https://arm.sputniknews.ru/20231102/baregvortsakan-hamerg-gjumrium-arcakhic-teghahanvats-erekhanery-erazhshtakan-gvortsiqner-kunenan-68151987.html
Բարեգործական համերգ Գյումրիում. Արցախից տեղահանված երեխաները երաժշտական գործիքներ կունենան
Բարեգործական համերգ Գյումրիում. Արցախից տեղահանված երեխաները երաժշտական գործիքներ կունենան
Sputnik Արմենիա
Բարեգործական համերգի ավարտին Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ Ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանին փոխանցվեց... 02.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-02T23:05+0400
2023-11-02T23:05+0400
2023-11-02T23:20+0400
համերգ
գյումրի
բռնի տեղահանված
երեխա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/02/68149395_0:125:1333:875_1920x0_80_0_0_7330c81567fa6b9a5d533c1c1fb8f82e.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Գյումրու Կամերային սրահում այսօր տեղի ունեցավ Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը, որի հասույթը կփոխանցվի Արցախից բռնի տեղահանված ու Գյումրիում բնակություն հաստատած ընտանիքների երեխաներին երաժշտական գործիքներով ապահովելուն։Նշենք, որ այս պահին Արցախից Գյումրի տեղափոխված 7 երեխա է հաճախում արվեստի ու երաժշտական դպրոցներ, նրանցից երեքն ունեն երաժշտական գործիքների կարիք։Վիկտոր Հարությունյանի ընտանիքը Գյումրի է եկել Ստեփանակերտից։ 7–ամյա Վիկտորը Ստեփանակերտում հաճախում էր Սայաթ – Նովայի անվան երաժշտական դպրոց, Գյումրիում Տիգրանյանի անվան դպրոցի սան է։ Դաշնամուր ունենալու լուրը նրան անակնկալի է բերել ու շատ ուրախացրել։«Ոչ մի բան աչքիս չի եկել, մենակ երեխեքս սաղ մնան»․ արցախցի ընտանիքի գաղթի ճամփան13–ամյա Աշոտ Մաթևոսյանն էլ Մարտունի քաղաքից է, ամենաշատը սիրում է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի գործերը։Մյուս արցախցին` Ռոքսանան էլ, որն առողջական խնդիրների պատճառով ներկա չէր համերգին, ջութակ կստանա։Գյումրու համայնքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը հույս հայտնեց, որ մշակութային օջախներ հաճախող արցախցի երեխաների թիվը հետագայում կավելանա։Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքներում արդեն 88 երեխա է ծնվելՀավելենք, որ համերգին հնչեցին Կոմիտասի, Հալաջյանի, Երվանդ Երկանյանի, Էդգար Հովհաննիսյանի, Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Ռոբերտ Մլքեյանի և այլ կոմպազիտորների գործեր։ Ի դեպ, համերգին ներկա էր նաև Տիգրան Մանսուրյանը։Բարեգործական համերգի ավարտին Լիլիթ Թովմասյանը Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ Ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանին փոխանցեց համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի շնորհակալագիրը և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու խորհրդանշական նկարը։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/02/68149395_0:0:1333:1000_1920x0_80_0_0_d78942e052cadc9ad1b4847e523da7ab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
համերգ, գյումրի, բռնի տեղահանված, երեխա
համերգ, գյումրի, բռնի տեղահանված, երեխա
Բարեգործական համերգ Գյումրիում. Արցախից տեղահանված երեխաները երաժշտական գործիքներ կունենան
23:05 02.11.2023 (Թարմացված է: 23:20 02.11.2023) Բարեգործական համերգի ավարտին Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ Ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանին փոխանցվեց համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի շնորհակալագիրը և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու խորհրդանշական նկարը։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Գյումրու Կամերային սրահում այսօր տեղի ունեցավ Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը, որի հասույթը կփոխանցվի Արցախից բռնի տեղահանված ու Գյումրիում բնակություն հաստատած ընտանիքների երեխաներին երաժշտական գործիքներով ապահովելուն։
Նշենք, որ այս պահին Արցախից Գյումրի տեղափոխված 7 երեխա է հաճախում արվեստի ու երաժշտական դպրոցներ, նրանցից երեքն ունեն երաժշտական գործիքների կարիք։
Վիկտոր Հարությունյանի ընտանիքը Գյումրի է եկել Ստեփանակերտից։ 7–ամյա Վիկտորը Ստեփանակերտում հաճախում էր Սայաթ – Նովայի անվան երաժշտական դպրոց, Գյումրիում Տիգրանյանի անվան դպրոցի սան է։ Դաշնամուր ունենալու լուրը նրան անակնկալի է բերել ու շատ ուրախացրել։
13–ամյա Աշոտ Մաթևոսյանն էլ Մարտունի քաղաքից է, ամենաշատը սիրում է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի գործերը։
«Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոց էի հաճախում, արդեն վեցերորդ դասարանում եմ։ Դեռ չգիտեմ` ինչ մասնագիտություն եմ ապագայում ընտրելու, բայց նվագել շատ եմ սիրում»,-ասում է տղան։
Մյուս արցախցին` Ռոքսանան էլ, որն առողջական խնդիրների պատճառով ներկա չէր համերգին, ջութակ կստանա։
Գյումրու համայնքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը հույս հայտնեց, որ մշակութային օջախներ հաճախող արցախցի երեխաների թիվը հետագայում կավելանա։
Հավելենք, որ համերգին հնչեցին Կոմիտասի, Հալաջյանի, Երվանդ Երկանյանի, Էդգար Հովհաննիսյանի, Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Ռոբերտ Մլքեյանի և այլ կոմպազիտորների գործեր։ Ի դեպ, համերգին ներկա էր նաև Տիգրան Մանսուրյանը։
Բարեգործական համերգի ավարտին Լիլիթ Թովմասյանը Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ Ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանին փոխանցեց համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի շնորհակալագիրը և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու խորհրդանշական նկարը։