https://arm.sputniknews.ru/20231031/voch-npatakaharmar-gvortsughum-kgmsnn-pataskhanel-e-tumanjani-tangarani-nakhkin-tnorenin-68040139.html
Ոչ նպատակահարմար գործուղում. ԿԳՄՍՆ–ն պատասխանել է Թումանյանի թանգարանի նախկին տնօրենին
Ոչ նպատակահարմար գործուղում. ԿԳՄՍՆ–ն պատասխանել է Թումանյանի թանգարանի նախկին տնօրենին
Sputnik Արմենիա
Աշխատանքից ազատված Անի Եղիազարյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետհրապարակային հանդիպում էր խնդրել, բայց գերատեսչությունը նրան հրապարակային գրավոր պատասխան... 31.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-31T21:18+0400
2023-10-31T21:18+0400
2024-03-29T19:24+0400
հայաստան
թանգարան
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
պաշտոն
աշխատանք
https://cdn.am.sputniknews.ru/img/1734/36/17343638_0:0:1507:849_1920x0_80_0_0_db38625bcd0816c152b0ae21272ee82d.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսդրությունը, այդ պատճառով էլ հեռացվել է աշխատանքից։ Այս հայտարարությունը տարածել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունըԵղիազարյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ ինքն աշխատանքից հեռացվել է արտերկիր աշխատանքային այց կատարելու համար` առանց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանի։ Նա նշել էր, որ կատարվածի վերաբերյալ զրուցելու համար ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հրապարակային հանդիպում է խնդրում, քանի որ մի ամբողջ օր անցկացրել է նախարարի ընդունարանում՝ ժամ վերցնելու խնդրանքով, բայց այդ հնարավորությունն այդպես էլ չի ունեցել։Գերատեսչության պարզաբանման մեջ ասվում է, որ Եղիազարյանը 2023 թ. սեպտեմբերի 5-ի գրությամբ դիմել է ԿԳՄՍՆ՝ սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 11-ը Ուրուգվայի Հանրապետություն և Արգենտինայի Հանրապետություն մեկնելու թույլտվության խնդրանքով՝ գիտաժողովների մասնակցելու նպատակով։«2023 թ. սեպտեմբերի 9-ի գրությամբ ԿԳՄՍ–ն նրան պատասխանել է, որ նպատակահարմար չի գտնում թանգարանի սուղ ֆինանսական միջոցների հաշվին 23 օր գործուղում կազմակերպելը` հաշվի առնելով նաև թանգարանի հիմնանորոգման աշխատանքները: Բացի գրավոր պատասխանից՝ Անի Եղիազարյանին աշխատանքային կարգով մեկ անգամ ևս տեղեկացվել է նախարարության դիրքորոշման մասին՝ առաջարկելով կրճատել ժամկետները»,– նշում է նախարարությունը։2023 թ. սեպտեմբերի 16-ին (ոչ աշխատանքային օրով) նախկին տնօրենը նույն ժամանակահատվածի համար մեկնելու թույլտվության խնդրանքով կրկին դիմել է ԿԳՄՍՆ:Հիշեցնենք` Անի Եղիազարյանը «Հովհաննես Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները ստանձնել էր 2019 թվականին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1734/36/17343638_96:0:1429:1000_1920x0_80_0_0_e064b07c3d4f95b5e96210e7ef8e8f69.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թանգարան, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), պաշտոն, աշխատանք
հայաստան, թանգարան, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), պաշտոն, աշխատանք
Ոչ նպատակահարմար գործուղում. ԿԳՄՍՆ–ն պատասխանել է Թումանյանի թանգարանի նախկին տնօրենին
21:18 31.10.2023 (Թարմացված է: 19:24 29.03.2024) Աշխատանքից ազատված Անի Եղիազարյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետհրապարակային հանդիպում էր խնդրել, բայց գերատեսչությունը նրան հրապարակային գրավոր պատասխան է հղել։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսդրությունը, այդ պատճառով էլ հեռացվել է աշխատանքից։ Այս հայտարարությունը տարածել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը
Եղիազարյանը
Sputnik Արմենիային հայտնել էր, որ ինքն աշխատանքից հեռացվել է արտերկիր աշխատանքային այց կատարելու համար` առանց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանի։ Նա նշել էր, որ կատարվածի վերաբերյալ զրուցելու համար ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հրապարակային հանդիպում է խնդրում, քանի որ մի ամբողջ օր անցկացրել է նախարարի ընդունարանում՝ ժամ վերցնելու խնդրանքով, բայց այդ հնարավորությունն այդպես էլ չի ունեցել։
Գերատեսչության պարզաբանման մեջ ասվում է, որ Եղիազարյանը 2023 թ. սեպտեմբերի 5-ի գրությամբ դիմել է ԿԳՄՍՆ՝ սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 11-ը Ուրուգվայի Հանրապետություն և Արգենտինայի Հանրապետություն մեկնելու թույլտվության խնդրանքով՝ գիտաժողովների մասնակցելու նպատակով։
«2023 թ. սեպտեմբերի 9-ի գրությամբ ԿԳՄՍ–ն նրան պատասխանել է, որ նպատակահարմար չի գտնում թանգարանի սուղ ֆինանսական միջոցների հաշվին 23 օր գործուղում կազմակերպելը` հաշվի առնելով նաև թանգարանի հիմնանորոգման աշխատանքները: Բացի գրավոր պատասխանից՝ Անի Եղիազարյանին աշխատանքային կարգով մեկ անգամ ևս տեղեկացվել է նախարարության դիրքորոշման մասին՝ առաջարկելով կրճատել ժամկետները»,– նշում է նախարարությունը։
2023 թ. սեպտեմբերի 16-ին (ոչ աշխատանքային օրով) նախկին տնօրենը նույն ժամանակահատվածի համար մեկնելու թույլտվության խնդրանքով կրկին դիմել է ԿԳՄՍՆ:
«Չսպասելով նախարարության պատասխանին (դրական և/կամ բացասական) և առանց համապատասխան հրամանի ու թույլտվության՝ նա ինքնակամ մեկնել է երկրից՝ թողնելով թանգարանն առանց կառավարման և կոպտորեն խախտելով ՀՀ աշխատանքային օրենսդրությունը։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ օրենքով սահմանված կարգով նրա նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ»,– եզրափակել է ԿԳՄՍ–ն։
Հիշեցնենք` Անի Եղիազարյանը «Հովհաննես Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները ստանձնել էր 2019 թվականին։