00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զբոսաշրջության ոլորտի բյուջեն վերջին 3 տարում ավելացել է 6,5 անգամ. Քերոբյան

© Sputnik / Marianna GalstyanԶբոսաշրջիկները Երևանում
Զբոսաշրջիկները Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2023
Զբոսաշրջիկները Երևանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Յուրաքանչյուր զբոսաշրջիկից ՀՀ բյուջե է մտնում օրական առնվազն 44 հազար դրամ։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Զբոսաշրջության ոլորտի բյուջեն վերջին 3 տարում ավելացել է մոտ 6,5 անգամ` 2 մլրդ դրամից հասնելով մինչև 13,2 մլրդ դրամի։ՀՀ Ազգային ժողովում 2024թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա տեղեկացրեց, որ ավելացել է նաև մարքեթինգային ծրագրերի ֆինանսավորումը, մասնավորապես, դրա համար 2024 թվականին հատկացվել է 1,5 մլրդ դրամ, ընթացիկ տարվա 990 մլն դրամի և նախորդ տարվա 170 մլն դրամի համեմատ։
«2024 թվականին մենք կսկսենք զբոսաշրջային ենթակառուցվացքների զարգացման նոր ծրագիր, որի ներքո պլանավորում ենք մշակել 20 զբոսաշրջային կլաստերի զարգացման ծրագիր»,–ասաց Վահան Քերոբյանը։
Նախարարի տվյալներով՝ այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստան է ժամանել 1,8 մլն զբոսաշրջիկ։ Էկոնոմիկայի նախարարության հաշվարկներով` մինչև տարեվերջ նրանց թիվը կգերազանցի 2 մլն-ը։
«Յուրաքանչյուր զբոսաշրջիկից ՀՀ բյուջե է մտնում օրական առնվազն 44 հազար դրամ, այսինքն` ներգնա տուրիզմից բյուջե է մտնում 100 մլրդ դրամ»,– ասաց նա։
Նախարարը հիշեցրեց նաև, որ դեռևս 2016 թվականին կառավարությունը Համաշխարհային բանկի հետ կնքել է տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիր, որտեղ մի շարք համայնքներում` Գյումրի, Ջերմուկ, Գորիս, իրականացվել են ենթակառուցվածքային ներդրումներ, որպեսզի պետությունը կարողանա դրա շնորհիվ ավելացնել մեկ տուրիստից ստացած եկամուտը։
«Այդ ծրագիրն արդեն ավարտվում է, և մենք դա փոխարինելու ենք այս նոր ծրագրով, որը գումարային շատ առումով ավելի մեծ է»,–ասաց նա։
Վահան Քերոբյանը վստահեցրեց , որ այս ծրագրերով ՀՀ–ն չի գնալու մասսայական զբոսաշրջության հետևից ու չի նվազեցնելու ծառայությունների գինը, այլ լավ ծառայությունների, լավ ենթակառուցվածքների ու լավ մարքեթինգի շնորհիվ ներգրավելու է զբոսաշրջիկների, որոնք պատրաստ կլինեն 1500– 2000 դոլար ծախսեն մեր երկրում։
Լրահոս
0