00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Գարեգին Բ-ն հոգևոր խորհրդի անդամների հետ այցելել է բռնի տեղահանված արցախցիներին

© Photo : Info Service Dept of the Mother SeeԳարեգին Բ-ն հոգևոր խորհրդի անդամների հետ այցելել է բռնի տեղահանված արցախցիներին
Գարեգին Բ-ն հոգևոր խորհրդի անդամների հետ այցելել է բռնի տեղահանված արցախցիներին - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2023
Գարեգին Բ-ն հոգևոր խորհրդի անդամների հետ այցելել է բռնի տեղահանված արցախցիներին
Բաժանորդագրվել
Ծաղկաձորի թեմապատկան ճամբարում այս պահին ապրում է Արցախից բռնի տեղահանված 38 ընտանիք։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ուղեկցությամբ այցելել է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնը։ Այս անգամ հոգևորականներն այցելել են Կոտայքի թեմի Ծաղկաձորի թեմապատկան ճամբար, որտեղ ապաստան են գտել հայրենազրկված 38 ընտանիքներ։
© Photo : Info Service Dept of the Mother SeeԳարեգին Բ-ն հոգևոր խորհրդի անդամների հետ այցելել է բռնի տեղահանված արցախցիներին
Католикос Гарегин Второй с членами духовного совета посетили вынужденных переселенцев из Нагорного Карабаха (2 ноября 2023). Цахкадзор - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2023
Գարեգին Բ-ն հոգևոր խորհրդի անդամների հետ այցելել է բռնի տեղահանված արցախցիներին
«Կաթողիկոսը, իր օրհնությունն ու հայրական սերը փոխանցելով արցախցիներին, ընդգծել է, որ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն իր աշխարհասփյուռ թեմերով այս օրերին լծված է Արցախից բռնի տեղահանված մեր զավակների հոգևոր, հումանիտար և սոցիալական կարիքների հոգածության աշխատանքներին»,– ասված է հաղորդագրության մեջ։
Վեհափառը վստահություն է հայտնել, որ Աստծո օգնությամբ և միասնական ջանքերով արցախցիները կկարողանան հաղթահարել իրենց առջև ծառացած փորձություններն ու մարտահրավերները։
Կաթողիկոսն ընդգծել է, որ աջակցության ծրագրերը կլինեն շարունակական:
© Photo : Info Service Dept of the Mother SeeԳարեգին Բ-ն հոգևոր խորհրդի անդամների հետ այցելել է բռնի տեղահանված արցախցիներին
Католикос Гарегин Второй с членами духовного совета посетили вынужденных переселенцев из Нагорного Карабаха (2 ноября 2023). Цахкадзор - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2023
Գարեգին Բ-ն հոգևոր խորհրդի անդամների հետ այցելել է բռնի տեղահանված արցախցիներին
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Լրահոս
0