00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է շուրջ 15 անգամ նվազել ՆԶՊ մարզառազմական ճամբարի ծրագրին տրամադրվող բյուջեն

© Sputnik / Aram NersesyanնԶՊ դասընթաց
նԶՊ դասընթաց - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2023
նԶՊ դասընթաց. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ ճամբարի հետագա արդյունավետության հետ կապված որևէ խնդիր չկա։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025 թվականին նախատեսում է ՀՀ բոլոր դպրոցներում ներդնել «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի գործնական հմտությունների զարգացմանն ուղղված մարզառազմական ճամբարի ծրագիրը: Այդ է պատճառը, որ 2024 թվականին բյուջեում ծրագրի ֆինանսավորումըմոտ 15 անգամ նվազել է։ Այս մասին ԱԺ-ում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«ՀՀ բոլոր դպրոցների համար ծրագիրը կկազմակերպվի 2025 թվականին, որովհետև նոր ծրագրով պետք է անցնեն ՆԶՊ առարկան և արդեն դրանից հետո՝ ամռանը սովորեն գործնական հմտությունները»,-ասաց նա։
Նշենք, որ եթե 2023 թվականին այս ծրագրի համար հատկացվել էր շուրջ 1,7 մլրդ դրամ, ապա 2024 թվականի բյուջեով ծրագրի համար նախատեսվել է ընդամենը 107 մլն դրամ։
Ծրագիրը երկու տարի անընդմեջ իրականացվել է Տավուշի մարզում 10-11-րդ դասարանների երեխաների համար։
«Ինքս եղել եմ այդ ճամբարում, տեսել եմ, թե ինչքան կարևոր է այն։ Այդտեղ երեխաները ոչ միայն սովորում են տարբեր իրավիճակների համար հմտություններ, այլև առաջին բուժօգնության, քաղաքացիական պաշտպանության, գոյատևման, գիշերային ժամերին տարբեր տեղանքներում կողմնորոշվելու հմտություններ։ Դրանք պետք են յուրաքանչյուր երեխայի համար։ Գործնական ճանապարհը լավագույն ճանապարհն է այդ հմտությունները սովորեցնելու համար»,-ասաց նախարարը։
Անդրեասյանն ընդգծեց, որ ճամբարի հետագա արդյունավետության հետ կապված որևէ խնդիր չկա։
Նշենք, որ երեխաները ճամբարում մնում են 10-12 օր։ Այժմ նախարարությունում քննարկում են, որ տարբեր եղանակային սեզոններին 1-օրյա կամ այլ ձևաչափով երեխաները ճամբարին մասնակցելու հնարավորություն ունենան։
Լրահոս
0