00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԼՂ–ից բռնի տեղահանվածները փայտի թափուկ կստանան հատուկ կարգով. նախարար

© Sputnik / Aram NersesyanՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2023
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորը, հարց ուղղելով նախարարին, նշեց, որ ԼՂ–ից բռնի տեղահանված բազմաթիվ անձինք իրենց հասանելիք 8 խմ փայտի թափուկը չեն կարողանում ստանալ։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ԼՂ–ից բռնի տեղահանվածներ փայտի թափուկ կստանան հատուկ կարգով։ ՀՀ ԱԺ–ում 2024 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
Նա պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի այն հարցին, որ ԼՂ–ից բռնի տեղահանված բազմաթիվ անձինք այս պահին բնակվում են ՀՀ տարբեր մարզերում և վառելիքի համար իրենց հասանելիք 8 խմ փայտի թափուկը չեն կարողանում ստանալ։ Ըստ նրա` խնդիրը հատկապես սրվում է գյուղաբնակ վայրերում, երբ մոտենում է ձմեռը։
Նախարար Սիմիդյանը վստահեցրեց, որ առաջիկայում այնպիսի կարգ կսահմանեն, որ այդ թափուկը կտրամադրվի այն մարդկանց, որոնք դրա կարիքը հատկապես ունեն, և դա առաջին հերթին վերաբերում է արցախցիներին, քանի որ թափուկի քանակն անտառներում վերջանում է։
«Բացի այդ, մեր այդ հայրենակիցները կարող են օգտվել կոմունալների համար ՀՀ կառավարության տրամադրած 10 000 դրամ աջակցությունից ջեռուցման ծախսերի համար»,– ընդգծեց նախարարը։
Նա նաև ներկայացրեց թափուկի ստացման կարգը, ըստ որի` եթե մինչև 2023 թ. թափուկի տրամադրման ժամանակային սահմանափակում չկար, ապա այս տարի սահմանվել է աշնանային և գարնանային ժամանակահատված, երբ հնարավոր կլինի գնալ անտառ և թափուկը վերցնել։
«Բանն այն է, որ անտառ մուտքն իր մեջ նաև այլ ռիսկեր է պարունակում, քանի որ ոչ միշտ է, որ մարդիկ ուղղակի թափուկի համար են մտնում անտառ, այլ հնարավոր է այլ վառելափայտ էլ հանեն։ Ցավոք, թափուկը մեր անտառներում անսահմանափակ չէ։ Նախորդ տարի մենք 80 հազար խմ ենք տրամադրել մարդկանց, այս տարի արդեն 50 հազար խմ–ն անցել ենք»,– տեղեկացրեց Սիմիդյանը։
Ըստ նրա`անտառային կառավարման պլաններով սահմանված է, որ 10 տարում կարելի է հանել 300 հազար խմ թափուկ, մինչդեռ այժմ այդ չափաքանակները խախտվել են, որը վտանգավոր է։
Լրահոս
0