https://arm.sputniknews.ru/20231103/erevanum-cujceric-hetvo-nakhadzernvel-e-34-qrgvorts-dzerbakalvel-e-akcianeri-64-masnakic-68196034.html
Երևանում ցույցերից հետո նախաձեռնվել է 34 քրգործ, ձերբակալվել է ակցիաների 64 մասնակից
Երևանում ցույցերից հետո նախաձեռնվել է 34 քրգործ, ձերբակալվել է ակցիաների 64 մասնակից
Sputnik Արմենիա
Մեղադրյալներից 42-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Հետագայում 14 անձի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է անազատության հետ... 03.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-03T19:01+0400
2023-11-03T19:01+0400
2023-11-03T19:23+0400
հանրահավաք
երևան
կալանք
հհ քննչական կոմիտե
ընդդիմություն
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/18/66386849_0:250:1333:1000_1920x0_80_0_0_0e71a34c701c3d7b55f216525d0fc4e0.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 19-ին և դրան հաջորդող մի քանի օրերին Երևանում իրականացված զանգվածային հավաքների ընթացքում առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ընդհանուր առմամբ նախաձեռնվել է 34 քրեական վարույթ, ձերբակալվել է ակցիաների 64 մասնակից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։«Քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 60 անձի նկատմամբ, որոնցից՝ 4-ը՝ անչափահաս, 2-ը՝ կին»,-նշված է հաղորդագրության մեջ։7 անձի նկատմամբ հետապնդում է հարուցվել զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու ատելություն կամ թշնամանք հրահրելու նպատակով նյութեր տարածելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի համար։4 անձի նկատմամբ հետապնդում է հարուցվել պաշտոնատար անձի (ոստիկանի) օրինական ծառայողական գործունեությանը, բռնության գործադրմամբ միջամտելու համար։3 անձի նկատմամբ հետապնդում է հարուցվել - խուլիգանություն կատարելու համար։Մեղադրյալներից 42-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Հետագայում 14 անձի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է անազատության հետ չկապված այլ խափանման միջոցներով։Հանրային քրեական հետապնդման ենթարկվող 8 անձ գտնվում է հետախուզման մեջ։Մյուս քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է։Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/18/66386849_0:0:1333:1000_1920x0_80_0_0_d74273a67cd89a9d806eaa04ad8cf2a1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հանրահավաք, երևան, կալանք, հհ քննչական կոմիտե, ընդդիմություն, բողոքի ակցիա
հանրահավաք, երևան, կալանք, հհ քննչական կոմիտե, ընդդիմություն, բողոքի ակցիա
Երևանում ցույցերից հետո նախաձեռնվել է 34 քրգործ, ձերբակալվել է ակցիաների 64 մասնակից
19:01 03.11.2023 (Թարմացված է: 19:23 03.11.2023) Մեղադրյալներից 42-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Հետագայում 14 անձի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է անազատության հետ չկապված այլ խափանման միջոցներով։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 19-ին և դրան հաջորդող մի քանի օրերին Երևանում իրականացված զանգվածային հավաքների ընթացքում առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ընդհանուր առմամբ նախաձեռնվել է 34 քրեական վարույթ, ձերբակալվել է ակցիաների 64 մասնակից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 60 անձի նկատմամբ, որոնցից՝ 4-ը՝ անչափահաս, 2-ը՝ կին»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ քննչական կոմիտեի՝ 46 անձի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է զանգվածային անկարգություններին մասնակցության համար՝ (ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդված), որոնցից մեկի դեպքում՝ իրացման նպատակով ապօրինի թմրամիջոցի շրջանառության (ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդված) հետ համակցությամբ։
7 անձի նկատմամբ հետապնդում է հարուցվել զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու ատելություն կամ թշնամանք հրահրելու նպատակով նյութեր տարածելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի համար։
4 անձի նկատմամբ հետապնդում է հարուցվել պաշտոնատար անձի (ոստիկանի) օրինական ծառայողական գործունեությանը, բռնության գործադրմամբ միջամտելու համար։
3 անձի նկատմամբ հետապնդում է հարուցվել - խուլիգանություն կատարելու համար։
Մեղադրյալներից 42-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Հետագայում 14 անձի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է անազատության հետ չկապված այլ խափանման միջոցներով։
Հանրային քրեական հետապնդման ենթարկվող 8 անձ գտնվում է հետախուզման մեջ։
Ներկա պահի դրությամբ մեղադրական եզրակացությամբ ավարտվել է 7 անձի վերաբերյալ 5 քրեական վարույթ, որոնցից 4-ի նյութերն արդեն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու։
Մյուս քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված
ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին
Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։