https://arm.sputniknews.ru/20231102/gazprvom-armenian-arcakhic-brni-teghahanvats-1300-yntaniqi-ajakcutjun-e-tramadrel-68102064.html
«Գազպրոմ Արմենիան» Արցախից բռնի տեղահանված 1300 ընտանիքի աջակցություն է տրամադրել
«Գազպրոմ Արմենիան» Արցախից բռնի տեղահանված 1300 ընտանիքի աջակցություն է տրամադրել
Sputnik Արմենիա
Ընկերության հաշվեկշռում գտնվող «Կարին» հանգստյան տանը հյուրընկալվել է ԼՂ–ից բռնի տեղահանված 45 ընտանիք։ 02.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-02T13:23+0400
2023-11-02T13:23+0400
2023-11-03T16:57+0400
«գազպրոմ արմենիա» ընկերություն
լեռնային ղարաբաղ
արցախ
արցախցի
բռնի տեղահանված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1d/66679008_0:78:1500:922_1920x0_80_0_0_5a8018a39e3ae922ee143c0f562e350d.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից տեղահանված 1300 ընտանիքի հատկացվել է միանվագ ֆինանսական աջակցություն։ Տեղեկությունը հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը։ Աջակցության ծրագիրն իրականացվել է երկու փուլով։Յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվել է 100 հազար դրամի չափով ֆինանսական աջակցություն։ Ֆոնդը ձևավորվել էր աշխատողների հանգանակություններից, ինչպես նաև ընկերության աշխատողների արհեստակցական կազմակերպության կողմից հատկացված միջոցներից։Փոխհատուցումը նախատեսված է վեց ամիս ժամկետով։ Առաջնահերթությունը տրվել է բազմանդամ և բազմազավակ ընտանիքներին։Նաև հրատապ կերպով վերականգնվել են ընկերության հաշվեկշռում գտնվող «Կարին» հանգստյան տան ենթակառուցվածքները` 45 տեղահանված ընտանիքների կացարաններով և կենցաղային անհրաժեշտ պայմաններով ապահովելու համար:Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։ԿԽՄԿ աշխատակիցները սեպտեմբերի վերջից ԼՂ 48 բնակչի օգնել են Հայաստան տեղափոխվել
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1d/66679008_84:0:1417:1000_1920x0_80_0_0_423bfe9c3e445878774f55e090a86da7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«գազպրոմ արմենիա» ընկերություն, լեռնային ղարաբաղ, արցախ, արցախցի, բռնի տեղահանված
«գազպրոմ արմենիա» ընկերություն, լեռնային ղարաբաղ, արցախ, արցախցի, բռնի տեղահանված
«Գազպրոմ Արմենիան» Արցախից բռնի տեղահանված 1300 ընտանիքի աջակցություն է տրամադրել
13:23 02.11.2023 (Թարմացված է: 16:57 03.11.2023) Ընկերության հաշվեկշռում գտնվող «Կարին» հանգստյան տանը հյուրընկալվել է ԼՂ–ից բռնի տեղահանված 45 ընտանիք։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից տեղահանված 1300 ընտանիքի հատկացվել է միանվագ ֆինանսական աջակցություն։ Տեղեկությունը հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը։ Աջակցության ծրագիրն իրականացվել է երկու փուլով։
Յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվել է 100 հազար դրամի չափով ֆինանսական աջակցություն։ Ֆոնդը ձևավորվել էր աշխատողների հանգանակություններից, ինչպես նաև ընկերության աշխատողների արհեստակցական կազմակերպության կողմից հատկացված միջոցներից։
«Ծրագրի առաջին փուլով՝ տեղահանված հայրենակիցներին օժանդակելու նպատակով, կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցում էր տրամադրվել 600 ընտանիքի»,– տեղեկացնում են ընկերությունից։
Փոխհատուցումը նախատեսված է վեց ամիս ժամկետով։ Առաջնահերթությունը տրվել է բազմանդամ և բազմազավակ ընտանիքներին։
Նաև հրատապ կերպով վերականգնվել են ընկերության հաշվեկշռում գտնվող «Կարին» հանգստյան տան ենթակառուցվածքները` 45 տեղահանված ընտանիքների կացարաններով և կենցաղային անհրաժեշտ պայմաններով ապահովելու համար:
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։