00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում բենզինի գները պետք չէ համեմատել Իրանի կամ Բելառուսի հետ. ՏՄՊՀ նախագահ

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցԲենզալցակայան
Բենզալցակայան - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2023
Բենզալցակայան
Բաժանորդագրվել
ՏՄՊՀ նախագահը կոչ է անում բենզինի գների բարձրացման հարցում հաշվի առնել նաև վառելիքի ներկրման լոգիստիկ ծախսերը:
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում բենզինի գները պետք չէ համեմատել Իրանում կամ Բելառուսում առկա գների հետ։ ՀՀ ԱԺ–ում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս հայտարարությունն արեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
Նա առաջարկեց համեմատել Հայաստանի և Վրաստանի գները, ընդ որում` հաշվի առնելով վրացական սահմանից Երևան առաքելու լրացուցիչ ծախսերը։
«Եթե այդ բոլոր ծախսերը միասին հաշվենք, կհասկանանք՝ ՀՀ–ում բենզինի կամ դիզվառելիքի գինը բարձր է, թե ոչ։ Ինչ վերաբերում Է Իրանի կամ Բելառուսի հետ համեմատություններին, ապա դա անիմաստ զբաղմունք է»,– ընդգծեց Գևորգյանը։
Նույնը, ըստ նրա, վերաբերում է Ղազախստանին, որը նավթ արդյունահանող երկիր է։
Գևորգյանը նշեց, որ Հայաստանը բենզին և դիզել է գնում «Rompetrol» ընկերությունից, որը մի փոքր ավելի թանկ է, բայց երկրում այն վաճառվում է:
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում բենզալցակայաններ են ապամոնտաժվել. տեսանյութ
«Հանձնաժողովի և, կարծում եմ, մեր երկրի խնդիրը ոչ թե էժան կամ թանկ բենզին ապահովելն է, քանի որ դա մեր իրավասությունից դուրս է, այլ արդար մրցակցային գների ապահովումը»,– ընդգծեց Գևորգյանը:
Նրա խոսքով՝ 2018 թ. շուկայում ընկերությունների մասնաբաժինները լրջորեն փոխվել են, բայց դա չի հանգեցրել առաջատարների դուրսմղման. նման նպատակ չկա, սակայն միաժամանակ հայտնվել են նոր խաղացողներ։
Այժմ «ռեգուլյար» տեսակի բենզինի գինը ՀՀ–ում կազմում է մեկ լիտրի դիմաց մոտ 530 դրամ, «պրեմիում» տեսակինը` 570 դրամ։
Հիշեցնենք, որ Գեղամ Գևորգյանը 2023 թ. մայիսի 30–ին ԱԺ–ում հայտարարել էր բենզինի շուկայում գնային փոփոխությունների մասին` վկայակոչելով միջազգային շուկայում առկա միտումները։ Նա նշել էր, որ ՀՀ–ում առկա բենզինի վաճառքի գներն ավելի ցածր են, քան պետք է լինեն, և այդ գինը տնտեսապես կասկածներ է հարուցում ոչ թե բարձրացման, այլ հակառակը՝ ցածր լինելու առումով։
Լրահոս
0