00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ պետք է տանք. նախարարը` գումարի մնացորդը Արցախի կառավարությանը հատկացնելու մասին

© Sputnik / Asatur YesayantsՎահե Հովհաննիսյան
Վահե Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2023
Բաժանորդագրվել
Նախարարը նշեց, որ այն գումարները, որը հատկացնում էին ԼՂ–ին որպես վարկային միջոցներ, պետք է որ բավարար լինեն ՀՀ–ում արցախցիների հետ կապված ծրագրերը ֆինանսավորելու համար։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի համար այս տարվա նախատեսված գումարը գրեթե ամբողջովին տրամադրվել է, մի բան էլ ավել։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ ընդամենը 6 միլիարդ դրամ է մնացել, որ դեռ չի տրամադրվել ԼՂ–ին։
«Դեռ մի բան էլ ավել է տրամադրվել։ Այսինքն` մենք որոշումներ ենք կայացրել, այդ գումարն ավելացրել ենք տարվա ընթացքում։ Հիմա այդ գումարները տրամադրում ենք նրանց, ովքեր գտնվում են Հայաստանում»,–ասաց նախարարը։
Նա հստակեցրեց` այն գումարները, որոնք տրամադրվում է ԼՂ բնակչներին Հայաստանում որպես օգնություն, շատ ավելին է, քան մնացորդը, որ կա։
Լրագրողի ճշտող հարցին`արդյոք հատկացվող գումարի մնացորդը նախարարությունը չի պատրաստվում տալ ԼՂ կառավարությանը` հաշվի առնելով, որ ըստ փաստաթղթի`պետությունը դեռ չի լուծարվել, Հովհաննիսյանը պատասխանեց.
«Մենք այդպիսի որոշում չունենք, որ չենք տալու, բայց ես որևէ պատճառ չեմ տեսնում, թե ինչու պետք է տանք։ Տանք, որ ի՞նչ լինի։ Եթե թոշակները վճարելու համար, մենք արդեն վճարում ենք մարդկանց թոշակներին հավասարազոր գումարներ»,–նշեց նա։
«Ոչ մի բան աչքիս չի եկել, մենակ երեխեքս սաղ մնան»․ արցախցի ընտանիքի գաղթի ճամփան
Ինչ վերաբերում է ԼՂ-ի բյուջեն սառեցված լինելուն, նախարարը նշեց, որ չի հասկանում բյուջեն սառեցնելը, որովհետև իրենք հասանելիություն չունեն ԼՂ բյուջեին։
Թե 2024 թվականի բյուջեով ինչ հատկացումներ է նախատեսվում արցախցիներին, նախարարը չմանրամասնեց` ընդգծելով, որ գործընկեր նախարարությունները յուրաքանչյուրն իր մասով գնահատումներ է իրականացնում։
«Մենք ֆինանսների նախարարությունում նախնական գնահատում ենք արել, մակրոպատկեր ենք ստացել և կարծում ենք, որ այն գումարները, որը մենք հատկացնում էինք ԼՂ–ին որպես վարկային միջոցներ,այդ գումարները պետք է որ բավարար լինեն բոլոր ծրագրերը` թոշակ, աշխատանքային ծրագրեր, առողջապահական, կրթական և այլ ուղղություններով ֆինանսավորելու համար»,–հավելեց նա։
Միևնույն ժամանակ նա հավելեց, որ ունեն ԼՂ–ից Հայաստան տեղափոխված անձանց սեռատարիքյաին կազմը, գիտեն`քանիսն են սովորում, քանիսն են թոշակառու և ինչ ազդեցություն կունենա այդ մարդկանց տեղափոխումը Հայաստան տարբեր ոլորտների ծախսերի ինչպես նաև եկամուտների վրա, քանի որ այդ մարդկանց ինտեգրումը ՀՀ–ում աշխատանքին, նաև կապահովի հավելյալ տնտեսական աճ։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Լրահոս
0