https://arm.sputniknews.ru/20231101/tigran-avinjany-erevani-varchakan-shrjanneri-ghekavarner-e-nshanakel-68067821.html
Տիգրան Ավինյանը Երևանի վարչական շրջանների ղեկավարներ է նշանակել
Տիգրան Ավինյանը Երևանի վարչական շրջանների ղեկավարներ է նշանակել
Sputnik Արմենիա
Վարչական շրջանների ղեկավարների մեծ մասը վերանշանակվել է։ 01.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-01T16:19+0400
2023-11-01T16:19+0400
2023-11-01T16:20+0400
հայաստան
երևան
տիգրան ավինյան
պաշտոն
նշանակում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/05/66887156_0:0:1600:901_1920x0_80_0_0_6e3b183288aba0ee0cf6d0b7bd191aca.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վարչական շրջանների ղեկավարներ է նշանակել։ Տեղեկությունը հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, համապատասխան որոշումները հրապարակվել են քաղաքապետարանի պաշտոնական կայքում։Սամվել Ղուկասյանը, Արտակ Հովակիմյանը, Անդրանիկ Գասպարյանը, Միքայել Օհանյանը, Վահե Հակոբյանը վերանշանակվել են համապատասխանաբար Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն, Նուբարաշեն, Նորք-Մարաշ և Ավան վարչական շրջանի ղեկավարներ։Նոր Նորք վարչական շրջանն էլ նոր ղեկավար ունի` Տիգրան Տեր-Մարգարյանը։ Նշենք, որ ավելի վաղ քաղաքապետի որոշմամբ` Արամ Ազատյանը, Կամսար Բաբինյանը և Հակոբ Բալայանը վերանշանակվել էին համապատասխանաբար Արաբկիր, Աջափնյակ և Էրեբունի վարչական շրջանների ղեկավարներ:Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրություններն անցկացվեցին սեպտեմբերի 17-ին: 65 մանդատները բաշխվեցին հետևյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (Տիգրան Ավինյան) ստացավ 24, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (Հայկ Մարության)՝ 14, «Հանրային ձայն» կուսակցությունը (Արտակ Գալստյան)՝ 7, «Հանրապետություն» կուսակցությունը (Արտակ Զեյնալյան)՝ 8, «Մայր Հայաստան» դաշինքը (Անդրանիկ Թևանյան)՝ 12 մանդատ։Հոկտեմբերի 10-ին կայացավ Երևանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որում «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները Երևանի քաղաքապետ ընտրեցին Տիգրան Ավինյանին։ Նիստից հետո երկու խմբակցությունների միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/05/66887156_176:0:1600:1068_1920x0_80_0_0_ab9ab31c8a2a13f965be9696d54d04cf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, տիգրան ավինյան, պաշտոն, նշանակում
հայաստան, երևան, տիգրան ավինյան, պաշտոն, նշանակում
Տիգրան Ավինյանը Երևանի վարչական շրջանների ղեկավարներ է նշանակել
16:19 01.11.2023 (Թարմացված է: 16:20 01.11.2023) Վարչական շրջանների ղեկավարների մեծ մասը վերանշանակվել է։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վարչական շրջանների ղեկավարներ է նշանակել։ Տեղեկությունը հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, համապատասխան որոշումները հրապարակվել են
քաղաքապետարանի պաշտոնական կայքում։
Սամվել Ղուկասյանը, Արտակ Հովակիմյանը, Անդրանիկ Գասպարյանը, Միքայել Օհանյանը, Վահե Հակոբյանը վերանշանակվել են համապատասխանաբար Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն, Նուբարաշեն, Նորք-Մարաշ և Ավան վարչական շրջանի ղեկավարներ։
Նոր Նորք վարչական շրջանն էլ նոր ղեկավար ունի` Տիգրան Տեր-Մարգարյանը։ Նշենք, որ ավելի վաղ քաղաքապետի որոշմամբ` Արամ Ազատյանը, Կամսար Բաբինյանը և Հակոբ Բալայանը վերանշանակվել էին համապատասխանաբար Արաբկիր, Աջափնյակ և Էրեբունի վարչական շրջանների ղեկավարներ:
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրություններն անցկացվեցին սեպտեմբերի 17-ին: 65 մանդատները բաշխվեցին հետևյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (Տիգրան Ավինյան) ստացավ 24, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (Հայկ Մարության)՝ 14, «Հանրային ձայն» կուսակցությունը (Արտակ Գալստյան)՝ 7, «Հանրապետություն» կուսակցությունը (Արտակ Զեյնալյան)՝ 8, «Մայր Հայաստան» դաշինքը (Անդրանիկ Թևանյան)՝ 12 մանդատ։
Հոկտեմբերի 10-ին կայացավ Երևանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որում «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները Երևանի
քաղաքապետ ընտրեցին Տիգրան Ավինյանին։ Նիստից հետո
երկու խմբակցությունների միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։