https://arm.sputniknews.ru/20231102/adrbejani-khshic-pakhstakan-hajery-3-tarva-yntacqum-karvogh-en-stanal-hh-qaghaqaciutjun-68112380.html
Ադրբեջանի ԽՍՀ–ից փախստական հայերը 3 տարվա ընթացքում կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն
Ադրբեջանի ԽՍՀ–ից փախստական հայերը 3 տարվա ընթացքում կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն
Sputnik Արմենիա
Այս առաջարկն արվել է` հաշվի առնելով այն, որ նրանց մեջ դեռ կա խորհրդային անձնագիր ունեցող, սակայն որևէ քաղաքացիություն չստացած անձանց փոքր խումբ: 02.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-02T15:06+0400
2023-11-02T15:06+0400
2023-11-02T15:07+0400
ադրբեջան
խսհմ
հայ
հայաստան
անձնագիր
քաղաքացիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1669/95/16699506_0:5:1600:905_1920x0_80_0_0_7275c0e52263c4ede01c2c6412050345.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. 1988-91 թթ. Ադրբեջանի ԽՍՀ–ից տեղահանված և մինչ օրս ՀՀ կամ այլ երկրի քաղաքացիություն չստացած ազգությամբ հայերը կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնել մինչև 2026 թ. դեկտեմբերի 31–ը: ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց ՀՀ «Քաղաքացիության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին։Ինչպես Sputnik Արմենիային պարզաբանեցին ՀՀ ՆԳՆ քաղաքացիության միգրացիայի հարցերով ծառայությունից,օրենսդրական առաջարկն արվել է` հաշվի առնելով այն, որ հայրենակիցների շրջանում դեռևս մնում է խորհրդային անձնագիր ունեցող, բայց որևէ քաղաքացիություն չստացած անձանց փոքր խումբ:Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 26-ին որոշեց փախստականի կարգավիճակ տալ Արցախից բռնի տեղահանվածներին։Ներկայացնելով որոշումը` ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշեց, որ ժամանակավոր պաշտպանության տակ են վերցվում հետևյալ անձինք` ԼՂ ռեգիստրի հաշվառումներով անցնողները, ՀՀ տարածքում կամ ՀՀ–ից դուրս գտնվող այն անձինք, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է ԼՂ–ն և նաև այն անձինք, որոնք չեն ունեցել հաշվառում ԼՂ բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են ԼՂ–ում ու 2023 թ. սեպտեմբերի 19–ից հետո հաշվառվել են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում։
ադրբեջան
խսհմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1669/95/16699506_176:0:1600:1068_1920x0_80_0_0_1dcdcd8b0f1721b1976bfa16cd8a1aa8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, խսհմ, հայ, հայաստան, անձնագիր, քաղաքացիություն
ադրբեջան, խսհմ, հայ, հայաստան, անձնագիր, քաղաքացիություն
Ադրբեջանի ԽՍՀ–ից փախստական հայերը 3 տարվա ընթացքում կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն
15:06 02.11.2023 (Թարմացված է: 15:07 02.11.2023) Այս առաջարկն արվել է` հաշվի առնելով այն, որ նրանց մեջ դեռ կա խորհրդային անձնագիր ունեցող, սակայն որևէ քաղաքացիություն չստացած անձանց փոքր խումբ:
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. 1988-91 թթ. Ադրբեջանի ԽՍՀ–ից տեղահանված և մինչ օրս ՀՀ կամ այլ երկրի քաղաքացիություն չստացած ազգությամբ հայերը կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնել մինչև 2026 թ. դեկտեմբերի 31–ը: ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց ՀՀ «Քաղաքացիության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին։
Ինչպես
Sputnik Արմենիային պարզաբանեցին ՀՀ ՆԳՆ քաղաքացիության միգրացիայի հարցերով ծառայությունից,օրենսդրական առաջարկն արվել է` հաշվի առնելով այն, որ հայրենակիցների շրջանում դեռևս մնում է խորհրդային անձնագիր ունեցող, բայց որևէ քաղաքացիություն չստացած անձանց փոքր խումբ:
Առաջարկվում է նաև հստակեցնել քաղաքացիություն չունեցող անձանց մշտական բնակության կարգը ՀՀ–ում: Օրենքում նշվում է, որ ՀՀ կառավարությունը կես տարվա ընթացքում պետք է ընդունի նրանց կացության կարգավիճակ տալու կանոնները։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը
հոկտեմբերի 26-ին որոշեց փախստականի կարգավիճակ տալ Արցախից բռնի տեղահանվածներին։
Ներկայացնելով որոշումը` ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշեց, որ ժամանակավոր պաշտպանության տակ են վերցվում հետևյալ անձինք` ԼՂ ռեգիստրի հաշվառումներով անցնողները, ՀՀ տարածքում կամ ՀՀ–ից դուրս գտնվող այն անձինք, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է ԼՂ–ն և նաև այն անձինք, որոնք չեն ունեցել հաշվառում ԼՂ բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են ԼՂ–ում ու 2023 թ. սեպտեմբերի 19–ից հետո հաշվառվել են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում։