https://arm.sputniknews.ru/20231101/34-amja-buzhqujry-gvoghacel-e-arcakhic-brni-teghahanvats-86-amja-knvoj-kensatvoshakajin-qarty-68084980.html
34-ամյա բուժքույրը գողացել է Արցախից բռնի տեղահանված 86-ամյա կնոջ կենսաթոշակային քարտը
34-ամյա բուժքույրը գողացել է Արցախից բռնի տեղահանված 86-ամյա կնոջ կենսաթոշակային քարտը
Sputnik Արմենիա
Երևանցի կինը գողությունը կատարել է տարեցների խնամքի կենտրոնից ու կանխիկացրել գումարը։ 01.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-01T20:09+0400
2023-11-01T20:09+0400
2023-11-01T20:11+0400
հայաստան
բուժքույր
արցախ
քարտ
գողություն
բռնի տեղահանված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/10/25350833_0:63:1600:963_1920x0_80_0_0_db408048fe8fa5226184aa0ba5935ab4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Կոտայքի մարզում 34–ամյա բուժքույրը գողացել է Արցախից բռնի տեղահանված 86-ամյա կնոջ կենսաթոշակային քարտը և կանխիկացրել գումարը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։Ոստիկանությունը հոկտեմբերի 26-ին հաղորդում է ստացել, որ կորել է տարեցների խնամքի կենտրոններից մեկում բնակվող, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 86-ամյա կնոջ կենսաթոշակային քարտը, իսկ հոկտեմբերի 25-ին նշված քարտից կանխիկացվել է 100 000 դրամ:Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է խնամքի կենտրոնի բուժքույրը: Երևանցի 34-ամյա կինը հոկտեմբերի 31-ին հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Նա տվել է խոստովանական ցուցմունք:Գողոնը մասամբ հայտնաբերվել է: Կատարվում է նախաքննություն:ՀՀ դպրոցներում արցախցի երեխաների նկատմամբ վերաբերմունքը ՄԻՊ–ի ուշադրություն կենտրոնում է
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/10/25350833_118:0:1483:1024_1920x0_80_0_0_d72f04f96f2386fb3c9e18fe7cfe4ed9.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բուժքույր, արցախ, քարտ, գողություն, բռնի տեղահանված
հայաստան, բուժքույր, արցախ, քարտ, գողություն, բռնի տեղահանված
34-ամյա բուժքույրը գողացել է Արցախից բռնի տեղահանված 86-ամյա կնոջ կենսաթոշակային քարտը
20:09 01.11.2023 (Թարմացված է: 20:11 01.11.2023) Երևանցի կինը գողությունը կատարել է տարեցների խնամքի կենտրոնից ու կանխիկացրել գումարը։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Կոտայքի մարզում 34–ամյա բուժքույրը գողացել է Արցախից բռնի տեղահանված 86-ամյա կնոջ կենսաթոշակային քարտը և կանխիկացրել գումարը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ոստիկանությունը հոկտեմբերի 26-ին հաղորդում է ստացել, որ կորել է տարեցների խնամքի կենտրոններից մեկում բնակվող, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 86-ամյա կնոջ կենսաթոշակային քարտը, իսկ հոկտեմբերի 25-ին նշված քարտից կանխիկացվել է 100 000 դրամ:
Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է խնամքի կենտրոնի բուժքույրը: Երևանցի 34-ամյա կինը հոկտեմբերի 31-ին հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Նա տվել է խոստովանական ցուցմունք:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է: Կատարվում է նախաքննություն: