուսական ռոմանսի՝ որպես երաժշտական արվեստի ուղղություններից մեկի հանրահռչակումը, ինչպես նաև տաղանդավոր արտիստների գործունեության աջակցությունն ու ակտիվացումը: