00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Գուրգեն Գրիգորյան
Անշարժ գույքի շուկայում գանկում չի լինելու, քանի որ շինարարական ինքնարժեքը թանկանում է. Գուրգեն Գրիգորյան
13:11
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՌՀ–ն մեկ տարվա ընթացքում ռուսական հեռուստաալիքներում 3 խախտում է արձանագրել. Հակոբյան

© Sputnik / Asatur YesayantsՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2023
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հակոբյանը նշեց, որ թեպետ իր լիազորությունների շրջանակում չէ, սակայն այդ խախտումների վերաբերյալ հանդիպումներ է ունեցել ՌԴ պատասխանատու անձանց հետ։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Վերջին երկու ամսվա ընթացքում Հեռուստատեսության և Ռադիոյի հանձնաժողովումը ՀՀ–ում հեռարձակվող ռուսական ալիքների կողմից խախտումների վերաբերյալ երկու տեղեկանք է ուղարկել ԲՏԱ նախարարություն, իսկ մեկ տարվա ընթացքում 3 խախտում է արձանագրել։ Այս մասին ԱԺ–ում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։
Նրա խոսքով` հանձնաժողովը մի բան էլ գերակատարել է օրենսդրությամբ և միջպետական համաձայնագրով իր վրա դրված պարտականությունները, որն է մշտադիտարկել հեռուստաալիքները և խախտումների մասին տեղեկանք ներկայացնել ԲՏԱ նախարարություն։
«Ամիսն առնվազն 5 օր մենք մշտադիտարկում ենք իրականացնում, եթե գտնում ենք, որ այդտեղ կան խախտումներ, ուղարկում ենք տեսանյութերը և վերծանումները։ Այլ գործառույթ մենք չունենք։ Եվ ըստ համաձայնագրի` ՀՀ–ի կողմից ռուսական կողմի հետ բանակցողը ԲՏԱ նախարարությունը և ԱԳՆ–ն են»,–ասաց նա։
ՔՊ–ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ճշտող հարցին` միայն վերջի՞ն հայտնի հաղորդումն է դիտարկվել որպես խախտում, թե նախկինում էլի դեպքեր են եղել, Հակոբյանը նշեց, որ խախտումները գրանցվել են անցյալ տարի դեկտեմբերին, այս տարվա սեպտեմբերին և հոկտեմբերի վերջին, երբ որ հայտնի սկանդալային հաղորդումը եղավ։
Գուրգեն Արսենյանը դեմ է, որ ՀՀ–ում դադարեցվի ռուսական որոշ հեռուսաալիքների հեռարձակումը
Նա նշեց, որ թեպետ իր լիազորությունների շրջանակում չէ, սակայն այդ խախտումների հետ կապված երեք անգամ հանդիպել է ՌԴ թվային զարգացման նախարարի հետ, իրեն ներկայացրել է իրավիճակը` փաստաթղթավորված։ Երկու անգամ հանդիպել է «Ռոսկոմնադզոր» դաշնային ծառայության ղեկավարի և տեղակալի հետ, Մոսկվայում հանդիպել է նաև ռուսական պետական հեռուստառադիոընկերության ղեկավարության հետ, ինչպես նաև ՌԴ ժուռնալիստների միության նախագահին և Ռուսաստանում ՀՀ դեսպանին է ներկայացրել իրավիճակը։
«Այսինքն` ինչ կարողանում եմ`անում եմ, բայց վերջանական որոշումները, քաղաքական կոնսուլտացիաները, որոնք պարտադրված են անցկացնել երկու կողմերի միջև, ըստ հայ–ռուսական համաձայնագրի, դա հանձնաժողովի լիազորությունների մեջ չէ»,–հավելեց նա։
Հիշեցնենք` իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը շաբաթներ առաջ հայտարարել էր, որ անհրաժեշտ է անջատել ռուսական հեռուստաալիքները «հակահայկական կոնտենտի» պատճառով, որը վտանգ է ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար: Նա նաև նշել էր, որ նման նախաձեռնության քննարկումն անցկացվում է արդեն տևական ժամանակ և քննարկման կդրվի Ազգային ժողովում:
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինն անդրադարձել էր ՔՊ–ական պատգամավորի հայտարարություններին և ասել, որ համոզված է` ՀՀ–ում նման առաջարկներն աջակցություն չեն գտնի և չեն խաթարի երկու ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքերը՝ ի շահ ինչ-որ քաղաքական կոնյունկտուրայի։
Այնուհետև հոկտեմբերի 23–ին ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակված հաղորդման ընթացքում կոպիտ արտահայտություններ էին հնչել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին: Ծրագրին մասնակցել էր նաև «Մայր Հայաստան» ընդդիմադիր դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը: Հաղորդման համար ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել էր ՀՀ արտաքին գործերի նախարարություն։
ՌԴ-ի հասցեին ՀՀ-ից հնչող հակասական խոսքերի հեղինակները պետք է պարզաբանում տան. Կոպիրկին
Լրահոս
0