https://arm.sputniknews.ru/20231103/dzerbakalvel-e-adrbejanakan-mafiaji-18-amja-ghekavary-nran-kartahandznen-rd-68154258.html
Ձերբակալվել է «ադրբեջանական մաֆիայի» 18-ամյա ղեկավարը. նրան կարտահանձնեն ՌԴ
Ձերբակալվել է «ադրբեջանական մաֆիայի» 18-ամյա ղեկավարը. նրան կարտահանձնեն ՌԴ
Sputnik Արմենիա
Ավազակախմբի անդամները Սանկտ Պետերբուրգում հարձակվում էին պատահական անցորդների վրա, ծեծում նրանց, տեսանկարահանում և տեսագրությունները տարածում սոցցանցերում։ 03.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-03T10:09+0400
2023-11-03T10:09+0400
2023-11-03T10:15+0400
ադրբեջան
ռուսաստան
մաֆիա
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2313/60/23136098_0:3:3067:1728_1920x0_80_0_0_26a8a01a6ffbda7a938bb3b1d231c747.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Ձերբակալվել է այսպես կոչված «ադրբեջանական մաֆիայի» 18-ամյա ղեկավար Թուրալ Մամեդովը։ Տեղեկությունը հայտնում է «Московский комсомолец»–ը։ Խմբավորման առաջնորդին հաջողվել էր Սանկտ Պետերբուրգից փախչել հայրենիք։ Սպասվում է, որ նրան կարտահանձնեն Ռուսաստանի Դաշնությանը։ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հանձնարարությամբ քրեական գործ է հարուցվել խուլիգանության հոդվածով։ Ձերբակալվել է 11 մարդ: Նրանց թվում է ավազակախմբի ամենաակտիվ անդամը՝ 18-ամյա Թիմուր Մուխտարովը։ Հարցաքննության ժամանակ նա փորձել է համոզել քննիչներին, թե իբր չի ցանկացել մասնակցել կռիվներին, պարզապես տեսանյութեր է տեղադրել, որոնք իրեն ուղարկել են ծանոթներն ու հետևորդները՝ ալիքի ակտիվությունը բարձրացնելու և գումար վաստակելու համար։Իսկ ավազակախմբի ղեկավար Թուրալի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել։ Ադրբեջանում նրա ձերբակալությունից հետո Ռուսաստանը պաշտոնական հարցում է ուղարկել նրան արտահանձնելու համար։Ավազակախմբի բոլոր մասնակիցները կարող են մինչև 7 տարվա ազատազրկման ենթարկվել։Թաիրովի գիշերային ակումբում գրանցված խուլիգանության դեպքով մեղադրանք է առաջադրվել 2 անձի
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2313/60/23136098_129:0:2858:2047_1920x0_80_0_0_795e87bd03bb109eb9f18b7caeecd190.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, ռուսաստան, մաֆիա, ձերբակալություն
ադրբեջան, ռուսաստան, մաֆիա, ձերբակալություն
Ձերբակալվել է «ադրբեջանական մաֆիայի» 18-ամյա ղեկավարը. նրան կարտահանձնեն ՌԴ
10:09 03.11.2023 (Թարմացված է: 10:15 03.11.2023) Ավազակախմբի անդամները Սանկտ Պետերբուրգում հարձակվում էին պատահական անցորդների վրա, ծեծում նրանց, տեսանկարահանում և տեսագրությունները տարածում սոցցանցերում։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Ձերբակալվել է այսպես կոչված «ադրբեջանական մաֆիայի» 18-ամյա ղեկավար Թուրալ Մամեդովը։ Տեղեկությունը հայտնում է
«Московский комсомолец»–ը։ Խմբավորման առաջնորդին հաջողվել էր Սանկտ Պետերբուրգից փախչել հայրենիք։ Սպասվում է, որ նրան կարտահանձնեն Ռուսաստանի Դաշնությանը։
Նշվում է, որ Մամեդովի ղեկավարությամբ 17 և 18 տարեկան մի մի խումբ տղաներ Սանկտ Պետերբուրգում հարձակվում էին պատահական անցորդների վրա, ծեծում նրանց և իրենց «բեսպրեդելը» նկարահանում ու տարածում համացանցում։ Իրենք իրենց անվանում են «ադրբեջանական մաֆիա»։
ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հանձնարարությամբ քրեական գործ է հարուցվել խուլիգանության հոդվածով։ Ձերբակալվել է 11 մարդ: Նրանց թվում է ավազակախմբի ամենաակտիվ անդամը՝ 18-ամյա Թիմուր Մուխտարովը։ Հարցաքննության ժամանակ նա փորձել է համոզել քննիչներին, թե իբր չի ցանկացել մասնակցել կռիվներին, պարզապես տեսանյութեր է տեղադրել, որոնք իրեն ուղարկել են ծանոթներն ու հետևորդները՝ ալիքի ակտիվությունը բարձրացնելու և գումար վաստակելու համար։
Իսկ ավազակախմբի ղեկավար Թուրալի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել։ Ադրբեջանում նրա ձերբակալությունից հետո Ռուսաստանը պաշտոնական հարցում է ուղարկել նրան արտահանձնելու համար։
Ավազակախմբի բոլոր մասնակիցները կարող են մինչև 7 տարվա ազատազրկման ենթարկվել։