00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
19:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Եթեր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու է աղմկում Արազափը․ սահմանապահները չեն գնա, արցախցիները չեն հեռանա

© Sputnik / Ashot GevorgyanСело Аразап Армавирской области
Село Аразап Армавирской области - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2023
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիա ռադիոկայանի «Մենք» նախագծի հեղինակն այցելել է սահմանամերձ Արազափ։
Գնում եմ հայ–թուրքական սահմանին գտնվող Արազափ գյուղ, որը հայտնի է սպարապետ Վարդան Մամիկոնյանի անունը կրող հին մատուռով՝ Սուրբ Վարդան Զորավոր։ Այստեղ նա կանգ է առել Ավարայրի դաշտ գնալիս, որտեղ 5-րդ դարում տեղի է ունեցել հայ ժողովրդի համար ճակատագրական ճակատամարտը։ Անձրևոտ եղանակին աչք են ծակում տաք շրջաններ չված արագիլների դատարկ բները։ Հետաքրքիր է` թռչունների բնազդը հուշո՞ւմ է, թե հիմա Երկրի որ հատվածում է անվտանգ:
Արազափի կենտրոնում խորհրդավոր լռություն է տիրում, որը երբեմն–երբեմն խախտում են կաչաղակները։ Վարչակազմի ղեկավարի (որը մեկնել է գործերով) ընդունարանում տարեց տղամարդ է նստած է և անշտապ քաշում է թզբեհը։
«Ես բոլորից եմ դժգոհ` ուսուցիչներից, գիտնականներից, բժիշկներից, հողագործներից, շինարարներից. 2018-ի իշխանափոխությունը տեղի ունեցավ, որովհետև բոլորը չարչիությամբ էին տարված։ Լեռնային Ղարաբաղի մասին չեմ էլ խոսում»,-ասում է Ղարիբ Թադևոսյանը։
Նա հիշում է` բոլորը համաձայն էին արագաչափերը հանելու, աշխատավարձերն ու թոշակները բարձրացնելու, բիզնես գործընթացները զարգացնելու կոչերին, բայց ազգային շահերի մասին չէր խոսվում։ Նրա հորական պապը մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին և մարտի դաշտում կորցրել աչքը։ Իսկ մորական պապը կռվել է Հայրենական մեծ պատերազմում:
«Ամբողջ կյանքում այդ պատկերները գլխումս կմնան». փրկարարի վերջին օրերն Արցախում
«Մենք հպարտանում էինք Արցախյան առաջին պատերազմի հաջողություններով, որոնց մեջ 1941-1945 թվականների հաղթանակների ոգին կար։ Պարտվողների ներկայիս կարգավիճակը մեզ ավելի ու ավելի խոր անդունդ է տանում։ Խաղաղությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ դու ուժեղ ես և ինքդ ես խաղաղություն պարտադրում: Իսկ զիջումները բերում են նոր զիջումների։ Ի՞նչ բաժին կհասնի հաջորդ սերունդներին»,-ասում է Թադևոսյանը:
Նա շատ լավ է հիշում, թե ինչպես էին Սպիտակի երկրաշարժից հետո 25 հազար մարդ կորցրած արյունաքամ Հայաստանում կամավորական ջոկատներ ձևավորվում։ Արցախ էին գնում մարդիկ, որոնք նոր էին հողին հանձնել իրենց հարազատներին։ Իսկ այսօր Հայաստանում մարդկանց կրկին բաժանում են ղարաբաղցիների ու հայաստանցիների, ինչպես դա եղավ ողբերգական անցյալում Վանի, Մուշի, Կարսի կորստից հետո…
Ղարիբ Թադևոսյանը ցույց է տալիս սահմանային ուղեկալը, որտեղ Հայաստանի դրոշի կողքին ծածանվում է ռուսական եռագույնը, և ասում` ծնված օրից այդ դրոշը տեսել է սահմանին: Գյուղի բնակիչների համար հենց դա է այս անվտանգության խորհրդանիշը։
«Եթե ռուսները հեռանան, ո՞վ է գալու նրանց փոխարեն։ Ֆրանսիացինե՞րը։20-րդ դարի սկզբին նրանք արդեն եկել էին Կիլիկիա, և այնտեղ մեկ հայկական գյուղ է մնացել։ Կգա ոչ թե Ֆրանսիան, այլ ՆԱՏՕ-ն՝ ի դեմս թուրքական բանակի, մեր երկրի անվտանգության ապահովման քողի տակ»,-ասում է նա։
Գյուղապետարանի շենք է վերադառնում համայնքի ղեկավար Արթուր Հարությունյանը։ Նա մի քիչ շփոթված է։ Համայնքում բնակություն են հաստատել Լեռնային Ղարաբաղից տեղահանված չորս ընտանիք, որոնցից մեկը մի քանի օր անց մեկնել է Ռուսաստան: Կրասնոդար են գնացել՝ ընտանիքի հոր եղբոր մոտ։ Մնացած ընտանիքներն ապրում են հարազատների տներում։ Արազափում բոլորն աջակցում են նրանց։ Ով ինչպես կարողանում է: Մի քանի օր առաջ ռուսական սահմանապահ ուղեկալն էլ իր օրապահիկներն է ուղարկել՝ պահածոներ, բրինձ, վերմիշել, ոսպ։
Գորիսում տներ են կառուցում Արցախից բռնի տեղահանվածների համար
«Մարդիկ շատ էին հուզվել։ Նրանք իրենց հետ Արցախից մի բուռ հող են բերել իրենց տնամերձ հողամասերից։ Եթե այս երեք ընտանիքները ցանկանան զբաղվել հողագործությամբ, մենք պատրաստ ենք օգնել նրանց։ Հնարավոր է՝ այդ ժամանակ Կրասնոդարից վերադառնա նաև մյուս ընտանիքը»,-ասում է Հարությունյանը։
Անկախ քաղաքականությունից՝ գյուղացիների և ռուս զինվորականների հարաբերությունները լավ մակարդակում են։ Թուրքիայի սահմանն ընդամենը 500 մետր է հեռու։ Արազափի համայնքապետը վստահ է, որ ո՛չ սահմանապահները կհեռանան, ո՛չ էլ արցախցիները։
Ինչպես զրոյից ստեղծել եկամտաբեր ֆերմա. Արցախից տեղահանված Հունանի հաջողության ուղին
Լրահոս
0