https://arm.sputniknews.ru/20231101/netanjahun-hamas-i-dem-israjeli-gvortsvoghutjunnern-anvanel-e-voghj-lusavvor-ashkharhi-paterazm-68046080.html
Նեթանյահուն ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի գործողություններն անվանել է ողջ լուսավոր աշխարհի պատերազմ
Նեթանյահուն ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի գործողություններն անվանել է ողջ լուսավոր աշխարհի պատերազմ
Sputnik Արմենիա
Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել է ջրի, սննդի, էլեկտրականության, դեղորայքի, վառելիքի մատակարարումը: 01.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-01T10:04+0400
2023-11-01T10:04+0400
2023-11-01T10:05+0400
իսրայել
պաղեստին
համաս
«իսլամական պետություն»
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0e/67296623_0:167:1600:1067_1920x0_80_0_0_87d3ccf94bc3696ea1c7a5021b80245d.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և ԻՊ-ի (Ռուսաստանում արգելված ահաբեկչական խմբավորում) դեմ Իսրայելի պատերազմն անվանել է «ողջ լուսավոր աշխարհի պատերազմ»: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։Գազայի հատվածից շուրջ 800 հազար մարդ է տարհանվել. Իսրայելի բանակ
իսրայել
պաղեստին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/0e/67296623_89:0:1512:1067_1920x0_80_0_0_63355bbc9321028286e1fd7674f328d7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, պաղեստին, համաս, «իսլամական պետություն»
իսրայել, պաղեստին, համաս, «իսլամական պետություն»
Նեթանյահուն ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի գործողություններն անվանել է ողջ լուսավոր աշխարհի պատերազմ
10:04 01.11.2023 (Թարմացված է: 10:05 01.11.2023) Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել է ջրի, սննդի, էլեկտրականության, դեղորայքի, վառելիքի մատակարարումը:
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և ԻՊ-ի (Ռուսաստանում արգելված ահաբեկչական խմբավորում) դեմ Իսրայելի պատերազմն անվանել է «ողջ լուսավոր աշխարհի պատերազմ»: Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
«Վարչապետ Նեթանյահուն Կիպրոսի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի առաջնորդներին տեղեկացրել է պատերազմի մասին և շնորհակալություն հայտնել նրանց Իսրայելի պետությանը անվերապահ աջակցելու համար: Վարչապետը հայտարարել է, որ Իսրայելի պատերազմը ՀԱՄԱՍ - ի և ԻԼԻՊ-ի դեմ նաև ողջ լուսավոր աշխարհի պատերազմն է», - ասվում է Իսրայելի վարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն
ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։