00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշոտյանի անունից ՄԻԵԴ դիմում եմ ներկայացրել. փաստաբան

© Sputnik / Andranik GhazaryanՀայաստանի Հանրապետական կուսակցությանփոխնախագահ Արմեն Աշոտյանը Sputnik Արմենիայում
Հայաստանի Հանրապետական կուսակցությանփոխնախագահ Արմեն Աշոտյանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2023
Հայաստանի Հանրապետական կուսակցությանփոխնախագահ Արմեն Աշոտյանը Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Աթանեսյանի կարծիքով` չնայած ՄԻԵԴ–ը միջանկյալ միջոց կիրառում է, երբ անձին մահապատիժ կամ խոշտանգում է սպառնում հանձնվող երկրում, բայց հնարավոր է բացառություն լինի։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցությանփոխնախագահ Արմեն Աշոտյանի անունից նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում է ներկայացրել։ Այս մասին Աթանեսյանը հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում։
Նա ընդգծել է, որ դիմումը վերաբերում է կալանավորման ապօրինությանը։
«Միաժամանակ ՄԻԵԴ-ին խնդրել եմ բացառության կարգով կիրառել միջանկյալ միջոց և պարտավորեցնել Հայաստանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել Աշոտյանին: Դիմումի հիմքում դրված է հիմնավոր կասկածի ակնհայտ բացակայությունը, ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կալանքի միջնորդություն քննելու իրավունք չունենալը, ինչպես նաև Աշոտյանի քաղաքական բանտարկյալ լինելը, ինչն ի թիվս այլոց, հաստատվել է եվրոպական երկու խոշորագույն կուսակցական միավորումների պաշտոնական հայտարարություններով»,– գրել է փաստաբանը։
Նա շեշտել է, որ միջանկյալ միջոց ՄԻԵԴ-ը, որպես կանոն, կիրառում է արտահանձման գործերով, երբ անձին սպառնում է մահապատիժ կամ խոշտանգում հանձնվող երկրում: Աթանեսյանը շեշտել է, որ դա դատարանի ընդհանուր պրակտիկան է, այդ իրավունքը չի սահմանափակվում ըստ գործի տեսակի, բացառություններ կան:
«Չգիտեմ, որքանով է տեղին այս օրինակը, բայց Ալեքսեյ Նավալնիի դեպքում ՄԻԵԴ-ը բացառություն արեց ընդհանուր պրակտիկայից և Ռուսաստանից պահանջեց այդ անձին անհապաղ ազատ արձակել»,– ասաց նա։
Փաստաբանը վստահ է` Աշոտյանի դեպքում առկա է բացառություն անելու հիմք: Միջանկյալ միջոցի հարցում Աթանեսյանը մեծ հույսեր չի կապում ՄԻԵԴ-ի հետ, որը, ցավոք, զուրկ չէ կրկնակի կամ եռակի ստանդարտների մոտեցումներից, սակայն համարում է, որ նման քայլերի դիմելը պարտադիր է, առնվազն հետագա շահարկումներից խուսափելու համար:
Ըստ նրա` իր պաշտպանյալը քաղաքական բանտարկյալ է, քրեական գործը և մեղադրանքը զավեշտալի են, էությամբ կատարյալ խայտառակություն և ծաղր` իրավաբանության հանդեպ:
«Փաշինյանին սիրում եմ այնքան, ինչքան Դուք եք սիրում». դատավորը` Աշոտյանին
Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց հունիսի 16–ին։ Սեպտեմբերի 28–ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը մերժեց վերաքննիչ բողոքները և նրան թողեց կալանքի տակ։
Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:
Աշոտյանն Արցախի վերաբերյալ Փաշինյանի թեզերը մանր ժուլիկություն է անվանել
Լրահոս
0