https://arm.sputniknews.ru/20231101/shutvov-hajastanum-nvor-bant-karucelu-mrcujt-khajtararvi-nakharar-68056768.html
Շուտով Հայաստանում նոր բանտ կառուցելու մրցույթ կհայտարարվի. նախարար
Շուտով Հայաստանում նոր բանտ կառուցելու մրցույթ կհայտարարվի. նախարար
Sputnik Արմենիա
Նոր քրեակատարողական հիմնարկի էսքիզն ունեն, տարածքն արդեն կա։ 01.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-01T13:38+0400
2023-11-01T13:38+0400
2023-11-01T13:56+0400
հայաստան
բանտ
նախարար
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
գրիգոր մինասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/12/45423238_0:83:1600:983_1920x0_80_0_0_3976627fd4eead0af1a2ab6363fb821c.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. 2024 թվականին Հայաստանում նոր բանտ կառուցելու շինարարարական մրցույթ կհայտարարվի։ Ազգային ժողովում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այդ մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։ՀՀ արդարադատության նախարարությունը քրեակատարողական հիմնարկների արդիականացման և բարեփոխումների համար 2024 թվականին նախատեսում է հատկացնել 13 մլրդ 763 մլն դրամ, որը 222 մլն դրամով պակաս կլինի 2023 թ. համեմատ։ Դա, ըստ նախարարի, պայմանավորված է նրանով, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ–ի կառավարումը փոխանցվել է ՀՀ առողջապահության նախարարությանը։Թմրանյութեր և արգելված իրեր. ԱԹՍ–ի միջոցով փաթեթ են նետել «Արմավիր» ՔԿՀ–ի տարածքՄինասյանն ընդգծեց, որ նոր քրեակատարողական հիմնարկի էսքիզն ունեն, տարածքն արդեն կա։ Այժմ պետք է ուսումնասիրեն հողերի սեյսմակայունությունը, որպեսզի կարողանան ճիշտ հաշվարկել շենքի հարկերը։Նա տեղեկացրեց նաև, որ 2024 թ. ևս 22 մլն դրամ է նախատեսվել ՔԿՀ–ներին անհրաժեշտ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար։«Այս տարի մոտ 230 մլն դրամ է հատկացվել 10 նոր «Ֆորդ տրանզիտ» մակնիշի փոխադրող–ուղեկցող մեքենա ձեռք բերելու համար, որոնք կահավորված են ժամանակակից հատուկ ստանդարտներով` օդորակիչներով և այլն։ Այսուհետ ամեն ՔԿՀ–ին մեկ մեքենա հատկացված կլինի դատապարտված քաղաքացիներին տեղափոխելու համար»,– նշեց Մինասյանը։Ինչ վերաբերում է պրոբացիայի ծրագրին, ապա 2024 թ. նախատեսվել է հատկացնել 777 մլն 690 հազար դրամ։ՀՀ արդարադատության նախարարության բյուջեն 2024 թ–ին 2.2 մլրդ–ով պակաս կլինի ընթացիկ տարուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/12/45423238_90:0:1510:1065_1920x0_80_0_0_bc2ec96a2db99a18a55ff3d188eecc3d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բանտ, նախարար, քրեակատարողական հիմնարկ (քկհ), գրիգոր մինասյան
հայաստան, բանտ, նախարար, քրեակատարողական հիմնարկ (քկհ), գրիգոր մինասյան
Շուտով Հայաստանում նոր բանտ կառուցելու մրցույթ կհայտարարվի. նախարար
13:38 01.11.2023 (Թարմացված է: 13:56 01.11.2023) Նոր քրեակատարողական հիմնարկի էսքիզն ունեն, տարածքն արդեն կա։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. 2024 թվականին Հայաստանում նոր բանտ կառուցելու շինարարարական մրցույթ կհայտարարվի։ Ազգային ժողովում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այդ մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
«Այս տարի ՀՀ արդարադատության նախարարությունը նոր ՔԿՀ կառուցելու նախագծահաշվարկային պայմանագիր է կնքել։ Նախատեսվել էր, որ նախագծահաշվարկային աշխատանքները մինչև 2024 թ. նոյեմբեր կավարտվեն, բայց գործընկերները խոստացել են ավելի շուտ ավարտել։ Սպասում ենք, որ արդեն 2024 թ. նոր բանտի շենքի կառուցման մրցույթ հայտարարվի։ Կնքված պայմանագրի գումարային մնացորդը, որ 2024 թ. պետք է վճարենք, 168 մլն դրամ է, որի շուրջ 70 միլիոնն արդեն վճարել ենք»,– նշեց նախարարը։
ՀՀ արդարադատության նախարարությունը քրեակատարողական հիմնարկների արդիականացման և բարեփոխումների համար 2024 թվականին նախատեսում է հատկացնել 13 մլրդ 763 մլն դրամ, որը 222 մլն դրամով պակաս կլինի 2023 թ. համեմատ։ Դա, ըստ նախարարի, պայմանավորված է նրանով, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ–ի կառավարումը փոխանցվել է ՀՀ առողջապահության նախարարությանը։
Մինասյանն ընդգծեց, որ նոր քրեակատարողական հիմնարկի էսքիզն ունեն, տարածքն արդեն կա։ Այժմ պետք է ուսումնասիրեն հողերի սեյսմակայունությունը, որպեսզի կարողանան ճիշտ հաշվարկել շենքի հարկերը։
Նա տեղեկացրեց նաև, որ 2024 թ. ևս 22 մլն դրամ է նախատեսվել ՔԿՀ–ներին անհրաժեշտ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար։
«Այս տարի մոտ 230 մլն դրամ է հատկացվել 10 նոր «Ֆորդ տրանզիտ» մակնիշի փոխադրող–ուղեկցող մեքենա ձեռք բերելու համար, որոնք կահավորված են ժամանակակից հատուկ ստանդարտներով` օդորակիչներով և այլն։ Այսուհետ ամեն ՔԿՀ–ին մեկ մեքենա հատկացված կլինի դատապարտված քաղաքացիներին տեղափոխելու համար»,– նշեց Մինասյանը։
Ինչ վերաբերում է պրոբացիայի ծրագրին, ապա 2024 թ. նախատեսվել է հատկացնել 777 մլն 690 հազար դրամ։