https://arm.sputniknews.ru/20231101/izmirljan-bk-i-tnoreni-pashtvony-krkin-standznel-e-prvofesvor-armen-charchjany-68052774.html
Պրոֆեսոր Արմեն Չարչյանը կրկին ստանձնել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի պաշտոնը
Պրոֆեսոր Արմեն Չարչյանը կրկին ստանձնել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի պաշտոնը
Sputnik Արմենիա
Նման որոշում է կայացրել ««Իզմիրլյան» ԲԿ ՓԲԸ միակ բաժնետեր Հայաստանյայց Առաքելական եկեղեցի։ 01.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-01T12:44+0400
2023-11-01T12:44+0400
2023-11-01T12:51+0400
«իզմիրլյան» բկ
արմեն չարչյան
տնօրեն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/12/41031195_0:44:1600:944_1920x0_80_0_0_42403c0a5bde8cc7c8edbfcef1b016c9.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնը կրկին ստանձնել է պրոֆեսոր, բ.գ.դ. Արմեն Չարչյանը: Տեղեկությունը հայտնում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմեն Չարչյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ։ Չարչյանն մեկնաբանել է իր այդ քայլը` բացատրելով, որ ցանկանում է մասնագիտական ոլորտ վերադառնալ։Հիշեցնենք` 2021–ի հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։Դեկտեմբերի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ նիստի ժամանակ որոշեց ազատ արձակել պատգամավորին։ Դատավոր Վահե Միսակյանի որոշմամբ` խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/12/41031195_0:0:1423:1067_1920x0_80_0_0_f87f2f5821b9a43f6e6dc09295cede9c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«իզմիրլյան» բկ, արմեն չարչյան, տնօրեն
«իզմիրլյան» բկ, արմեն չարչյան, տնօրեն
Պրոֆեսոր Արմեն Չարչյանը կրկին ստանձնել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի պաշտոնը
12:44 01.11.2023 (Թարմացված է: 12:51 01.11.2023) Նման որոշում է կայացրել ««Իզմիրլյան» ԲԿ ՓԲԸ միակ բաժնետեր Հայաստանյայց Առաքելական եկեղեցի։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնը կրկին ստանձնել է պրոֆեսոր, բ.գ.դ. Արմեն Չարչյանը: Տեղեկությունը հայտնում է
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը։
««Իզմիրլյան» ԲԿ ՓԲԸ միակ բաժնետեր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու որոշմամբ, 2023թ. նոյեմբերի 1-ից «Իզմիրլյան» ԲԿ ՓԲԸ տնօրենի պաշտոնը կրկին ստանձնել է պրոֆեսոր, բ.գ.դ. Արմեն Գերասիմի Չարչյանը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմեն Չարչյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ։ Չարչյանն մեկնաբանել է իր այդ քայլը` բացատրելով, որ ցանկանում է մասնագիտական ոլորտ վերադառնալ։
Հիշեցնենք` 2021–ի հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը
Չարչյանը ձերբակալվեց։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական
հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց
ազատ արձակվեց։
Դեկտեմբերի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ նիստի ժամանակ
որոշեց ազատ արձակել պատգամավորին։ Դատավոր Վահե Միսակյանի որոշմամբ` խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին։