https://arm.sputniknews.ru/20231101/qervobjany-chinaci-gvortsynkerneri-het-qnnarkel-e-ughigh-chverteri-harcy-68083138.html
Քերոբյանը չինացի գործընկերների հետ քննարկել է ուղիղ չվերթերի հարցը
Քերոբյանը չինացի գործընկերների հետ քննարկել է ուղիղ չվերթերի հարցը
Sputnik Արմենիա
Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել տարբեր ոլորտներում, այդ թվում` ադամանդագործության ուղղությամբ համագործակցությանը։ 01.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-01T19:39+0400
2023-11-01T19:39+0400
2023-11-01T19:43+0400
վահան քերոբյան
հայաստան
չինաստան
չվերթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/01/68082272_0:0:1280:721_1920x0_80_0_0_70ef8d9d1314275fbe8b95a6be6f5a63.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը չինացի գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես՝ շինարարության, ադամանդագործության, տեխնոլոգիական տրանսֆերների, ՏՏ և այլ ուղղություններով։ Տեղեկությունը հայտնում է էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ նախարարն այսօր հանդիպել է Չինաստանի խոշորագույն տնտեսական կենտրոն համարվող Ցինդաոյի քաղաքային ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի նախագահ Վան Լյումինի գլխավորած պատվիրակության հետ։Հանդիպմանը ներկա է եղել է նաև ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։ Անդրադարձել է արվել զբոսաշրջության ոլորտում հարաբերությունների խորացմանը, ինչպես նաև Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ չվերթերի իրականացմանը։Հավելենք, որ հոկտեմբերի կեսերին նախարար Քերոբյանն աշխատանքային այցով Չինաստանում էր, որտեղ ևս տարբեր հանդիպումներ են տեղի ունեցել` անդրադառնալով երկու երկրների միջև բազմոլորտ համագործակցությանը։
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/01/68082272_27:0:1164:853_1920x0_80_0_0_f43deb305bfe960453e0216dbed5692f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահան քերոբյան, հայաստան, չինաստան, չվերթ
վահան քերոբյան, հայաստան, չինաստան, չվերթ
Քերոբյանը չինացի գործընկերների հետ քննարկել է ուղիղ չվերթերի հարցը
19:39 01.11.2023 (Թարմացված է: 19:43 01.11.2023) Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել տարբեր ոլորտներում, այդ թվում` ադամանդագործության ուղղությամբ համագործակցությանը։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը չինացի գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես՝ շինարարության, ադամանդագործության, տեխնոլոգիական տրանսֆերների, ՏՏ և այլ ուղղություններով։ Տեղեկությունը հայտնում է էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նախարարն այսօր հանդիպել է Չինաստանի խոշորագույն տնտեսական կենտրոն համարվող Ցինդաոյի քաղաքային ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի նախագահ Վան Լյումինի գլխավորած պատվիրակության հետ։
«Ներկայացնելով Հայաստանում ստեղծված բարենպաստ գործարար միջավայրը և իրականացվող ներդրումային խոշոր ծրագրերը` այդ թվում՝ արդյունաբերական պարկերի ստեղծման և Հայաստանում «չոր նավահանգստի» կառուցման նախագծերը, Վահան Քերոբյանն առաջարկել է չինական ընկերություններին դիտարկել այդ ծրագրերում ներգրավվելու հնարավորությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը ներկա է եղել է նաև ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։ Անդրադարձել է արվել զբոսաշրջության ոլորտում հարաբերությունների խորացմանը, ինչպես նաև Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ չվերթերի իրականացմանը։
Հավելենք, որ հոկտեմբերի կեսերին նախարար Քերոբյանն աշխատանքային այցով Չինաստանում էր, որտեղ ևս տարբեր հանդիպումներ են տեղի ունեցել` անդրադառնալով երկու երկրների միջև բազմոլորտ համագործակցությանը։