https://arm.sputniknews.ru/20231102/kgms-nakhararutjan-2024-tvakani-bjujen-nakhatesvats-e-345-mlrd-417-mln-dram-68097082.html
ԿԳՄՍ նախարարության 2024 թվականի բյուջեն նախատեսված է 345 մլրդ 417 մլն դրամ
ԿԳՄՍ նախարարության 2024 թվականի բյուջեն նախատեսված է 345 մլրդ 417 մլն դրամ
Sputnik Արմենիա
Նախորդ տարվա համեմատ նախարարության բյուջեն աճել է 95 մլրդ 148 մլն դրամով կամ 38%-ով։ 02.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-02T10:41+0400
2023-11-02T10:41+0400
2023-11-02T10:59+0400
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
բյուջե
ժաննա անդրեասյան
դպրոց
մանկապարտեզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/01/65173349_0:160:1600:1060_1920x0_80_0_0_9753b89d390f478f5793ebeec9532c75.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2024 թվականի բյուջեն նախատեսված է 345 մլրդ 417 մլն դրամ, որը նախորդ տարվա ծախսերի համեմատ աճել է 95 մլրդ 148 մլն դրամով կամ 38%-ով։ Այս մասին ԱԺ-ում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։Սիրունյանի խոսքով՝ կրթության ոլորտի ծախսերը կկազմեն 285 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 47%-ով։ Գիտության ոլորտի ծախսերը կկազմեն շուրջ 32 մլրդ 498 մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 8%-ով։Մշակույթի ոլորտի ծախսերը կկազմեն 18 մլրդ 909 մլն դրամ, սպորտի ոլորտի ծախսերը՝ 6 մլրդ 656 մլն դրամ, իսկ երիտասարդության ոլորտի ծախսերը կկազմեն 2 մլրդ 331 մլն դրամ։ Ընդհանուր առմամբ իրականացվելու են 22 ծրագրեր և 200 միջոցառումներ։Իր հերթին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախարարության 2024 թվականի բյուջեն աննախադեպ է համարում:Անդրեասյանը նախարարության կապիտալ ծրագրերից առանձնացրեց 300 դպրոցների ու 500 մանկապարտեզների ծրագիրը:Նրա խոսքով, ավարտվել է 26 դպրոցի կառուցումը, մինչև 2023 թվականի ավարտը ևս 8 դպրոցի կառուցում ավարտին կհասցվի:«Ընդհանուր առմամբ, տարեվերջի դրությամբ 34 դպրոցներում աշխատանքներն ավարտված կլինեն, իսկ 2024 թվականի սկզբի դրությամբ շինարարության ընթացքում կլինի 41 դպրոց, որոնցից 21-ի շինարարությունը կավարտվի 2024-ի ընթացքում», - ասաց նա:2024 թվականի դեկտեմբերին շինարարությունն ավարտված կլինի 55 դպրոցներում, մնացած դպրոցների շինարարությունը կավարտվեն 2025-2026 թվականներին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/01/65173349_52:0:1473:1066_1920x0_80_0_0_b0bff225ee092d68585cd078064e9717.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), բյուջե, ժաննա անդրեասյան, դպրոց, մանկապարտեզ
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), բյուջե, ժաննա անդրեասյան, դպրոց, մանկապարտեզ
ԿԳՄՍ նախարարության 2024 թվականի բյուջեն նախատեսված է 345 մլրդ 417 մլն դրամ
10:41 02.11.2023 (Թարմացված է: 10:59 02.11.2023) Նախորդ տարվա համեմատ նախարարության բյուջեն աճել է 95 մլրդ 148 մլն դրամով կամ 38%-ով։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2024 թվականի բյուջեն նախատեսված է 345 մլրդ 417 մլն դրամ, որը նախորդ տարվա ծախսերի համեմատ աճել է 95 մլրդ 148 մլն դրամով կամ 38%-ով։ Այս մասին ԱԺ-ում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։
«Բյուջեի մոտ 62%- ը կամ 216 մլրդ 398 մլն դրամը կազմում եմ ընթացիկ ծախսերը, 129 մլրդ դրամ կամ 37,4% նախատեսված է կապիտալ ծախսերի համար»,-ասաց նա։
Սիրունյանի խոսքով՝ կրթության ոլորտի ծախսերը կկազմեն 285 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 47%-ով։ Գիտության ոլորտի ծախսերը կկազմեն շուրջ 32 մլրդ 498 մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 8%-ով։
Մշակույթի ոլորտի ծախսերը կկազմեն 18 մլրդ 909 մլն դրամ, սպորտի ոլորտի ծախսերը՝ 6 մլրդ 656 մլն դրամ, իսկ երիտասարդության ոլորտի ծախսերը կկազմեն 2 մլրդ 331 մլն դրամ։
Ընդհանուր առմամբ իրականացվելու են 22 ծրագրեր և 200 միջոցառումներ։
Իր հերթին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախարարության 2024 թվականի բյուջեն աննախադեպ է համարում:
«Էական ավելացել է բյուջեն, հաշվի առնելով ըստ տարիների դինամիկան` կարող ենք ասել, որ սա աննախադեպ ավելացում է, որովհետև այսպիսի մեծ ծավալով ավելացում նախորդ տարիներին չի եղել, նման ծավալի աճ առաջին անգամ ենք գրանցում», - նշեց նախարարը:
Անդրեասյանը նախարարության կապիտալ ծրագրերից առանձնացրեց 300 դպրոցների ու 500 մանկապարտեզների ծրագիրը:
Նրա խոսքով, ավարտվել է 26 դպրոցի կառուցումը, մինչև 2023 թվականի ավարտը ևս 8 դպրոցի կառուցում ավարտին կհասցվի:
«Ընդհանուր առմամբ, տարեվերջի դրությամբ 34 դպրոցներում աշխատանքներն ավարտված կլինեն, իսկ 2024 թվականի սկզբի դրությամբ շինարարության ընթացքում կլինի 41 դպրոց, որոնցից 21-ի շինարարությունը կավարտվի 2024-ի ընթացքում», - ասաց նա:
2024 թվականի դեկտեմբերին շինարարությունն ավարտված կլինի 55 դպրոցներում, մնացած դպրոցների շինարարությունը կավարտվեն 2025-2026 թվականներին: