https://arm.sputniknews.ru/20231102/lgh-shinararakan-ynkerutjunnery-kkarvoghanan-1-andzic-gnmamb-hhum-masnakcel-tenderneri-68099499.html
ԼՂ շինարարական ընկերությունները կկարողանան 1 անձից գնմամբ ՀՀ–ում մասնակցել տենդերների
ԼՂ շինարարական ընկերությունները կկարողանան 1 անձից գնմամբ ՀՀ–ում մասնակցել տենդերների
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի կարծիքով` արդեն ժամանակն է, որպեսզի կարողանան աջակցել ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց` աշխատանքի տեղավորելու համար։ 02.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-02T12:03+0400
2023-11-02T12:03+0400
2023-11-02T12:03+0400
արցախ
բռնի տեղահանված
նիստ
նիկոլ փաշինյան
շինարարություն
տենդեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1c/61863092_0:131:1600:1031_1920x0_80_0_0_6078fae412b1306ec0b75eb3439d750a.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ԼՂ շինարարական ընկերությունները կկարողանան 1 անձից գնմամբ ՀՀ–ում մասնակցել տենդերների։ Այս մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ըստ նրա` արդեն ժամանակն է, որպեսզի կարողանան աջակցել ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց աշխատանքի տեղավորելու հարցում։Նրան ի պատասխան ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ասաց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, սակայն այս պահին իրաբանական կարգավորումների հարցեր կան` կապված ՀՀ–ում տվյալ ընկերությունների լիցենզավորման հետ, որից հետո կկարողանան ճիշտ լուծումներ գտնել։Փաշինյանը նաև հայտարարեց, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու մեծ հոսք կա ԼՂ–ից բռնի տեղահանվածների կողմից։ Թե որքան է նրանց թիվը, վարչապետը չկարողացավ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այդ հարցին պատասխանել։Վարչապետը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում սպասվում է նաև 50+50 ծրագրի իրականացումը։Նշենք, որ ըստ այս ծրագրի` ԼՂ–ից բռնի տեղահանված յուրաքանչյուր անձի հաշվով 50 հազար դրամ կհատկացվի 2023 թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար: 50 հազարական դրամից կզրկվեն այն արցախցիները, որոնք իրենց բանկային հաշվին որոշակի շեմը գերազանցող մնացորդ ունեն, որի սահմանաչափը ՀՀ կառավարությունը կհայտարարի առաջիկայում։Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1c/61863092_151:0:1575:1068_1920x0_80_0_0_4b1f626d352f35ebffc5f5467dc9e8c6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, բռնի տեղահանված, նիստ, նիկոլ փաշինյան, շինարարություն, տենդեր
արցախ, բռնի տեղահանված, նիստ, նիկոլ փաշինյան, շինարարություն, տենդեր
ԼՂ շինարարական ընկերությունները կկարողանան 1 անձից գնմամբ ՀՀ–ում մասնակցել տենդերների
Նիկոլ Փաշինյանի կարծիքով` արդեն ժամանակն է, որպեսզի կարողանան աջակցել ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց` աշխատանքի տեղավորելու համար։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ԼՂ շինարարական ընկերությունները կկարողանան 1 անձից գնմամբ ՀՀ–ում մասնակցել տենդերների։ Այս մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա` արդեն ժամանակն է, որպեսզի կարողանան աջակցել ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց աշխատանքի տեղավորելու հարցում։
«Օրինակ` նրանք կարող են ներգրավվել ՀՀ–ում ընթացող մեծածավալ շինարարական աշխատանքներում։ Դրան կարող են նպաստել նաև այն, որ ԼՂ–ի շինարարական ընկերություններին հնարավորություն տանք, մեկ անձից գնում կատարելով, ստանձնել այդ աշխատանքները»,– նկատեց Փաշինյանը։
Նրան ի պատասխան ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ասաց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, սակայն այս պահին իրաբանական կարգավորումների հարցեր կան` կապված ՀՀ–ում տվյալ ընկերությունների լիցենզավորման հետ, որից հետո կկարողանան ճիշտ լուծումներ գտնել։
Փաշինյանը նաև հայտարարեց, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու մեծ հոսք կա ԼՂ–ից բռնի տեղահանվածների կողմից։ Թե որքան է նրանց թիվը, վարչապետը չկարողացավ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այդ հարցին պատասխանել։
Վարչապետը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում սպասվում է նաև 50+50 ծրագրի իրականացումը։
Նշենք, որ ըստ այս ծրագրի` ԼՂ–ից բռնի տեղահանված յուրաքանչյուր անձի հաշվով 50 հազար դրամ կհատկացվի 2023 թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար: 50 հազարական դրամից կզրկվեն այն արցախցիները, որոնք իրենց բանկային հաշվին որոշակի շեմը գերազանցող մնացորդ ունեն, որի սահմանաչափը ՀՀ կառավարությունը կհայտարարի առաջիկայում։