00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ փոխնախագահը դժգոհեց ՀՀ–ում ՏՏ ոլորտի ծրագրերի կրճատումից

© Sputnik / Aram NersesyanՀակոբ Արշակյան
Հակոբ Արշակյան - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2023
Բաժանորդագրվել
Հակոբ Արշակյանի խոսքով՝ ստացվում է, որ իշխանությունները խոսում են ՀՀ բարձր տեխնոլոգիական ապագայի մասին՝ ոչինչ չներդնելով այդ ապագայի մեջ։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԺ փոխնախագահ, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանը դժգոհ է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ծրագրերի կրճատումից: Նա այդ հարցը բարձրացրեց ՀՀ Ազգային ժողովում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
Պարտքն ավելանում է, որովհետև բյուջեն դեֆիցիտ ունի. նախարարը խնդիր չի տեսնում
Նրա խոսքով՝ 2021 թ. «Գաղափարից դեպի բիզնես» ծրագրի շրջանակներում ստարտափներին` շուրջ 50 ընկերության, որպես դրամաշնորհ հատկացվել է 562 մլն դրամ։ 2022 թ. այդ գումարը կազմել է 350 մլն դրամ` շուրջ 27 ընկերության, 2023 թ. նույնպես այդ գումարը մնացել է նույնը, սակայն ստացել է 26 ընկերություն։
«Դրանք դրամաշնորհներ են, որոնք ստանում են ստարտափները` շուկա դուրս գալու, տեխնոլոգիաների մեջ ներդրումներ կատարելու համար և այլն»,– նշեց Արշակյանը:
Բացի այդ, 2020 թ. գործարկվել է «Վիրտուալ կամուրջ» նախագիծը, սակայն եղավ Covid-ի համավարակն ու 44–օրյա պատերազմը, և ծրագիրն ամբողջությամբ դուրս մնաց ՀՀ պետբյուջեից, մինչդեռ նախատեսվում էր դրա վրա ծախսել մոտ 1 մլրդ դրամ։ Ծրագիրը հնարավորություն էր տալու գործարարներին վերապատրաստվել արտերկրում, այդ թվում՝ Սիլիկոնյան հովտում։
Արշակյանն ուշադրություն հրավիրեց նաև «Բուհ–մասնավոր հատված համագործակցություն մասնագետների պատրաստման համար» ծրագրի վրա, որը ենթադրում էր տարբեր ոլորտների աշխատակիցների զանգվածային վերապատրաստում:
Երևանի մետրոպոլիտենին 2024 թ–ին կհատկացվի 5,5 մլրդ դրամ. ֆինանսների նախարար
«2020 թ., երբ այն մեկնարկել էր, վերապատրաստվել է 5 225 մարդ։ 2021 թ. այդ ցուցանիշը կազմել է 2 896, 2022 թ.՝ 791, իսկ 2023 թ.` դեռևս միայն 500 մարդ»,– նշեց Արշակյանը։
Նույն կերպ, ըստ նրա, նվազել է նաև ծրագրի ֆինանսավորումը ՝ 2020 թ. այն կազմել էր 390 մլն, 2023 թ.` 100 մլն դրամ։
Ըստ Արշակյանի՝ մարդկանց թիվը պետք է աճեր, ոչ թե կրճատվեր, իսկ պետությունն իր հերթին պետք է խթաներ կրթություն ստանալը, մասնավորապես համակարգչային տեխնոլոգիաների ոլորտում։
«Սա ՀՀ ապագան է, և երկիրն այս մասով ունի մրցակցային առավելություն։ Ուզում եմ հուսալ, որ այս քննարկման ընթացքում կարտահայտվեն առաջարկներ այն ծրագրերի վերականգնման վերաբերյալ, որոնք դուրս են բերվել, ինչպես նաև այն ծրագրերի, որոնց բյուջեները կրճատվել են։ Այլապես կստացվի, որ մենք խոսում ենք ՀՀ բարձր տեխնոլոգիական ապագայի մասին՝ առանց այդ ապագայի մեջ ներդրումներ կատարելու»,– նկատեց Արշակյանը։
Նա նաև հիշեցրեց, որ ՀՀ ԲՏԱ–ում 2023 թ. ընթացքում արդեն իսկ 60 տոկոսից ավելի աճ է եղել, աշխատակիցների քանակը գերազանցում է 43 հազարը, ՀՆԱ–ում նրա տոկոսային հարաբերակցությունը կազմում է 5.1 տոկոս։
ՀՀ տնտեսական աճի պոտենցիալն այս պահին կազմում է 5.5 տոկոս. նախարար
Ի պատասխան ֆինանսների նախարար Հովհաննիսյանը նշեց, որ ամեն ցանկություն գին ունի, և դա պետք է հաշվի առնել: Դա կարող է բերել եկամուտների ավելացման, այլ ոլորտներում ծախսերի կրճատման կամ էլ իրագործվել պարտքի ավելացման հաշվին։
Նախարարն առաջարկեց հարցն ավելի մանրամասն քննարկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բյուջեի քննարկման ժամանակ։
Լրահոս
0