00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման տեխնիկատնտեսական ուսումնասիրություն է իրականացվում

© Sputnik / Asatur YesayantsՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2023
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մինչև տարեվերջ կառավարությունը կստանա նախագծի ամբողջական վերլուծություն, որից հետո կկայացվի ներդրումների մասին որոշում:
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Նիդեռլանդական ընկերությունը Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման խորը տեխնիկատնտեսական վերլուծություն է իրականացնում։ Այս մասին խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով նախագծի իրականացման հեռանկարներին։
Նա նշեց, որ կառավարությունը վերլուծությունը պատվիրել է նիդեռլանդական MTBS ընկերությանը։
«Ընկերության նախնական զեկույցը ցույց է տալիս, որ կա բավարար պահանջարկ «չոր նավահանգստի» կառուցման համար։ Կարծում եմ ՝ մինչև տարեվերջ կունենանք վերջնական զեկույցը, որից հետո հանրային ներդրումային կոմիտեն ևս մեկ անգամ պետք է որոշում կայացնի նախագիծը շարունակելու և համապատասխան ներդրումներ կատարելու մասին»,– հայտարարեց նախարարը։
Հանրային ներդրումային կոմիտեն Հայաստանում կստեղծվի արդեն այս տարվա դեկտեմբերին։ Քերոբյանի գնահատմամբ ՝ մեծ է հավանականությունը, որ կոմիտեն հավանություն կտա «չոր նավահանգստի» կառուցմանը։
Ամենայն հավանականությամբ, նախագիծն իրականացվելու է պետություն-մասնավոր հատված համագործակցության միջոցով։
Մրցույթի անցկացման նախապատրաստական աշխատանքները կսկսվեն արդեն հաջորդ տարի, և կա նաև հավանականություն, որ 2024 թվականին կկարողանան սկսել նաև շինարարական աշխատանքները։
Նախնական գնահատումների համաձայն՝ նախագիծը կպահանջի 70-90 մլն դոլարի ներդրում, իսկ շինարարությունը կտևի մինչև 12 ամիս։
Այժմ նախագծի համար ներդրողների են որոնում։ Նախարարի խոսքով՝ նախագծի նկատմամբ հետաքրքրություն կա Պարսից ծոցի և Հարավարևելյան Ասիայի պետությունների կողմից:
Հիշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է «չոր նավահանգիստ» կառուցել Շիրակի մարզում` օդանավակայանին մոտ ընկած հատվածում, որն անմիջական հասանելիություն ունի և՛ երկաթգծին, և՛ օդանավակայանին, և՛ Հյուսիս-հարավ ճանապարհի վրա է գտնվում։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր հարցազրույցներից մեկում մանրամասնել է, թե ինչ է իրենից ներկայացնում «չոր նավահանգիստ» նախագիծը։ Ըստ նրա` դա լոգիստիկ ենթակառուցվածք է և արդյունաբերական պարկ, այսինքն՝ մեծ տարածքի վրա արդյունաբերական ընկերությունները վարձում են տարածքներ, փակ անգարներ, ստեղծում են իրենց արտադրությունները, և դրան զուգահեռ կոնտեյներային տերմինալ է ստեղծվում, որտեղ կոնտեյներացված ապրանքները պահպանվում են, և տարբեր տրանսպորտային միջոցներն այնտեղ դրվելով՝ տեղափոխվում են կա՛մ մոտակա նավահանգիստներ (դիտարկվում են Վրաստանի նավահանգիստները), կա՛մ ավտոտրանսպորտով, կա՛մ օդային տրանսպորտով տեղափոխվում են այլ տեղ։
Գյումրիի «չոր նավահանգստի» նախագծում հնարավոր է` ներգրավվեն կորեական ընկերություններ
Լրահոս
0