https://arm.sputniknews.ru/20231031/erevanjan-taterakan-paratvoni-shrjanakum-arajin-angam-hajastanum-klini-aleqsandrinkan-68038253.html
Երևանյան թատերական փառատոնի շրջանակում առաջին անգամ Հայաստանում կլինի «Ալեքսանդրինկան»
Երևանյան թատերական փառատոնի շրջանակում առաջին անգամ Հայաստանում կլինի «Ալեքսանդրինկան»
Sputnik Արմենիա
Հայ հանդիսատեսը կկարողանա տեսնել ռուսական թատրոնի երկու ներկայացում` «Ամուսնությունը» և «Արարածը»։ 31.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-31T20:18+0400
2023-10-31T20:18+0400
2023-10-31T20:20+0400
թատրոն
երևան
մոսկվա
գաբրիել սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
վարդան մկրտչյան
փառատոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1f/68032901_0:0:1281:721_1920x0_80_0_0_dc575eb9f6ce1db64daa87f0eafb047f.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ազգային դրամատիկական թատրոնը (կամ պարզապես Ալեքսանդրինկան) առաջին անգամ Հայաստան կայցելի Երևանյան միջազգային թատերական փառատոնի շրջանակում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։Մկրտչյանն ընդգծեց, որ երևանյան հանդիսատեսը կկարողանա տեսնել Նիկոլայ Գոգոլի «Ամուսնությունը» տրագիկոմեդիան նոյեմբերի 9-ին և 10-ին, իսկ նոյեմբերի 12-ին արդեն ակադեմիական թատրոնի բեմում կցուցադրվի Նիկիտա Կոբալևի «Արարածը» ներկայացումը, որը բեմադրվել է Ֆյոդոր Սոլոգուբի «Փոքր դևը» վեպի հիման վրա։«Սա «Ալեքսանդրինկայի» առաջին հյուրախաղերն են Հայաստան։ Համոզված եմ, որ թատերական արվեստը գնահատողները բաց չեն թողնի այդ ներկայացումներին ներկա գտնվելու հնարավորությունը», – նշեց նա։Հայկական թատրոնի տնօրենը հիշեցրեց նաև, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և «Ալեքսանդրինկայի» միջև համագործակցության մասին հուշագիրը կնքվել է մինչև 2025 թվականը։ Հուշագրի շրջանակում հայ մասնագետները վերապատրաստում են անցել, նախատեսվում է փոխգործակցության մի քանի ձևաչափ։Երևանի ռուսական դրամատիկական թատրոնն աննախադեպ թվով պրեմիերաներ կներկայացնի․ տնօրենԲացի այդ, հայկական թատերախումբը բոլորովին վերջերս պետերբուրգյան թատրոնի բեմերում երկու ներկայացում է խաղացել` «Թռիչք կկվի բնի վրայովը» և «Դեկամերոնը»։«Շատ հուզիչ էր ոչ միայն այդ բեմում խաղալը, այլև բավական խստապահանջ հանդիսատեսի անվերջանալի ծափերը լսելը։ Այդ ժամանակ հայկական թատրոնի նոր էջ էր գրվում», – ասում է Մկրտչյանը։Նշենք, որ հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 18–ը Երևանում Միջազգային թատերական փառատոն կանցկացվի։ Փառատոնի նպատակը ոչ միայն հայ հանդիսատեսին լավագույն թատերախմբերի ներկայացումները ցուցադրելն է, այլև հայկական թատերական արվեստի ճանաչելիության բարձրացմանը և մշակույթի գործիչների մասնագիտական զարգացմանը նպաստելը։ Թատերական փառատոնն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԿԳՄՍՆ–ի աջակցությամբ։
երևան
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1f/68032901_72:0:1208:852_1920x0_80_0_0_7a0e8fddbd0e6c3210d39e560270a7c1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թատրոն, երևան, մոսկվա, գաբրիել սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, վարդան մկրտչյան, փառատոն
թատրոն, երևան, մոսկվա, գաբրիել սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, վարդան մկրտչյան, փառատոն
Երևանյան թատերական փառատոնի շրջանակում առաջին անգամ Հայաստանում կլինի «Ալեքսանդրինկան»
20:18 31.10.2023 (Թարմացված է: 20:20 31.10.2023) Հայ հանդիսատեսը կկարողանա տեսնել ռուսական թատրոնի երկու ներկայացում` «Ամուսնությունը» և «Արարածը»։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ազգային դրամատիկական թատրոնը (կամ պարզապես Ալեքսանդրինկան) առաջին անգամ Հայաստան կայցելի Երևանյան միջազգային թատերական փառատոնի շրջանակում։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։
«Այցը խորհրդանշական է նրանով, որ լեգենդար Վալերի Ֆոկինը Երևան կժամանի իր հայտնի «Ամուսնությունը» ներկայացումով։ Նախատեսվում է նրա հետ հանդիպում և «Պետրոպոլիս» ֆիլմի ցուցադրություն։ Ֆոկինը կենդանի լեգենդ է, և նրա այցը շատ կարևոր է ինչպես փառատոնի, այնպես էլ հայաստանյան թատերասերների համար»,– նշեց նա։
Մկրտչյանն ընդգծեց, որ երևանյան հանդիսատեսը կկարողանա տեսնել Նիկոլայ Գոգոլի «Ամուսնությունը» տրագիկոմեդիան նոյեմբերի 9-ին և 10-ին, իսկ նոյեմբերի 12-ին արդեն ակադեմիական թատրոնի բեմում կցուցադրվի Նիկիտա Կոբալևի «Արարածը» ներկայացումը, որը բեմադրվել է Ֆյոդոր Սոլոգուբի «Փոքր դևը» վեպի հիման վրա։
«Սա «Ալեքսանդրինկայի» առաջին հյուրախաղերն են Հայաստան։ Համոզված եմ, որ թատերական արվեստը գնահատողները բաց չեն թողնի այդ ներկայացումներին ներկա գտնվելու հնարավորությունը», – նշեց նա։
Հայկական թատրոնի տնօրենը հիշեցրեց նաև, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և «Ալեքսանդրինկայի» միջև համագործակցության մասին հուշագիրը կնքվել է մինչև 2025 թվականը։ Հուշագրի շրջանակում հայ մասնագետները վերապատրաստում են անցել, նախատեսվում է փոխգործակցության մի քանի ձևաչափ։
Բացի այդ, հայկական թատերախումբը բոլորովին վերջերս պետերբուրգյան թատրոնի բեմերում երկու ներկայացում է խաղացել` «Թռիչք կկվի բնի վրայովը» և «Դեկամերոնը»։
«Շատ հուզիչ էր ոչ միայն այդ բեմում խաղալը, այլև բավական խստապահանջ հանդիսատեսի անվերջանալի ծափերը լսելը։ Այդ ժամանակ հայկական թատրոնի նոր էջ էր գրվում», – ասում է Մկրտչյանը։
Նշենք, որ հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 18–ը Երևանում Միջազգային թատերական փառատոն կանցկացվի։ Փառատոնի նպատակը ոչ միայն հայ հանդիսատեսին լավագույն թատերախմբերի ներկայացումները ցուցադրելն է, այլև հայկական թատերական արվեստի ճանաչելիության բարձրացմանը և մշակույթի գործիչների մասնագիտական զարգացմանը նպաստելը։ Թատերական փառատոնն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԿԳՄՍՆ–ի աջակցությամբ։