https://arm.sputniknews.ru/20231103/erevani-qaghaqapetarany-2rd-angam-e-hajtararel-sharl-aznavuri-ardzani-nakhagtsi-bac-mrcujt-68201739.html
Երևանի քաղաքապետարանը 2–րդ անգամ է հայտարարել Շառլ Ազնավուրի արձանի նախագծի բաց մրցույթ
Երևանի քաղաքապետարանը 2–րդ անգամ է հայտարարել Շառլ Ազնավուրի արձանի նախագծի բաց մրցույթ
Sputnik Արմենիա
Հուշարձանը կտեղադրվի Ազնավուրի հրապարակում 2024 թ. հոկտեմբեր–նոյեմբեր ամիսներին։ 03.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-03T19:50+0400
2023-11-03T19:50+0400
2023-11-03T20:00+0400
շառլ ազնավուր
արձան
մրցույթ
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/1481/05/14810548_0:72:1372:844_1920x0_80_0_0_c69c7ee412f87ea844a750349578e4bf.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանն արդեն 2–րդ անգամ հայտարարել է Շառլ Ազնավուրի արձանի նախագծի բաց մրցույթ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։Ավելի վաղ՝ 2023 թ. հունիսին, մայրաքաղաքի իշխանությունները մրցույթ էին հայտարարել շանսոնիեի հուշարձանի նախագծի համար։ Սեպտեմբերին ներկայացված 37 հայտ–էսքիզներից ոչ մեկը քվեարկության արդյունքում չընտրվեց: Այդ որոշումն ընդունվել էր՝ հաշվի առնելով մասնագիտական հանձնաժողովի կարծիքը։Մրցույթի մասնակիցները կարող են ներկայացնել հուշարձանի երեք տարբերակ։ Մասնակցությունն անցկացվում է անանուն:Հիշեցնենք` Շառլ Ազնավուրը (իրական անունը՝ Շահնուր Վաղինակի Ազնավուրյան) ծնվել է 1924 թվականի մայիսի 22–ին` արտիստների ընտանիքում` հայրը երգիչ էր, մայրը` դերասանուհի։ Ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնյե, հասարակական գործիչն իր երաժշտական կարիերայի ընթացքում (սկսած 1940 թ.–ից) ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով` ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն, ռուսերեն։Շանսոնյեն մահացել 2018 թվականի հոկտեմբերի 1-ին։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1481/05/14810548_77:0:1297:915_1920x0_80_0_0_d1272f824e5a50e396d98dd733d67ccd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շառլ ազնավուր, արձան, մրցույթ, երևան
շառլ ազնավուր, արձան, մրցույթ, երևան
Երևանի քաղաքապետարանը 2–րդ անգամ է հայտարարել Շառլ Ազնավուրի արձանի նախագծի բաց մրցույթ
19:50 03.11.2023 (Թարմացված է: 20:00 03.11.2023) Հուշարձանը կտեղադրվի Ազնավուրի հրապարակում 2024 թ. հոկտեմբեր–նոյեմբեր ամիսներին։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանն արդեն 2–րդ անգամ հայտարարել է Շառլ Ազնավուրի արձանի նախագծի բաց մրցույթ: Այս մասին հայտնում է
քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ՝ 2023 թ. հունիսին, մայրաքաղաքի իշխանությունները
մրցույթ էին հայտարարել շանսոնիեի հուշարձանի նախագծի համար։ Սեպտեմբերին ներկայացված 37 հայտ–էսքիզներից ոչ մեկը քվեարկության արդյունքում չընտրվեց: Այդ որոշումն ընդունվել էր՝ հաշվի առնելով մասնագիտական հանձնաժողովի կարծիքը։
Մեծ շանսոնյեի արձանը նախատեսվում էր տեղադրել Աբովյան փողոցի` իր անունով անվանակոչված հրապարակում նրա ծննդյան 100–ամյակին ընդառաջ՝ 2023 թ. հոկտեմբեր–նոյեմբեր ամիսներին։
Մրցույթի մասնակիցները կարող են ներկայացնել հուշարձանի երեք տարբերակ։ Մասնակցությունն անցկացվում է անանուն:
Հիշեցնենք` Շառլ Ազնավուրը (իրական անունը՝ Շահնուր Վաղինակի Ազնավուրյան) ծնվել է 1924 թվականի մայիսի 22–ին` արտիստների ընտանիքում` հայրը երգիչ էր, մայրը` դերասանուհի։ Ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնյե, հասարակական գործիչն իր երաժշտական կարիերայի ընթացքում (սկսած 1940 թ.–ից) ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով` ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն, ռուսերեն։