00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկանության զորքերը կապառազմականացվեն. Ֆիդանյանը` ապագա գվարդիայի գործառույթների մասին

© Sputnik / Aram NersesyanՀՀ ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը
ՀՀ ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2023
ՀՀ ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ոստիկանության գվարդիայի ստեղծմանը զուգահեռ հիմնովին կվերանայվեն ոստիկանության տարածքային բաժինների գործառույթները։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերը կապառազմականացվեն։ Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։
Նա ներկայացրեց առաջիկայում ստեղծվող ոստիկանության գվարդիայի գործառույթները։
«2024 թվականին նախատեսվում է ապառազմականացնել ոստիկանության զորքերը, և վերակազմակերպել այն ոստիկանության գվարդիայի։ Այդ ստորաբաժանմանը կվերապահվեն հասարակական կարգի և անվտանգության պահպանման, պետական շենքերի և կարևորագույն օբյեկտների պահպանության, պետական արարողակարգի շրջանակներում պատվիրակության ուղեկցման, ինչպես նաև ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման և այլ գործառույթներ»,– ասաց Ֆիդանյանը։
Նրա խոսքով` արդյունքում կստեղծվի զուտ ոստիկանական ծառայություն` միջազգային չափանիշներին համապատասխան նոր սպառազինությամբ և վերապատրաստված անձնակազմով։
ՆԳՆ գլխավոր քարտուղարն ընդգծեց, որ համապատասխան օրինագծերը նախապատրաստման վերջնական փուլում են. դրանք Ազգային ժողովին կներկայացվեն իրավասու մարմինների և քաղաքացիական հասարակության հետ քննարկումներից հետո:
Բացի այդ, Ֆիդանյանը տեղեկացրեց, որ սկզբունքորեն վերանայվելու են ոստիկանության տարածքային մարմինների գործառույթներն ու աշխատանքը: Աշխատանքը կենտրոնանալու է հանցագործությունների կանխարգելման վրա։
«Հայեցակարգի համաձայն՝ Երևանում և մարզերում մարզային վարչությունների փոխարեն կձևավորվեն քրեական ոստիկանության գլխավոր վարչության ենթակայությամբ գործող ստորաբաժանումներ, որոնք կզբաղվեն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման օպերատիվ հետախուզական միջոցառումներով»,- ասաց Ֆիդանյանը:
Նրա խոսքով` ներկայիս տարածքային բաժանմունքները կվերակազմակերպվեն համայնքային ոստիկանության։ Նրանք զբաղվելու են ոչ ծանր և միջին ծանրության հանցագործություններով։ Դրանց գործառույթներից է լինելու ընտանեկան բռնության դեպքերի դեմ պայքարը, անչափահասների կողմից հանցագործությունների կանխարգելումը։
2023 թվականի մարտին ՆԳՆ ղեկավար Վահե Ղազարյանը հայտնել էր, որ ՆԳՆ վերջնական կազմավորումից հետո ոստիկանության զորքերը կվերածվեն ոստիկանական գվարդիայի։
Հիշեցնենք, որ ներքին գործերի նախարարությունը ՀՀ–ում ստեղծվել է 2023 թվականի հունվարի 1-ից, որտեղ ներառվել են արտակարգ իրավիճակների նախարարությունը, ինչպես նաև միգրացիոն ծառայությունը։
Ոստիկանության պարեկային ծառայությունը մի քանի օրից կգործի ՀՀ ամբողջ տարածքում. Ղազարյան
Լրահոս
0