https://arm.sputniknews.ru/20231103/depi-hh-otarerkrja-ughigh-nerdrumneri-tsavalvov-1in-teghum-amen-e-2rdy-rdn-qervobjan-68180343.html
Դեպի ՀՀ օտարերկրյա ուղիղ ներդրումների ծավալով 1–ին տեղում ԱՄԷ–ն է, 2–րդը` ՌԴ–ն. Քերոբյան
Դեպի ՀՀ օտարերկրյա ուղիղ ներդրումների ծավալով 1–ին տեղում ԱՄԷ–ն է, 2–րդը` ՌԴ–ն. Քերոբյան
Sputnik Արմենիա
Վահան Քերոբյանը նաև նշեց, որ մեր երկիրը ԵԱՏՄ–ին ավելի շատ մաքսատուրք է վճարում, քան ստանում, դրա համար ՀՀ–ն ԵԱՏՄ–ում համարվում է դոնոր երկիր։ 03.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-03T16:22+0400
2023-11-03T16:22+0400
2023-11-03T17:14+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
բյուջե
վահան քերոբյան
էկոնոմիկայի նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50192839_0:0:1601:901_1920x0_80_0_0_9d9c82bcecbf43bebabadb816521ced5.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ԵԱՏՄ երկրներից դեպի ՀՀ օտարերկրյա ուղիղ ներդրումների ծավալը 2023 թ. 9 ամսվա տվյալներով կազմել է 305 մլն դոլար։ ՀՀ ԱԺ–ում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` ներկայացնելով ԵԱՏՄ և տարածաշրջանային մյուս երկրների հետ համագործակցության ֆինանսական բյուջեն։Ըստ նրա` առաջին անգամ ՀՀ պատմության մեջ օտարերկրյա ուղիղ ներդրումների ծավալով այս տարվա 9 ամիսներին ամենախոշոր երկիրը ԱՄԷ–ն է եղել, 2–րդ տեղում ՌԴ–ն է։ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն աճել է մոտ 44 տոկոսով. ՔերոբյանՔերոբյանի խոսքով` ԵԱՏՄ–ի հետ հարաբերությունների մի շարք ոլորտներում դրական փոփոխություններ են տեղի ունեցել, մասնավորապես` դեպի մեր երկիր զբոսաշրջիկների աճը առաջին 9 ամիսներին եղել է մոտ 65 տոկոս։Ինչ վերաբերում է ՌԴ–ից ՀՀ ֆիզիկական անձանց ֆինանսական փոխանցումներին, ապա դրանց ծավալը 2023 թ. հունվար–օգոստոս ամիսներին ևս աճել է` կազմելով 2.7 մլրդ դոլար կամ 42 տոկոս։ԵԱՏՄ շրջանակում, ըստ նրա, ՀՀ–ն մի շարք երկրների հետ ունի տնտեսական արտոնյալ ռեժիմներ, այժմ բանակցություններ են ընթանում Իրանի, Եգիպտոսի, ԱՄԷ, Ինդոնեզիայի հետ։Քերոբյանն անդրադարձավ նաև էլեկտրական շարժիչներով մեքենաների մաքսատուրքի ազատման հարցին` նշելով, որ 2023 թ. հոկտեմբերի 25–ին տեղի ունեցած նիստի ժամանակ որոշում է ընդունվել ևս 2 տարով հետաձգել այս մեքենաների ներմուծման արտոնությունը։ԵԱՏՄ-ում կատարելագործվում է արտաքին էլեկտրոնային առևտրի կարգավորումը«ՀՀ–ին յուրաքանչյուր տարվա համար կտրամադրվի 8 000 էլեկտրական մեքենայի քվոտա»,– ընդգծեց նա։Քերոբյանը նաև նշեց, որ մեր երկիրը ԵԱՏՄ–ին ավելի շատ մաքսատուրք է վճարում, քան ստանում, դրա համար ՀՀ–ն ԵԱՏՄ–ում համարվում է դոնոր երկիր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50192839_14:0:1437:1067_1920x0_80_0_0_e15ef6cf5acd3691e077c2420ee773dc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, բյուջե, վահան քերոբյան, էկոնոմիկայի նախարարություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, բյուջե, վահան քերոբյան, էկոնոմիկայի նախարարություն
Դեպի ՀՀ օտարերկրյա ուղիղ ներդրումների ծավալով 1–ին տեղում ԱՄԷ–ն է, 2–րդը` ՌԴ–ն. Քերոբյան
16:22 03.11.2023 (Թարմացված է: 17:14 03.11.2023) Վահան Քերոբյանը նաև նշեց, որ մեր երկիրը ԵԱՏՄ–ին ավելի շատ մաքսատուրք է վճարում, քան ստանում, դրա համար ՀՀ–ն ԵԱՏՄ–ում համարվում է դոնոր երկիր։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ԵԱՏՄ երկրներից դեպի ՀՀ օտարերկրյա ուղիղ ներդրումների ծավալը 2023 թ. 9 ամսվա տվյալներով կազմել է 305 մլն դոլար։ ՀՀ ԱԺ–ում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` ներկայացնելով ԵԱՏՄ և տարածաշրջանային մյուս երկրների հետ համագործակցության ֆինանսական բյուջեն։
Ըստ նրա` առաջին անգամ ՀՀ պատմության մեջ օտարերկրյա ուղիղ ներդրումների ծավալով այս տարվա 9 ամիսներին ամենախոշոր երկիրը ԱՄԷ–ն է եղել, 2–րդ տեղում ՌԴ–ն է։
Քերոբյանի խոսքով` ԵԱՏՄ–ի հետ հարաբերությունների մի շարք ոլորտներում դրական փոփոխություններ են տեղի ունեցել, մասնավորապես` դեպի մեր երկիր զբոսաշրջիկների աճը առաջին 9 ամիսներին եղել է մոտ 65 տոկոս։
Ինչ վերաբերում է ՌԴ–ից ՀՀ ֆիզիկական անձանց ֆինանսական փոխանցումներին, ապա դրանց ծավալը 2023 թ. հունվար–օգոստոս ամիսներին ևս աճել է` կազմելով 2.7 մլրդ դոլար կամ 42 տոկոս։
«2023 թ. հունվար–սեպտեմբեր ամիսներին ի օգուտ ԵԱՏՄ ընդհանուր բյուջեի ՀՀ–ից գանձվել է 375.1 մլն ԱՄՆ դոլար, իսկ ստացել ենք 136.5 մլն ԱՄՆ դոլար, բացասական սալդոն 9 ամսվա համար կազմել է 238.6 մլն ԱՄՆ դոլար»,– ավելացրեց նախարարը։
ԵԱՏՄ շրջանակում, ըստ նրա, ՀՀ–ն մի շարք երկրների հետ ունի տնտեսական արտոնյալ ռեժիմներ, այժմ բանակցություններ են ընթանում Իրանի, Եգիպտոսի, ԱՄԷ, Ինդոնեզիայի հետ։
Քերոբյանն անդրադարձավ նաև էլեկտրական շարժիչներով մեքենաների մաքսատուրքի ազատման հարցին` նշելով, որ 2023 թ. հոկտեմբերի 25–ին տեղի ունեցած նիստի ժամանակ որոշում է ընդունվել ևս 2 տարով հետաձգել այս մեքենաների ներմուծման արտոնությունը։
«ՀՀ–ին յուրաքանչյուր տարվա համար կտրամադրվի 8 000 էլեկտրական մեքենայի քվոտա»,– ընդգծեց նա։
Քերոբյանը նաև նշեց, որ մեր երկիրը ԵԱՏՄ–ին ավելի շատ մաքսատուրք է վճարում, քան ստանում, դրա համար ՀՀ–ն ԵԱՏՄ–ում համարվում է դոնոր երկիր։