00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը որոշել է չեղարկել «Կովերի պարտեզ» կալվածքի համաձայնագիրը

© AP Photo / Maya AlleruzzoОбщий вид парковки, которая является частью спорной сделки в Армянском квартале Старого города Иерусалима
Общий вид парковки, которая является частью спорной сделки в Армянском квартале Старого города Иерусалима - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2023
Բաժանորդագրվել
Գործարքը վերջնականապես չեղարկելու առաջին քայլն արվել է։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Երուսաղեմի հայոց պատրիարքությունը նամակ է հղել «Xana Garden Ltd»–ին` տեղեկացնելով, որ չեղարկում է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ համաձայնագիրը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Երուսաղեմում բնակվող ակտիվիստ Սեդրակ Բալյանը։
Նա նշեց, որ նամակն ուղարկվել է հոկտեմբերի 26-ին։ Դա դեռ չի նշանակում, որ գործարքը չեղարկվել է, քանի որ դատական գործընթաց է ընթանում։ Այդուհանդերձ, սա գործարքը վերջնականապես չեղարկելու առաջին քայլն է։
«Չնայած պաղեստինա-իսրայելական հակամարտությանը` մենք որոշեցինք ամեն գնով պաշտպանել մեր դիրքորոշումը։ Փորձը ցույց է տալիս, որ հակառակ կողմը սովորաբար փորձում է կոնֆլիկտային իրավիճակները օգտագործել իր օգտին և հարցը փակել այնպես, ինչպես իրեն է ձեռնտու, բայց այս անգամ մենք դա թույլ չտվեցինք»,– ընդգծեց նա։
Հիշեցնենք` Արևմտյան Երուսաղեմում հայկական պատրիարքությունը հասութաբեր կալվածքներ ունի, որտեղ մոտ 160 բիզնես կա, և վանքն այդ բիզնեսների եկամտով է ապրում։
2021թ․ հուլիսին Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանը, պատրիարքարանի լուսարարապետ Սևան Ղարիբյանը և անշարժ գույքի վերակացու հայր պարետ Երիցյանը փաստաթուղթ էին ստորագրել պատրիարքարանին պատկանող հողատարածքը` «Կովերի պարտեզ» կալվածքը, 99 տարի ժամկետով ավստրալացի հրեա Դանի Ռուբինշտեյնին վարձակալության տալու մասին։ Գործարարը նախատեսում էր հյուրանոց կառուցել այդ տարածքում։ Մի քանի ամիս անց՝ նոյեմբերին, ՀԱԵ Երուսաղեմի պատրիարքարանի 17 ներկայացուցիչ հայտարարություն էին ստորագրել, որում նշվում էր` «Կովերի պարտեզ» կալվածքում հյուրանոց կառուցելու վերաբերյալ որևէ համաձայնագիր չի քննարկվել և չի վավերացվել միաբանության ժողովների ժամանակ։
Երուսաղեմի հայ պատրիարքարանի կալվածքները վարձով են տրվում առանց միաբանների որոշման
Լրահոս
0