https://arm.sputniknews.ru/20231031/al-quds-hivandanvoci-mvot-nvor-harvatsner-en-eghel-paghestinjan-karmir-mahik-67994700.html
«Ալ Քուդս» հիվանդանոցի մոտ նոր հարվածներ են եղել. պաղեստինյան Կարմիր մահիկ
«Ալ Քուդս» հիվանդանոցի մոտ նոր հարվածներ են եղել. պաղեստինյան Կարմիր մահիկ
Sputnik Արմենիա
Պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերությունը հաղորդում է Գազայի հատվածի Թալ Ալհվա շրջանում շարունակվող հարձակումների մասին: 31.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-31T10:20+0400
2023-10-31T10:20+0400
2023-10-31T10:22+0400
իսրայել
պաղեստին
համաս
գազայի հատված
հիվանդանոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/14/67501598_0:66:1280:786_1920x0_80_0_0_bf264c48cf062cd2b2837297ecc74393.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերությունը (ԿՄՄԿ) հայտնել է, որ Գազայի հատվածի «Ալ Քուդս» հիվանդանոցի մոտ նոր հարվածներ են հասցվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։Հոկտեմբերի 29–ին հայտնի դարձավ, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի «Ալ Քուդս» հիվանդանոցի արվարձաններին, որտեղ ապաստանել է մոտ 12 հազար մարդ։Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ուժեղ ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։Գազայի հատվածից շուրջ 800 հազար մարդ է տարհանվել. Իսրայելի բանակ
իսրայել
պաղեստին
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/14/67501598_72:0:1208:852_1920x0_80_0_0_9cf3e481ab4770860be410d0d2952f0a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, պաղեստին, համաս, գազայի հատված, հիվանդանոց
իսրայել, պաղեստին, համաս, գազայի հատված, հիվանդանոց
«Ալ Քուդս» հիվանդանոցի մոտ նոր հարվածներ են եղել. պաղեստինյան Կարմիր մահիկ
10:20 31.10.2023 (Թարմացված է: 10:22 31.10.2023) Պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերությունը հաղորդում է Գազայի հատվածի Թալ Ալհվա շրջանում շարունակվող հարձակումների մասին:
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերությունը (ԿՄՄԿ) հայտնել է, որ Գազայի հատվածի «Ալ Քուդս» հիվանդանոցի մոտ նոր հարվածներ են հասցվել, հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
«Շարունակական հրետանային և օդային հարվածներ են հասցվում Գազայի Թալ Ալհվա շրջանում, որտեղ գտնվում է «Ալ Քուդս» հիվանդանոցը: Շենքը ցնցվում է, իսկ տեղահանված քաղաքացիական անձինք և աշխատանքային բրիգադները խուճապի են մատնվում», - ասվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերության «X»–ի էջում։
Հոկտեմբերի 29–ին հայտնի դարձավ, որ Իսրայելը
հարվածներ է հասցրել Գազայի հատվածի «Ալ Քուդս» հիվանդանոցի արվարձաններին, որտեղ ապաստանել է մոտ 12 հազար մարդ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն
ուժեղ ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։