https://arm.sputniknews.ru/20231031/amn-n-evs-300-zintsarajvogh-e-ugharkum-merdzavvor-arevelq-pentagvon-68041770.html
ԱՄՆ-ն ևս 300 զինծառայող է ուղարկում Մերձավոր Արևելք. Պենտագոն
ԱՄՆ-ն ևս 300 զինծառայող է ուղարկում Մերձավոր Արևելք. Պենտագոն
Sputnik Արմենիա
ԱՄՆ–ի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը վստահեցրել է, որ Մերձավոր Արևելք ուղարկվող 300 զինծառայողները չեն ընդգրկվի Իսրայելի ռազմական... 31.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-31T22:55+0400
2023-10-31T22:55+0400
2023-10-31T22:55+0400
ամն
իսրայել
զինծառայող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/19/27674696_0:8:1600:908_1920x0_80_0_0_4c83a17b18b0641a10b78300082c22ed.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն որոշել է ևս 300 զինծառայող ուղարկել զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) պատասխանատվության գոտի` Մերձավոր Արևելք։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։«Ես պատրաստ եմ հայտարարել ԱՄՆ-ի մայրցամաքային մասի բազաներից CENTCOM-ի պատասխանատվության տարածաշրջան լրացուցիչ 300 զինծառայող ուղարկելու որոշման մասին»,- ասել է Ռայդերը։Նրա խոսքով` ամերիկյան լրացուցիչ ուժերը կաջակցեն տարածաշրջանում արդեն տեղակայված զորքերին զինամթերքի վնասազերծման, կապի պահպանման գործում, ինչպես նաև կցուցաբերեն աջակցության այլ տեսակներ:Միևնույն ժամանակ Ռայդերն ընդգծել է, որ Մերձավոր Արևելք ուղարկվող 300 զինծառայողները չեն ներգրավվի Իսրայելում ռազմական գործողությունների մեջ։Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։Գազայի հատվածից շուրջ 800 հազար մարդ է տարհանվել. Իսրայելի բանակՏարբեր տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ը շուրջ 150 իսրայելցու է գերեվարել։ Շարժումը հայտարարել է, որ Գազայի հատվածում մոտ 200-250 պատանդ կա։
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/19/27674696_190:0:1410:915_1920x0_80_0_0_ff963644b4857b32280e2c243db5163c.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իսրայել, զինծառայող
ԱՄՆ-ն ևս 300 զինծառայող է ուղարկում Մերձավոր Արևելք. Պենտագոն
ԱՄՆ–ի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը վստահեցրել է, որ Մերձավոր Արևելք ուղարկվող 300 զինծառայողները չեն ընդգրկվի Իսրայելի ռազմական գործողություններում։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն որոշել է ևս 300 զինծառայող ուղարկել զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) պատասխանատվության գոտի` Մերձավոր Արևելք։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը։ Նրա խոսքը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
«Ես պատրաստ եմ հայտարարել ԱՄՆ-ի մայրցամաքային մասի բազաներից CENTCOM-ի պատասխանատվության տարածաշրջան լրացուցիչ 300 զինծառայող ուղարկելու որոշման մասին»,- ասել է Ռայդերը։
Նրա խոսքով` ամերիկյան լրացուցիչ ուժերը կաջակցեն տարածաշրջանում արդեն տեղակայված զորքերին զինամթերքի վնասազերծման, կապի պահպանման գործում, ինչպես նաև կցուցաբերեն աջակցության այլ տեսակներ:
Միևնույն ժամանակ Ռայդերն ընդգծել է, որ Մերձավոր Արևելք ուղարկվող 300 զինծառայողները չեն ներգրավվի Իսրայելում ռազմական գործողությունների մեջ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն
ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Տարբեր տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ը շուրջ 150 իսրայելցու է գերեվարել։ Շարժումը հայտարարել է, որ Գազայի հատվածում մոտ 200-250 պատանդ կա։