00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սասուն Խաչատրյանը խոստանում է 2024թ բացահայտել մեծ քանակի` շուրջ 2200 կոռուպցիոն նոր դեպք

© Sputnik / Aram NersesyanՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը  - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2023
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ընդհանուր առմամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն 2023թ. կանխիկ գումարով կարողացել է վերականգնել պետությանը պատճառված 1 մլրդ 91 մլն դրամի վնասը։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը խոստանում է 2024թ բացահայտել մեծ քանակի` շուրջ 2200 կոռուպցիոն նոր դեպք։ Այդ մասին նա հայտարարեց ՀՀ ԱԺ–ում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
«Կոմիտեում քննվող հանցագործություններն ունեն լատենտային բնույթ. դրանց բացահայտման քանակն ուղիղ համեմատական է լինելու մեր կատարած աշխատանքի ծավալին։ Մենք այսօր ունենք դեպքերի գրեթե 100 տոկոս աճ, սա նշանակում է, որ լատենտայնությունն է վերացել»,– վստահեցրեց նա։
Խաչատրյանը նշեց, որ գրեթե ամեն շաբաթ կոմիտեն բացահայտում է խոշոր գումարների հետ կապված կոռուպցիոն բնույթի դեպքեր։
Սասուն Խաչատրյանը նաև տեղեկացրեց, որ 2023թ. 9 ամսվա տվյալներով` մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 134 քրեական վարույթ` 286 անձի վերաբերյալ, դրանցից 52–ը մեղադրվել են կաշառք ստանալու, 117–ը` կաշառք տալու, 9–ը` կաշառքի միջնորդության, 14-ը մեղադրվել են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 15–ը` պաշտոնեական կեղծիքի, 58–ը` պաշտոնական դիրքն օգտագործելով հափշտակության, երեքը` փողերի լվացման, 18–ը` կոռուպցիոն բնույթի հանցանքներ կատարելու համար, իսկ ապօրինի գույքի բռնագանձման հիմքով նախաձեռնվել է 43-45 վարույթ։
Ըստ նրա` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական վարույթների թիվն ավելացել է 97 տոկոսով` եղել է 68` 166 անձի վերաբերյալ։
Այս պահին հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվում է ընդհանուր առմամբ 623 քրեական գործ, իսկ կոմիտեի յուրաքանչյուր քննիչ միաժամանակ քննում է 17–18 քրեական վարույթ։
Խաչատրյանը նաև ներկայացրեց տվյալներ, թե որքան գումար է վերականգնվել բացահայտված կոռուպցիոն դեպքերով։ Ըստ նրա` մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված և արդեն իսկ ավարտված գործերով գույքային վնասը կազմել է 13 մլրդ 783 մլն դրամ, որից կոմիտեն կանխիկ գումարով վերականգնել է 178 մլն դրամը և կալանք է դրվել շուրջ 13.3 մլրդ գույքի վրա։
Ընդհանուր առմամբ կոմիտեն 2023 թ-ին կանխիկ գումարով վերականգնել է 1 մլրդ 91 մլն դրամ վնասը։
Լրահոս
0