00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լուրեր

Լուրեր
Բաժանորդագրվել
Ազգային անվտանգության ծառայությունը նախնական համաձայնությամբ, խմբի կազմում ահաբեկչության նախապատրաստության դեպք է բացահայտել։
ԱԱԾ-ում ստեղծվել է ստորաբաժանում ՝ Հայաստանի տարածքով անցնող տրանսպորտային հաղորդակցությունների անվտանգությունն ապահովելու համար, կառավարության այսօրվա նիստում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանում առաքելությունն ավարտող Ճապոնիայի դեսպանի հետ զրույցում առաջարկել է Ճապոնիային՝ միանալ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները սեպտեմբերի վերջից օգնել են Հայաստան տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի 48 բնակիչների, ովքեր նման ցանկություն են հայտնել, Sputnik Արմենիան տեղեկացել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց։
«Լեռնային Ղարաբաղի շինարարական ընկերությունները կկարողանան 1 անձից գնման ընթացակարգով Հայաստանում մասնակցել մրցույթների»․ կառավարության այսօրվա նիստում հայտարարել է վարչապետ Փաշինյանը։
Գյումրիի ռուսական տունը շարունակում է օգնություն ցուցաբերել Շիրակի մարզում բնակություն հաստատած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին։ Կազմակերպության աշխատակիցները մարդասիրական բեռ են հասցրել Մայիսյան, Հովունի, Քեթի, Առափի և Հայկավան բնակավայրեր: Փախստականների ընտանիքներին են բաշխվել մթերքների 50 փաթեթներ։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները փայտի թափուկ կստանան հատուկ կարգով, Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ Նախարարը վստահեցրել է, որ առաջիկայում այնպիսի կարգ կսահմանեն, որ այդ թափուկը կտրամադրվի այն մարդկանց, ովքեր դրա կարիքը իսկապես ունեն, և դա առաջին հերթին վերաբերում է արցախցիներին, քանի որ թափուկի քանակն անտառներում վերջանում է։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր` «Որդիների կանչ» Հասարակական կազմակերպության անդամ Գարիկ Գալեյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառել տնային կալանքը երկու ամիս ժամկետով` համակցված գրավով։ Գալեյանը կալանավորվել է իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունն այսօր հայտնել է, որ դեռ սեպտեմբերին Քարվաճառում ձերբակալել է Մադաթ Առաքելի Բաբայանը, որին մեղադրում են, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանությանը» մասնակցելու համար։ Ըստ ադրբեջանական իրավապահների՝ Բաբայանն ընդունել է մեղքն ու մանրամասներ հայտնել կատարվածի մասին:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի փաստաբաններ Արամ Վարդևանյանը, Էրիկ Ալեքսանյանը և Ալեքսանդր Կոչուբաևը տարածել են հայտարարություն, որում մասնավորապես ասվում է՝ քննչականը կարող է 48 ժամում կատարել 10-ից ավելի վարույթային գործողություն, իսկ Լևոն Քոչարյանի կալանքի պայմաններում, գրեթե 2 ամսվա ընթացքում նույնիսկ 6 վարույթային գործողություն չի կատարվել: Այս ամենը փաստում է, որ ապօրինի քրեական գործն ու դրա շրջանակում իրավունքների խախտման վերացումը հասնում է անհնարինության աստիճանի: Փաստացի այս և մի շարք այլ գործերով առաջանում է իրավունքների պաշտպանության անհնարինություն: Պաշտպանական կողմը զրկված է նույնիսկ հատուկ վերանայման բողոքի բանավոր քննության իրավունքից։
Երևանի քաղաքապետարանից իրազեկում են, որ Հերացի փողոցում առաջին երթևեկելի գոտիով նոյեմբերի 3-ից կթույլատրվի երթևեկել միայն հասարակական տրանսպորտին:
Լրահոս
0