https://arm.sputniknews.ru/20231103/agn-i-vra-khnajvoghutjun-e-arvum-ararat-mirzvojani-pataskhany-68155662.html
ԱԳՆ-ի վրա խնայողությո՞ւն է արվում․ Արարատ Միրզոյանի պատասխանը
ԱԳՆ-ի վրա խնայողությո՞ւն է արվում․ Արարատ Միրզոյանի պատասխանը
Sputnik Արմենիա
Ըստ ԱԳ նախարարի` երբ հավելյալ ծախսերի կարիքներ են առաջանում, այդ ուղղությամբ լուծումներ են գտնվում։ 03.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-03T10:53+0400
2023-11-03T10:53+0400
2023-11-03T11:00+0400
հայաստան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
արարատ միրզոյան
բյուջե
գուրգեն արսենյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/03/27408925_0:0:1600:901_1920x0_80_0_0_a0c21d5483fb204b39428bd10b68e460.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Բյուջեի կառավարումը կենդանի գործընթաց է, բազմաթիվ դեպքեր են լինում, երբ չպլանավորված կամ ոչ այնքան լավ պլանավորված նոր կարիքներ են առաջանում, դրանք ևս կարող են լուծում ստանալ։ Այսօր ՀՀ ԱԺ վարկային և բյուջետային մշտական հանձաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` արձագանքելով ԱԳՆ-ի՝ 2024 թվականի բյուջեի վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի մեկնաբանությանը։ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել էր, որ ԱԳՆ-ի բյուջեն 2024 թ–ին կավելանա 504 մլն դրամով, բայց 1 մլրդ–ով պակաս կլինի նրանց ներակայցրած հայտից։ Գուրգեն Արսենյանը մտահոգություն հայտնեց, թե ինչու է ԱԳՆ–ին իրենց ներկայացրած հայտից պակաս գումար հատկացվում։«Արտգործնախարարությունը ամենատնտեսվող ծառայությունն է, որի վրա միջոցների խնայողությու՞ն է արվում»,– հարց ուղղեց Արսենյանը։Միրզոյանը հիշեցրեց, որ, օրինակ, ընթացիկ բյուջետային տարում Սլովենիայում տեղի ունեցավ ջրհեղեղ, և Հայաստանը փորձեց իր ներդրումն ունենալ երկրի վերականգնման գործընթացում, դա արվեց արտգործնախարարության խնայված միջոցների հաշվին։«Կամ երբ անհրաժեշտություն առաջացավ Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությունում դեսպանության նոր շենք գնել, հասկանալիորեն սա ԱԳՆ–ին հատկացված գումարներից անգամներով շատ էր, և միայն նախարարության բյուջեից և ուժերից վեր էր, այստեղ ֆինանսների նախարարությունն այլ լուծում գտավ` պահուստային ֆոնդից համապատասխան գումարը հատկացնելով»,– հիշեցրեց Միրզոյանը։Նա հավելեց` ռեսուրսների ճիշտ կառավարման տեսանկյունից բյուջեի ճիշտ սահմանումը կարևոր է, բայց այնպես չէ, որ դա ընթացքում չի փոխվում։Երևանը 2024 թվականին նախատեսում է բարձրացնել եկամուտները. Ավինյանը մանրամասներ հայտնեց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/03/27408925_177:0:1600:1067_1920x0_80_0_0_e2fd8cba2ce7bc680fcf37a7bc0ff6c3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), արարատ միրզոյան, բյուջե, գուրգեն արսենյան
հայաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), արարատ միրզոյան, բյուջե, գուրգեն արսենյան
ԱԳՆ-ի վրա խնայողությո՞ւն է արվում․ Արարատ Միրզոյանի պատասխանը
10:53 03.11.2023 (Թարմացված է: 11:00 03.11.2023) Ըստ ԱԳ նախարարի` երբ հավելյալ ծախսերի կարիքներ են առաջանում, այդ ուղղությամբ լուծումներ են գտնվում։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Բյուջեի կառավարումը կենդանի գործընթաց է, բազմաթիվ դեպքեր են լինում, երբ չպլանավորված կամ ոչ այնքան լավ պլանավորված նոր կարիքներ են առաջանում, դրանք ևս կարող են լուծում ստանալ։ Այսօր ՀՀ ԱԺ վարկային և բյուջետային մշտական հանձաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` արձագանքելով ԱԳՆ-ի՝ 2024 թվականի բյուջեի վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի մեկնաբանությանը։
ՀՀ ֆինանսների նախարար
Վահե Հովհաննիսյանը նշել էր, որ ԱԳՆ-ի բյուջեն 2024 թ–ին կավելանա 504 մլն դրամով, բայց 1 մլրդ–ով պակաս կլինի նրանց ներակայցրած հայտից։ Գուրգեն Արսենյանը մտահոգություն հայտնեց, թե ինչու է ԱԳՆ–ին իրենց ներկայացրած հայտից պակաս գումար հատկացվում։
«Արտգործնախարարությունը ամենատնտեսվող ծառայությունն է, որի վրա միջոցների խնայողությու՞ն է արվում»,– հարց ուղղեց Արսենյանը։
Միրզոյանը հիշեցրեց, որ, օրինակ, ընթացիկ բյուջետային տարում Սլովենիայում տեղի ունեցավ ջրհեղեղ, և Հայաստանը փորձեց իր ներդրումն ունենալ երկրի վերականգնման գործընթացում, դա արվեց արտգործնախարարության խնայված միջոցների հաշվին։
«Կամ երբ անհրաժեշտություն առաջացավ Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությունում դեսպանության նոր շենք գնել, հասկանալիորեն սա ԱԳՆ–ին հատկացված գումարներից անգամներով շատ էր, և միայն նախարարության բյուջեից և ուժերից վեր էր, այստեղ ֆինանսների նախարարությունն այլ լուծում գտավ` պահուստային ֆոնդից համապատասխան գումարը հատկացնելով»,– հիշեցրեց Միրզոյանը։
Նա հավելեց` ռեսուրսների ճիշտ կառավարման տեսանկյունից բյուջեի ճիշտ սահմանումը կարևոր է, բայց այնպես չէ, որ դա ընթացքում չի փոխվում։