00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իտալիայի վարչապետը հունից դուրս է եկել ռուս պրանկերների հետ զրույցի պատճառով․ ԶԼՄ

© Sputnik / Павел Бедняков / Անցնել մեդիապահոցՋորջա Մելոնի
Ջորջա Մելոնի - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2023
Ջորջա Մելոնի. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մելոնին վստահ էր, որ զրուցում է աֆրիկացի բարձրաստիճան պաշտոնյայի հետ և բացահայտել է ճշմարտությունը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքի մասին:
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին «հունից դուրս է եկել» ռուս հաքերների հետ զրույցի պատճառով, հեռախոսազանգը կարող է նրա դիվանագիտական խորհրդականի պաշտոն արժենալ, հայտնել է Affaritaliani հարթակը՝ հղում անելով Իտալիայի առաջնորդին մոտ կանգնած աղբյուրներին:
Պարբերականը Վովանի և Լեքսուսի պրանկի հետ կապված իրավիճակն անվանել է «սենսացիոն սխալ, որը Մելոնիին ծաղրի է ենթարկել ռուսների կողմից այնպիսի զգայուն հարցի շուրջ, ինչպիսին ուկրաինական ճգնաժամն է»:
«Ինչպես հայտնում են Affaritaliani.it-ի՝ Մելոնիին շատ մոտ կանգնած աղբյուրները՝ վարչապետը կատարվածի պատճառով հունից դուրս է եկել։ Առաջիկայում միջոցառումներ են սպասվում, և չի բացառվում, որ (Ֆրանչեսկո Մարիա) Տալոն կարող է զրկվել պաշտոնից», - նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ռուս պրանկերները հայտնել էին, որ Մելոնիի հետ խոսել են Ուկրաինայում միգրացիոն խնդրի և հակամարտության մասին՝ ներկայանալով որպես աֆրիկացի բարձրաստիճան պաշտոնյա: Մելոնին դժգոհություն է հայտնել Եվրոպա փախստականների մեծ հոսքի պատճառով, որի հետ Իտալիան ստիպված է ինքնուրույն գործ ունենալ: Նա բողոքել է, որ Եվրամիության երկրներն անտեսում են միգրանտների թվի աճի հետ կապված իրավիճակը քննարկելու Հռոմի փորձերը՝ այդ դիրքորոշումն հիմար անվանելով։ Խոսելով Ուկրաինայի մասին՝ Մելոնին կարծիք է հայտնել, որ հակամարտությունից «ուժեղ հոգնածություն է զգացվում բոլոր կողմերից»:
Քաղաքական գործիչը խոստովանել է, որ ուկրաինական հակահարձակումը չի ընթանում նախատեսված ծրագրերին համապատասխան և սկզբունքային փոփոխություններ չի բերել: Մելոնիի խոսքով՝ Արևմուտքում ըմբռնում կա, որ դիմակայությունը կարող է երկար տարիներ տևել։
Լրահոս
0