https://arm.sputniknews.ru/20231031/ete-teghahanvats-arcakhcinery-chnerarven-ashkhatashukajum-hanravvor-e-gnatsh-unenanq-galstjan-68009691.html
Եթե տեղահանված արցախցիները չներառվեն աշխատաշուկայում, հնարավոր է` գնաճ ունենանք. Գալստյան
Եթե տեղահանված արցախցիները չներառվեն աշխատաշուկայում, հնարավոր է` գնաճ ունենանք. Գալստյան
Sputnik Արմենիա
ՀՀ ԿԲ նախագահի կարծիքով` պետք է արցախցիների ինտեգրումը կազմակերպել այնպես, որ իրենք արտադորղական ոլորտներում զբաղվածություն ունենան ու բարիք ստեղծեն։ 31.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-31T16:13+0400
2023-10-31T16:13+0400
2023-10-31T16:31+0400
մարտին գալստյան
բռնի տեղահանված
արցախ
ղարաբաղյան հակամարտություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1e/66693690_0:75:1600:976_1920x0_80_0_0_3bf34d61cef9722711127391d85d7a95.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Այն օժանդակությունը և այն ֆինանսական ծախսերը, որոնք ՀՀ կառավարությունն իրականցնում է արցախցիների համար, նպաստել են ներքին պահանջարկի ավելացմանը։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` պատասխանելով հարցին, թե Արցախից տեղահանված 100 հազարից ավելի մարդու ինտեգրումը ՀՀ–ում ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել։Այս պարագայում, ըստ Մարտին Գալստյանի, պետք է արցախցիների ինտեգրումը կազմակերպել այնպես, որ նրանք արտադրողական ոլորտներում ունենան զբաղվածություն ու ստեղծեն բարիք։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1e/66693690_145:0:1574:1072_1920x0_80_0_0_192d2491e87a517507012c150dc8aed7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարտին գալստյան, բռնի տեղահանված, արցախ, ղարաբաղյան հակամարտություն, հայաստան
մարտին գալստյան, բռնի տեղահանված, արցախ, ղարաբաղյան հակամարտություն, հայաստան
Եթե տեղահանված արցախցիները չներառվեն աշխատաշուկայում, հնարավոր է` գնաճ ունենանք. Գալստյան
16:13 31.10.2023 (Թարմացված է: 16:31 31.10.2023) ՀՀ ԿԲ նախագահի կարծիքով` պետք է արցախցիների ինտեգրումը կազմակերպել այնպես, որ իրենք արտադորղական ոլորտներում զբաղվածություն ունենան ու բարիք ստեղծեն։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Այն օժանդակությունը և այն ֆինանսական ծախսերը, որոնք ՀՀ կառավարությունն իրականցնում է արցախցիների համար, նպաստել են ներքին պահանջարկի ավելացմանը։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` պատասխանելով հարցին, թե Արցախից տեղահանված 100 հազարից ավելի մարդու ինտեգրումը ՀՀ–ում ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել։
«Եթե չկարողանանք ներքին պահանջարկին զուգահեռ ստեղծել պայմաններ, որպեսզի տեղահանված արցախցիներն ինտեգրվեն ՀՀ աշխատաշուկայում, մեր ամենօրյա կյանքում, ապա կստացվի, որ առաջարկի տեսանկյունից անփոփոխ իրավիճակ կունենանք։ Այսինքն, պոտենցիալ ՀՆԱ–ի ազդեցությունը կլինի սահմանափակ։ Սա այն դեպքում, երբ պահանջարկի տեսնակյունից ընդլայնում ենք ունենալու, ինչը կարող է հանգեցնել գնաճային որոշակի երևույթների»,– ընդգծեց նա։
Այս պարագայում, ըստ Մարտին Գալստյանի, պետք է արցախցիների ինտեգրումը կազմակերպել այնպես, որ նրանք արտադրողական ոլորտներում ունենան զբաղվածություն ու ստեղծեն բարիք։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։