00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինձ փոխանցված տեղեկությունը խորհրդապահական բնույթ ունի․ Մանասյանը՝ Մնացականյանի մասին

© Facebook/Tigran AbrahamyanԼևոն Մնացականյան
Լևոն Մնացականյան - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2023
Բաժանորդագրվել
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը չհրապարակեց իրեն փոխանցված տեղեկությունը, այդ թվում Լևոն Մնացականյանի ողջ կամ մահացած լինելու մասով։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Ադրբեջանի ԱԱԾ մեկուսարանում պահվող գեներալ Լևոն Մնացականյանի մասով մի քանի խնդագրեր է ուղարկել Մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին։ Այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը, այդպես էլ չպատասխանելով լրագրողների այն հարցին, թե Մնացականյանը ողջ է, թե մահացած։
Նշենք, ավելի վաղ ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Լևոն Մնացականյանին Բաքվի բանտում սպանել են։
«Ես որպես մարդու իրավունքների պաշտպան կարևորում եմ նաև ընտանիքի տեղեկացվածությունը։ Այդ նպատակով դիմել եմ համապատասխան մարմիններին , պարզապես այն տեղեկատվությունը որ ինձ է փոխանցվել, կրում է խորհրդապահական բնույթ, և դա ես չեմ կարող հրապարակել, քանի որ տեղեկատվության առաջնային աղբյուրը ինքս չեմ»,-ասաց Մանասյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանում պահվող Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների և հայ գերիների խնդիրն իր մանդատին վերաբերելի չէ, չնայած դրան՝ մարդու իրավունքների խախտման վերաբերյալ անընդհատ տեղեկատվություն է փոխանցում Մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին։
«Ոչ միայն տեղեկությունների տարածման ժամանակահատվածում, այլ մինչև տեղեկությունների տարածումը ես իմ հստակ տեսակետները, նաև մարդու իրավունքների խախտումների հետ կապված արձանագրումները պարբերաբար ուղարկում եմ միջազգային դերակատարներին։ Տեղեկություններ ի հայտ գալուց հետո ևս դիմել եմ միջազգային դերակատարներին»,-ասաց նա։
Մանասյանի խոսքով՝ հիմնականում բոլոր դիմումներով Մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կազմակերպությունները հետադարձ կապով իրեն հասեագրել են տեղեկատվություններ, բայց դրանք որակել են որպես խորհրդապահական և ոչ հրապարակային։
Ադրբեջանական սահմանապահները ձերբակալել են Լևոն Մնացականյանին և Արշավիր Ղարամյանին
Հիշեցնենք՝ Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը սեպտեմբերի 29-ին հաստատեց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին ձերբակալելու լուրը` հայտնելով, որ Մնացականյանը տեղափոխվել է Բաքու։
Երկու շաբաթ առաջ ԶՄԼ-ները հայտնեցին, որ Մնացականյանը առաջին անգամ հեռախոսով հարազատների հետ կապ է հաստատել։
Գեներալ–լեյտենանտ Լևոն Մնացականյանը պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը զբաղեցրել է 2015-2018 թթ, որոշ ժամանակ անց եղել է նաև ԱԻՆ–ի և ոստիկանության պետ։
Ավելի վաղ Ադրբեջանը հայտնել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և պաշտպանության բանակի նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի կալանավորման մասին:
Լրահոս
0