https://arm.sputniknews.ru/20231031/arcakhic-teghahanvats-qani-erekha-e-versksel-dasery-hhum-kgmsn-n-manramasner-hajtnec-68016563.html
Արցախից տեղահանված քանի՞ երեխա է վերսկսել դասերը ՀՀ–ում․ ԿԳՄՍՆ-ն մանրամասներ հայտնեց
Արցախից տեղահանված քանի՞ երեխա է վերսկսել դասերը ՀՀ–ում․ ԿԳՄՍՆ-ն մանրամասներ հայտնեց
Sputnik Արմենիա
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար քաղաքացիներից 30 հազարը դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաներ են։ 31.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-31T17:29+0400
2023-10-31T17:29+0400
2023-10-31T17:30+0400
հայաստան
արցախ
բռնի տեղահանված
լեռնային ղարաբաղ
դպրոց
աշակերտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/14/25426895_0:0:1600:901_1920x0_80_0_0_bc17b990f6ad2923b1210f90e764b407.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի հանրակրթական դպրոցներում այս պահի դրությամբ սովորում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 16 371 աշակերտ։ Այսօր հրավիրված ճեպազրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսյա Սվաջյանը:Նա նշեց՝ 5185 աշակերտ սովորում է Երևանի դպրոցներում, մնացածը՝ մարզային։Փոխնախարարը հիշեցրեց, որ աշնանային արձակուրդներն ավարտվել են, և կոչ արեց այն բոլոր ծնողներին, որոնց երեխաները դեռ չեն վերսկսել դասերը, շտապել գրանցման հարցում:Սվաջյանը հիշեցրեց նաև, որ տեղահանվածներին հասանելի է ոչ միայն դպրոցներում, այլև քոլեջներում և բուհերում ուսուցումը: Նրա խոսքով` այս պահին նախնական և միջին մասնագիտական ուսումնարաններում ուսումը շարունակում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված 991 անձ, իսկ բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ 1645 ուսանող:«Աշխատանքի զարգացման ծրագրում ընդգրկվելու համար դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 126 ուսուցիչ, որոնցից 52-ն արդեն գործուղվել են»,- տեղեկացրեց նա:Արցախից եկած և մարզային դպրոցներում աշխատանքի տեղավորվող ուսուցիչները կստանան աշխատավարձի 30 տոկոս հավելավճար, իսկ Տավուշի և Գեղարքունիքի որոշ դպրոցներում՝ ամսական լրացուցիչ 50 հազար դրամ (ավելի քան 100 դոլար):Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/14/25426895_18:0:1474:1092_1920x0_80_0_0_42131c8aaf2fd1ce781ec3671069fd9b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, բռնի տեղահանված, լեռնային ղարաբաղ, դպրոց, աշակերտ
հայաստան, արցախ, բռնի տեղահանված, լեռնային ղարաբաղ, դպրոց, աշակերտ
Արցախից տեղահանված քանի՞ երեխա է վերսկսել դասերը ՀՀ–ում․ ԿԳՄՍՆ-ն մանրամասներ հայտնեց
17:29 31.10.2023 (Թարմացված է: 17:30 31.10.2023) Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար քաղաքացիներից 30 հազարը դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաներ են։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի հանրակրթական դպրոցներում այս պահի դրությամբ սովորում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 16 371 աշակերտ։ Այսօր հրավիրված ճեպազրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսյա Սվաջյանը:
Նա նշեց՝ 5185 աշակերտ սովորում է Երևանի դպրոցներում, մնացածը՝ մարզային։
Փոխնախարարը հիշեցրեց, որ աշնանային արձակուրդներն ավարտվել են, և կոչ արեց այն բոլոր ծնողներին, որոնց երեխաները դեռ չեն վերսկսել դասերը, շտապել գրանցման հարցում:
Սվաջյանը հիշեցրեց նաև, որ տեղահանվածներին հասանելի է ոչ միայն դպրոցներում, այլև քոլեջներում և բուհերում ուսուցումը: Նրա խոսքով` այս պահին նախնական և միջին մասնագիտական ուսումնարաններում ուսումը շարունակում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված 991 անձ, իսկ բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ 1645 ուսանող:
«Աշխատանքի զարգացման ծրագրում ընդգրկվելու համար դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 126 ուսուցիչ, որոնցից 52-ն արդեն գործուղվել են»,- տեղեկացրեց նա:
Արցախից եկած և մարզային դպրոցներում աշխատանքի տեղավորվող ուսուցիչները կստանան աշխատավարձի 30 տոկոս հավելավճար, իսկ Տավուշի և Գեղարքունիքի որոշ դպրոցներում՝ ամսական լրացուցիչ 50 հազար դրամ (ավելի քան 100 դոլար):
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։