https://arm.sputniknews.ru/20231102/gitashkhatvoghneri-ashkhatavardzn-eakanvoren-katshi-kgms-nakharar-68100215.html
Գիտաշխատողների աշխատավարձն էականորեն կաճի․ ԿԳՄՍ նախարար
Գիտաշխատողների աշխատավարձն էականորեն կաճի․ ԿԳՄՍ նախարար
Sputnik Արմենիա
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կառավարության քաղաքականության կարևորագույն ուղղություններից է գիտության ոլորտում աշխատավարձերի բարձրացումը։ 02.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-02T12:15+0400
2023-11-02T12:15+0400
2023-11-02T12:51+0400
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
ժաննա անդրեասյան
գիտնական
աշխատանք
աշխատավարձ
բյուջե
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/17/59977890_0:0:1600:901_1920x0_80_0_0_190dd1e6ec2c364ef906936b959ad629.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում 2024 թվականին էականորեն կաճի գիտաշխատողների աշխատավարձը։ Այս մասին Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։Նա հիշեցրեց, որ գիտաշխատողների աշխատավարձերի առաջին բարձրացումը եղել է 2022 թվականի հունվարին։«Կառավարության քաղաքականության կարևորագույն ուղղություններից է գիտության ոլորտում աշխատավարձերի բարձրացումը»,-ասաց Անդրեասյանը։Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը կդառնա 500 հազար դրամ, որն աճել է 138 հազար 100 դրամից։Անդրեասյանը նաև տեղեկացրեց, որ մշակվել է գիտաշխատողների ատեստավորման նոր կարգը, որը ոլորտում որակական փոփոխություններ կմտցնի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/17/59977890_0:0:1424:1067_1920x0_80_0_0_2a6bdc9037c8b79dbc2fa5b87ea2341a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), ժաննա անդրեասյան, գիտնական, աշխատանք, աշխատավարձ, բյուջե, աժ (ազգային ժողով)
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), ժաննա անդրեասյան, գիտնական, աշխատանք, աշխատավարձ, բյուջե, աժ (ազգային ժողով)
Գիտաշխատողների աշխատավարձն էականորեն կաճի․ ԿԳՄՍ նախարար
12:15 02.11.2023 (Թարմացված է: 12:51 02.11.2023) Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կառավարության քաղաքականության կարևորագույն ուղղություններից է գիտության ոլորտում աշխատավարձերի բարձրացումը։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում 2024 թվականին էականորեն կաճի գիտաշխատողների աշխատավարձը։ Այս մասին Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա հիշեցրեց, որ գիտաշխատողների աշխատավարձերի առաջին բարձրացումը եղել է 2022 թվականի հունվարին։
«Կառավարության քաղաքականության կարևորագույն ուղղություններից է գիտության ոլորտում աշխատավարձերի բարձրացումը»,-ասաց Անդրեասյանը։
Նախարարի խոսքով՝ 2024 թվականի հունվարին լաբորանտի աշխատավարձը կբարձրանա 78 %- ով 2021 թվականի համեմատ։ Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2021 թվականի համեմատ կաճի 67% տոկոսով և կդառնա 420 հազար դրամ։ 2021 թվականին առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 114 հազար 300 դրամ էր։
Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը կդառնա 500 հազար դրամ, որն աճել է 138 հազար 100 դրամից։
Անդրեասյանը նաև տեղեկացրեց, որ մշակվել է գիտաշխատողների ատեստավորման նոր կարգը, որը ոլորտում որակական փոփոխություններ կմտցնի։