00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՊՎԾ–ի շնորհիվ բյուջե է վերականգնվել շուրջ 600 մլն դրամ․ Ռոմանոս Պետրոսյան

© Sputnik / Aram NersesyanՌոմանոս Պետրոսյանը ԱԺ–ում
Ռոմանոս Պետրոսյանը ԱԺ–ում - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2023
Ռոմանոս Պետրոսյանը ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռոմանոս Պետրոսյանի խոսքով` 2023 թվականի 10 ամսվա ընթացքում արդեն 65 քրեական վարույթ է նախաձեռնվել։ Դրանց մոտ 40 տոկոսը հակակոռուպցիոն կոմիտեում է քննվում։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը վստահեցնում է, որ իր ղեկավարած կառույցի շնորհիվ պետպատվերի շրջանակում բժշկական ծառայությունների մատուցման համար տրամադրված շուրջ 600 մլն դրամ շորթված գումար է վերականգնվել բյուջե։ Այս մասին Պետրոսյանն ասաց ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Դրանք այն միջոցներն են, որոնք, թե՛ մասնավոր, թե՛ պետական ԲԿ–ներին տրամադրվում են պետբյուջեից որոշակի սոցիալական խմբերին անհետաձգելի բուժօգնություն տրամադրելու համար։ Մեր բացահայտումների շնորհիվ մի շարք կարգավորումներ բարելավվել են, իսկ մեր ծառայության ներկայացուցիչն ընդգրկված է համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի մշակման խմբում»,– նշեց Պետրոսյանը։
ՊՎԾ պետը հավելեց, որ ստուգումներ են իրականացվում մի շարք պետական հաստատություններում։ Ծառայությունը պարբերաբար ՀՀ պաշտպանության նախարարությունում ուղեկցում է գնումների գործընթացը, որի ժամանակ բացահայտվել են չարաշահումների դեպքեր, որոնց մասին ավելի վաղ արդեն տեղեկացրել էր քննչական կոմիտեն:
Նա նաև ընդգծեց, որ ընթացիկ տարվա 77 քրեական վարույթը վերաբերում են 2022 թվականի գործունեությանը, իսկ 2023 թվականի 10 ամսվա գործունեության ընթացքում արդեն 65 քրեական վարույթ է նախաձեռնվել։ Դրանց մոտ 40 տոկոսը հակակոռուպցիոն կոմիտեում է քննվում, իսկ մնացածը` քննչական կոմիտեում։
Ըստ Պետրոսյանի` վերջին 2 տարում շուրջ 150 քրեական վարույթից 2 գործն արդեն դատարանում է, մնացածի մասով դեռ նախաքննությունը շարունակվում է։ Ընդգծեց` փորձագետների սակավաթիվ լինելու, փորձաքննությունների բյուրոյի գերծանրաբեռնվածության պատճառով գործերն ամիսներով, գուցե տարիներով ձգձգվեն։
Նրա խոսքով` պետական կառավարման համակարգում բազմաթիվ պաշտոնյաներ, այդ թվում նաև բարձրաստիճան, ազատվել են իրենց աշխատանքից, տարբեր կարգավիճակներով ներգրավվել են ՊՎԾ–ի ուսումնասիրությունների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթներում։ Քանի դեռ դատական վճիռներ չկան, մարդկանց մեղքն էլ դատարանով ապացուցված չէ, Պետրոսյանը կոռեկտ չհամարեց անուններ հնչեցնելը։
Լրահոս
0