00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկաններին ստիպում են ցուցմունք տալ ցուցարարների, նաև Լևոն Քոչարյանի դեմ. Մանուկյան

© Sputnik / Asatur YesayantsԳեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյան - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2023
Գեղամ Մանուկյան
Բաժանորդագրվել
Ըստ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի` ոստիկանական համակարգը աշխատում է բարձր մակարդակով։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերին – Sputnik. Ոստիկանները Հայաստանում ենթարկվում են աշխատանքային թրաֆիկինգի, նրանց ստիպում են կեղծ ցուցմունք տալ ընդդիմադիր հանրահավաքների մասնակիցների դեմ։ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա վստահեցրեց, որ տասնյակներով նման դեպքեր կան։
«Ներկա եմ եղել, երբ դատարանում ոստիկանն այնքան անհարմար վիճակի մեջ է հայտնվել, որ նույնիսկ դատավորն է վրան ծիծաղել»,– ասաց պատգամավորը։
Որպես օրինակ նա ներկայացրեց ոստիկաններին, որոնք «Եռաբլուրում» բռնի ուժ էին կիրառել զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ, հետո ցուցմունք տվել նրանց դեմ, ինչպես նաև այն ոստիկաններին, որոնք ցուցմունք են տվել Լևոն Քոչարյանի դեմ (ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի.. խմբ.), թե իբր նա ոստիկանական մեքենայում ծեծել է 4 կարմիրբերետավորի։
ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ի պատասխան Գեղամ Մանուկյանի հայտարարության` վստահեցրեց, որ ոստիկանության համակարգը երբեք նման ծանրաբեռնվածությամբ այսքան գրագետ չի աշխատել։
«Իմ պաշտոնը քաղաքական է, բայց ես միշտ փորձել եմ իմ կառույցը զերծ պահել քաղաքականությունից։ Երևի տեսել եք, թե ինչպես են ոստիկանները հանրահավաքների ժամանակ աշխատում այլ երկրներում։ Նման բարձր մակարդակով, նման համբերատար շատ քիչ երկրներ կարող եք նկատել»,– ընդգծեց նախարարը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր սկսվեցին։
Սեպտեմբերի 22–ի առավոտից Երևանի տարբեր վարչական շրջաններում քաղաքացիները անհնազանդության ակցիաներ էին իրականացնում։ Կարմիրբերետավորներն Ամիրյան փողոցից բերման ենթարկեցին ցուցարարների մի մասին։ Նրանց թվում էր նաև ՀՀ երկրորդ նախագահի որդին` Լևոն Քոչարյանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա 1 ամսով կալանավորվել է։
Հոկտեմբերի 19-ին դատարանը նրա կալանքը երկարացրեց ևս 2 ամսով։
Լրահոս
0