00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վաշինգտոն&Co-ն մեկուսացվա՞ծ է․ ինչ բացահայտեց Գազայի վերաբերյալ ՄԱԿ ԳԱ-ի քվեարկությունը

ՄԱԿ ասամբլեա - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2023
ՄԱԿ ասամբլեա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հոկտեմբերի 27–ին ՄԱԿ-ի քվեարկությունը Գլխավոր ասամբլեայի բանաձևի շուրջ, որը կոչ էր անում անհապաղ զինադադար հաստատել Իսրայելում և Պաղեստինում, բացահայտեց այն, ինչը վաղուց բոլորը կասկածում էին։
Վաշինգտոնի կարծիքը օրվա թեմաների վերաբերյալ ոչ մեկին չի հետաքրքրում։ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի հարթակում գրեթե լիակատար մեկուսացման մեջ էր հայտնվել։
Արաբական երկրների ներկայացրած բանաձևի էությունը շատ պարզ էր։ Նրանք հակամարտության բոլոր կողմերին խնդրում էին դադարեցնել կրակը, հրադադար կնքել, ազատել քաղաքացիական պատանդներին և մի որոշ ժամանակ չսպանել անմեղ կանանց, ծերերին և երեխաներին։ Դա հասկանալի մարդասիրական գաղափար է, և աշխարհի երկրների մեծ մասը հավանություն տվեցին դրան։
Բանաձևին դեմ արտահայտվեց 14 երկիր։ Ցանկը գլխավորում են ԱՄՆ-ն և Իսրայելը, այնուհետև Ավստրո-հունգարական կայսրության բեկորները՝ Ավստրիա, Հունգարիա, Չեխիա, Խորվաթիա։ Եզրափակում են Պարագվայը, Գվատեմալան, Ֆիջին, Տոնգան, Մարշալյան կղզիները, Միկրոնեզիա, Նաուրուն և Պապուա-Նոր Գվինեան։
Ընդհանուր առմամբ, հենց սրանք են այն դաշնակիցները, որոնց վրա իրականում կարող է հենվել Վաշինգտոնը իր արտաքին քաղաքականության մեջ։ Չհեգնենք նրանց ազդեցությունն ու ռազմական հզորությունը։ Միայն նշենք, որ մեր օրերի բոլոր առաջատար տերությունները, որոնք ներկայացնում են երկրագնդի բնակչության բացարձակ մեծամասնությունը, ՄԱԿ-ում հանդես են եկել Պաղեստինի և Իսրայելի հողերում արյուն հեղվելը դադարեցնելու օգտին։
Իրականում ՄԱԿ-ում քվեարկությունների իրական պատմությունը շատ հետաքրքիր թեմա է։ 2008թ․-ին գերմանացի գիտնականները ուսումնասիրություն հրապարակեցին այն մասին, թե ինչպես են ամերիկացիները երեսուն տարի շարունակ բառացիորեն գնել ՄԱԿ-ի հարյուր քառասուներեք անդամ երկրների ձայները: Դրա համար օգտագործել են թե՛ պետբյուջեն, թե՛ անձնական դրամաշնորհներ, թե՛ պատժամիջոցներով շանտաժը։
Ավելի քան 3.3 հազար երեխա է զոհվել իսրայելական գնդակոծության հետևանքով
Վերջին մեկուկես տարվա ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչները խիստ ակտիվացել են ՄԱԿ-ի միջանցքներում՝ ձգտելով հակառուսական բանաձևերի վերաբերյալ «ճիշտ» քվեարկության։ Սակայն ամեն անգամ ավելի ու ավելի վատ է ստացվում։ Պաղեստինա-իսրայելական գործի վրա էլ ամեն ինչ վերջնականապես փչացավ։
Եվ նույնիսկ Ուկրաինան, որի փոխարեն Նահանգները վճարում է բառացիորեն ամեն ինչի համար՝ զենքի, աշխատավարձի, թոշակների, Զելենսկու առանձնատների, նրա կնոջ ադամանդների, չքվեարկեց այնպես, ինչպես ամերիկացի տերերն էին ցանկանում։
Բացի այդ, Գլխավոր ասամբլեայում քվեարկությունը ցույց տվեց, որ վաշինգտոնյան ռեժիմի արտաքին քաղաքականությունը բոլորին չափազանց հոգնեցրել է։ Չի կարելի տասնամյակներ շարունակ աշխարհի բոլոր թեժ կետերով անցել՝ բենզին շաղ տալով։ Այլևս ոչ ոք դա չի ուզում:
Աշխարհի ցանկացած երկրի էլիտաներն այսօր հասկանում են, որ վաղը ամերիկացիներն իրենց բենզինի տարայով կարող են հենց իրենց երկիր հասնել։ Մարդիկ կզոհվեն, քաղաքները կվառվեն, աղքատություն կտիրի։ Բնական է, որ համաշխարհային էլիտայի մեծամասնությունը ցանկացել է Վաշինգտոնին իր տեղը ցույց տալ։
Ամերիկյան հասարակությունում այդ հարվածը շատ ցավոտ է ընկալվում, բայց կատարվողը գիտակցելուց այնտեղ դեռ հեռու են։ Սա պարզապես ոտնահարված ինքնասիրության հառաչանքն է: Եվ գիտե՞ք՝ ով է նորից մեղավոր: Ճիշտ է՝ Պուտինը։
«Գազայի պատերազմը ռուս Պուտինին տալիս է այն, ինչը նա ուզում է»,-տխրում է «New York Times»-ը: Ռուսաստանը, իբր, դառնում է «հակամարտության շահառու»։ Չինաստանը նույնպես միավորներ է հավաքում՝ ախ, ի՜նչ խայտառակություն։ Իսկ հետո Պուտինը գնաց Չինաստան, վե՜րջ, կորանք, հիմա Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները «կվերակառուցեն համաշխարհային կարգը»:
Հարցնող լինի՝ դուք խիղճ ունե՞ք։ Ի՞նչ համաշխարհային կարգ։ Հենց հիմա, մինչ ես գրում եմ, այս տողերը, Գազայի հատվածում հարյուրներով երեխաներ, կանայք ու ծերեր են մեռնում։ Եթե ՑԱԽԱԼ-ը վճռի լիամասշտաբ ցամաքային գործողություն իրականացնել, ապա ՀԱՄԱՍ-ը անխուսափելիորեն պատասխանելու է։ Եվ այդ ժամանակ կսկսեն քաղաքացիական անձիք զոհվել արդեն Իսրայելում։ Եվ այդպես շարունակ աճելով։
Ժամանակին ԱՄՆ-ն ազդեցիկ դերակատար էր տարածաշրջանում։ Հիմա նրանք պետք է իրենց ողջ ազդեցությունը գործադրեին այդ սարսափը կանգնեցնելու համար։ Բայց ոչ, Վաշինգտոնում մտահոգված են միայն նրանով, որ Ռուսաստանին և Չինաստանին թույլ չտան մասնակցել կարգավորմանը։
Այդ ընթացքում և՛ Ռուսաստանը, և՛ Չինաստանը, և՛ այլ գլոբալ խաղացողներ բոլոր ջանքերը գործադրում են Գազայում և Իսրայելում անմեղ մարդկանց սպանությունները դադարեցնելու համար: Իսկ Վաշինգտոնն ամբողջ ուժով խոչընդոտներ է ստեղծում. այնտեղ ուզում են, որ Մերձավոր Արևելքում անվերջ արյուն թափվի։ Այդպես ավելի հարմար է միստր Բլինկինին և միստր Բայդենին։
Ի՞նչ է, անձամբ Պուտի՞նն է ՄԱԿ-ում մեկուսացրել ԱՄՆ-ին։ Ոչ, դրան հանգեցրել է նրանց խելահեղ արտաքին քաղաքականությունը։
Ամերիկացի դասական Սթիվեն Քինգը վեպ ունի խելագարված և մարդասպան մոլագարի վերածված ոստիկանի մասին՝ «Հուսահատություն» (Desperation)։ Լավ գրողները տեսնում են ապագան: ԱՄՆ-ն երկար ժամանակ իրեն համաշխարհային ոստիկան էր երևակայում, բայց այսօր բոլորի համար ակնհայտ է, որ այդ ոստիկանը խելքը թռցրել է։ Նրան մեկուսացնելը, քանի դեռ ուշ չէ, միջազգային հանրության հրատապ խնդիրն է։
Հազարավոր մարդիկ են ներխուժել Գազայում UNRWA-ի պահեստներ, ալյուր և այլ իրեր տարել. ՄԱԿ
Լրահոս
0