https://arm.sputniknews.ru/20231103/em-n-rd-i-het-haraberutjunnery-khzelu-pattsharvov-mvot-15-trln-dvolar-e-kvorcrel-grushkvo-68158906.html
ԵՄ-ն ՌԴ-ի հետ հարաբերությունները խզելու պատճառով մոտ 1,5 տրլն դոլար է կորցրել․ Գրուշկո
ԵՄ-ն ՌԴ-ի հետ հարաբերությունները խզելու պատճառով մոտ 1,5 տրլն դոլար է կորցրել․ Գրուշկո
Sputnik Արմենիա
ՌԴ-ում բազմիցս նշել են, որ երկիրը կհաղթահարի պատժամիջոցային ճնշումը, որն Արևմուտքը սկսել է մի քանի տարի առաջ և շարունակում է ուժեղացնել: 03.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-03T11:53+0400
2023-11-03T11:53+0400
2023-11-03T11:56+0400
ռուսաստան
եվրամիություն
պատժամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/03/68155386_0:0:3148:1771_1920x0_80_0_0_ddf9bea8b5f76c3212a6793483c56c66.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Պատժամիջոցները և Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզումն արդեն մոտ 1,5 տրիլիոն դոլար են արժեցել Եվրամիությանը, փոխադարձ առևտրի ծավալը նույնպես ձգտում է զրոյի: Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն:Նրա խոսքով՝ 2013 թվականին ՌԴ-ի հետ ԵՄ առևտրի ծավալը կազմել է 417 միլիարդ դոլար, պատժամիջոցների բացակայության դեպքում այս տարի կարող էր կազմել 700 միլիարդ դոլար, սակայն 2022 թվականին կազմել է 200 միլիարդ դոլար, 2023 թվականի առաջին կիսամյակում՝ 47 միլիարդ դոլար, իսկ տարեվերջին կլինի 100 միլիարդ դոլարից պակաս: Հաջորդ տարի Գրուշկոն կանխատեսում է 50 միլիարդ շրջանառություն, իսկ հետո այդ թիվը կմոտենա զրոյի։Գրուշկոն ավելացրել է, որ գերմանական արդյունաբերությունը գազը ԱՄՆ-ի ներքին շուկայի գնից եռակի թանկ է գնում, արդյունաբերությունը հոսում է Հյուսիսային Ամերիկա:ՌԴ-ում ավելի վաղ բազմիցս ասել էին, որ Արևմուտքը լուրջ սխալ է թույլ տվել՝ հրաժարվելով Ռուսաստանից ածխաջրածիններ գնելուց, և կհայտնվի նոր, ավելի ուժեղ կախվածության մեջ՝ պայմանավորված ավելի բարձր գներով։ Մոսկվայում հայտարարել են, որ նրանք, ովքեր հրաժարվել են դրանից, միևնույնն է, միջնորդների միջոցով ռուսական նավթը և գազը ավելի թանկ են գնում և շարունակելու են գնել։ԵՄ-ի նոր պատժամիջոցների դեպքում ՌԴ-ն կդիտարկի պատասխան ձեռնարկելու անհրաժեշտությունը․ ԱԳՆԸստ ՌԴ-ի` Արևմուտքի խիզախությունը չի հերիքում, որ ընդունի Մոսկվայի դեմ պատժամիջոցների ձախողումը, թեև արևմտյան երկրներում բազմիցս կարծիքներ են հնչել, որ հակառուսական պատժամիջոցներն անարդյունավետ են։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով՝ Արևմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։ԵՄ-ն մտադիր է ևս 5,3 մլրդ դոլարի առևտրային սահմանափակումներ կիրառել ՌԴ-ի դեմ. ԶԼՄ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/03/68155386_195:0:2926:2048_1920x0_80_0_0_229e78b8310573bbfa6a344c002ef8fa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, եվրամիություն, պատժամիջոցներ
ռուսաստան, եվրամիություն, պատժամիջոցներ
ԵՄ-ն ՌԴ-ի հետ հարաբերությունները խզելու պատճառով մոտ 1,5 տրլն դոլար է կորցրել․ Գրուշկո
11:53 03.11.2023 (Թարմացված է: 11:56 03.11.2023) ՌԴ-ում բազմիցս նշել են, որ երկիրը կհաղթահարի պատժամիջոցային ճնշումը, որն Արևմուտքը սկսել է մի քանի տարի առաջ և շարունակում է ուժեղացնել:
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Պատժամիջոցները և Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզումն արդեն մոտ 1,5 տրիլիոն դոլար են արժեցել Եվրամիությանը, փոխադարձ առևտրի ծավալը նույնպես ձգտում է զրոյի: Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն:
Նրա խոսքով՝ 2013 թվականին ՌԴ-ի հետ ԵՄ առևտրի ծավալը կազմել է 417 միլիարդ դոլար, պատժամիջոցների բացակայության դեպքում այս տարի կարող էր կազմել 700 միլիարդ դոլար, սակայն 2022 թվականին կազմել է 200 միլիարդ դոլար, 2023 թվականի առաջին կիսամյակում՝ 47 միլիարդ դոլար, իսկ տարեվերջին կլինի 100 միլիարդ դոլարից պակաս: Հաջորդ տարի Գրուշկոն կանխատեսում է 50 միլիարդ շրջանառություն, իսկ հետո այդ թիվը կմոտենա զրոյի։
Գրուշկոն ավելացրել է, որ գերմանական արդյունաբերությունը գազը ԱՄՆ-ի ներքին շուկայի գնից եռակի թանկ է գնում, արդյունաբերությունը հոսում է Հյուսիսային Ամերիկա:
ՌԴ-ում ավելի վաղ բազմիցս ասել էին, որ Արևմուտքը լուրջ սխալ է թույլ տվել՝ հրաժարվելով Ռուսաստանից ածխաջրածիններ գնելուց, և կհայտնվի նոր, ավելի ուժեղ կախվածության մեջ՝ պայմանավորված ավելի բարձր գներով։ Մոսկվայում հայտարարել են, որ նրանք, ովքեր հրաժարվել են դրանից, միևնույնն է, միջնորդների միջոցով ռուսական նավթը և գազը ավելի թանկ են գնում և շարունակելու են գնել։
Ըստ ՌԴ-ի` Արևմուտքի խիզախությունը չի հերիքում, որ ընդունի Մոսկվայի դեմ պատժամիջոցների ձախողումը, թեև արևմտյան երկրներում բազմիցս կարծիքներ են հնչել, որ հակառուսական պատժամիջոցներն անարդյունավետ են։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով՝ Արևմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։