https://arm.sputniknews.ru/20231103/hajastani-dirqvorvoshumn-e-haskanal-ev-hartel-rusastani-het-arka-khndirnery-mirzvojan-68157026.html
Հայաստանի դիրքորոշումն է հասկանալ և հարթել Ռուսաստանի հետ առկա խնդիրները. Միրզոյան
Հայաստանի դիրքորոշումն է հասկանալ և հարթել Ռուսաստանի հետ առկա խնդիրները. Միրզոյան
Sputnik Արմենիա
ԱԳ նախարարի խոսքով` երկու երկրների հարաբերություններում այսօր կան խնդիրներ, որոնց ուղղությամբ աշխատանք է իրականացվում։ 03.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-03T11:18+0400
2023-11-03T11:18+0400
2023-11-03T11:42+0400
արարատ միրզոյան
հայաստան
ռուսաստան
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34737273_0:168:1600:1068_1920x0_80_0_0_02a77fb1d38f8b4f4c2f325ad4eeaae8.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանի դիրքորոշումն է քննարկել առկա խնդիրներն ու հարթել դրանք։Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկմանն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։Նա շեշտեց` Ռուսաստանի Դաշնության հետ մենք բազմաոլորտ կապեր ունենք, բայց և երկու երկրների հարաբերություններում կան որոշ խնդիրներ։ Ըստ նրա` կան որոշ հարցեր, որոնց առնչությամբ Հայաստանը բավարարված չէ, զարմանում է` Ռուսաստանում էլ նույնպիսի վերաբերմունք կա ՀՀ–ի նկատմամբ։Ըստ նրա` այն, ինչից ՌԴ գործընկերներն են զարմանում, հետևանք է այն քաղաքականության, որը մենք տեսել ենք զանազան մեդիա եթերներում և այլ տեղերում։Նրա խոսքով` Հայաստանն աշխատում է այդ ուղղությամբ։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս հայտնեց, որ այս գործում մենք կհաջողենք։ Միաժամանակ շեշտեց` սա միակողմանի գործընթաց չէ։Նշենք, որ Հայաստանի և Ռուսաստանի իշխանության ներկայացուցիչները վերջին ժամանականերում հրապարակային մեղադրանքներ են ներկայացնում միմյանց հասցեին։ Հոկտեմբերի 23–ին էլ ռուսական «Առաջին ալիքի» եթերում հեռարձակված հաղորդման ընթացքում կոպիտ արտահայտություններ են հնչել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին: Ծրագրին մասնակցել է նաև «Մայր Հայաստան» ընդդիմադիր դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը: Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին կանչել են ՀՀ արտաքին գործերի նախարարություն ՝ ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակված ֆիլմի համարը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34737273_91:0:1515:1068_1920x0_80_0_0_3ea25c04d83f531cb0d5f0fa419fc262.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, հայաստան, ռուսաստան, աժ (ազգային ժողով)
արարատ միրզոյան, հայաստան, ռուսաստան, աժ (ազգային ժողով)
Հայաստանի դիրքորոշումն է հասկանալ և հարթել Ռուսաստանի հետ առկա խնդիրները. Միրզոյան
11:18 03.11.2023 (Թարմացված է: 11:42 03.11.2023) ԱԳ նախարարի խոսքով` երկու երկրների հարաբերություններում այսօր կան խնդիրներ, որոնց ուղղությամբ աշխատանք է իրականացվում։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանի դիրքորոշումն է քննարկել առկա խնդիրներն ու հարթել դրանք։Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկմանն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նա շեշտեց` Ռուսաստանի Դաշնության հետ մենք բազմաոլորտ կապեր ունենք, բայց և երկու երկրների հարաբերություններում կան որոշ խնդիրներ։ Ըստ նրա` կան որոշ հարցեր, որոնց առնչությամբ Հայաստանը բավարարված չէ, զարմանում է` Ռուսաստանում էլ նույնպիսի վերաբերմունք կա ՀՀ–ի նկատմամբ։
Ըստ նրա` այն, ինչից ՌԴ գործընկերներն են զարմանում, հետևանք է այն քաղաքականության, որը մենք տեսել ենք զանազան մեդիա եթերներում և այլ տեղերում։
«Մենք այստեղ որևէ այլ դիրքորոշում չունենք, քան կառուցողական կերպով խնդիրները քննարկել, հասկանալ, հարթել և բարեկամաբար, գործընկերաբար առաջ շարժվել։ Սա է մեր դիրքորոշումը»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով` Հայաստանն աշխատում է այդ ուղղությամբ։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս հայտնեց, որ այս գործում մենք կհաջողենք։ Միաժամանակ շեշտեց` սա միակողմանի գործընթաց չէ։
Նշենք, որ Հայաստանի և Ռուսաստանի իշխանության ներկայացուցիչները վերջին ժամանականերում հրապարակային մեղադրանքներ են ներկայացնում միմյանց հասցեին։ Հոկտեմբերի 23–ին էլ ռուսական «Առաջին ալիքի» եթերում հեռարձակված հաղորդման ընթացքում կոպիտ արտահայտություններ են հնչել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին: Ծրագրին մասնակցել է նաև «Մայր Հայաստան» ընդդիմադիր դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը: Հայաստանում Ռուսաստանի դեսպան
Սերգեյ Կոպիրկինին կանչել են ՀՀ արտաքին գործերի նախարարություն ՝ ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակված ֆիլմի համարը։