00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիա. 100-ամյա հարևան, որի հետ բնականոն հարաբերություններն առայժմ չեն ստացվում

© Sputnik / Туран Салджи / Անցնել մեդիապահոցՀայաստանի ու Թուրքիայի դրոշները
Հայաստանի ու Թուրքիայի դրոշները - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2023
Բաժանորդագրվել
«Սովետի» ժամանակ մի անեկդոտ կար։ Մեկին հարցնում են՝ ինչպե՞ս ես վերաբերվում Կոմունիստական կուսակցությանը։ Ասում է` ինչպես կնոջս. մի քիչ վախենում եմ, մի քիչ փորձում եմ հետը հաշտ ապրել, մի քիչ էլ ուրիշին եմ ուզում։
Համաձայնե′ք` մոտավորապես նույն բանը կարող էին հայաստանցիներից շատերն ասել ժամանակակից Թուրքիայի մասին, որը հոկտեբերի 28-ին նշեց իր 100-ամյակը։ Ի դեպ, հենց բուն Թուրքիայում այս իրադարձության նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ՝ ոմանք հանրապետության հռչակումը համարում են ամենակարևոր իրադարձություններից մեկը, մյուսները համոզված են, որ դա դժբախտություն էր, քանզի մեկ դար առաջ՝ 1923 թվականի աշնանը, ամրագրվեց Օսմանյան կայսրության փլուզումը։
Կայսրության և հանրապետության կողմնակիցների առճակատումը բուռն էր, բայց կարճատև։ Ինչպես իր կենսագրական գրքում նշում է բրիտանացի Էնդրյու Մանգոն, «գեներալ-լեյտենանտ Մուստաֆա Քեմալը կռվեց Օսմանյան կայսրության համար այնքան ժամանակ, մինչև այդ կայսրությունը պաշտպանելն այլևս անհնար էր»։ Իրոք, եթե մինչև վերջ կառչած ես մնում այն նավից, որը ջրասույզ է լինում, անխուսափելիորեն ինքդ էլ ես հայտնվում ծովի հատակին։ Եվ մինչ Ստամբուլում շարունակում էր գործել փլուզված կայսրության կառավարությունը, Քեմալը Անկարայում խորհրդարան գումարեց, որն էլ նրան ընտրեց երկրի նախագահ։ Ստամբուլի կառավարությունը Քեմալին և նրա կողմնակիցներին մահապատժի դատապարտեց, ի պատասխան Անկարայում գործող պառլամենտը հայտարարեց, որ մահապատիժ է սպասում բոլոր նրանց, ովքեր չեն ընդունի նոր իշխանություններին։
Թուրքիա. 100-ամյա հարեւան, որի հետ բնականոն հարաբերություններն առայժմ չեն ստացվում
Սկսվեց ժամանակակից Թուրքիայի կազմավորումը բոլորովին նոր սկզբունքների հիման վրա՝ աշխարհիկ երկիր, որում եկեղեցին անջատված է պետությունից, ժողովրդավարացում, ազատ և արդար ընտրությունների անցկացում, քաղաքացիական հասարակության ստեղծում, խոսքի ազատության ապահովում, արդյունաբերության արդիականացում, տնտեսական ակտիվ կապեր այլ երկրների հետ։ Թույլ տվեք ընդամենը մի նկատառում անել։
Այո′, գրեթե բոլոր պատմաբանները և քաղաքագետները հենց այս բարեփոխումներն են մատնանշում, այնինչ Քեմալ Աթաթուրքի համար թիվ մեկ նպատակը եղել է առաջին հերթին երկրի անվտանգության ապահովումը։ Իսկ դա նշանակում էր ազատվել երեք թշնամիներից՝ հայերից, որոնք սեփական պետություն էին ուզում, հույներից, որոնք հիմնավորվել էին Անատոլիայում, ևդաշնակիցների զորքերից, որոնք գրավել էին Ստամբուլը։ Երեք նպատակն էլ փայլուն կերպով իրագործվեցին մինչև հանրապետության հռչակումը։
Հայաստանցին համատարած հոռետեսության և երկչոտ լավատեսության արանքում է
Հայերի կոտորածը շարունակվեց, իսկ Վլադիմիր Լենինի արտոնած ռազմական օգնությունը թույլ տվեց Թուրքիային դեռ 1920 թվականին հաղթանակ տանել Հայաստանի նկատմամբ, որի երկու երրորդը անցավ թուրքերին, իսկ մեկ երրորդն անցավ խորհրդային իշխանության տիրապետության տակ։ 21-22 թվականներին թուրքերը ջախջախեցին հունական զինված ուժերը և ջարդ կազմակերպեցին Զմյուռնիայում։ Մոտ մեկուկես միլիոն հույներ տեղահանվեցին և, այժմ, վիճակագրական տվյալների համաձայն, Թուրքիայում բնակվում են ընդամենը 3 հազար ուղղափառ հույներ։ Եվ վերջապես 23 թվականի ամռան վերջին սկսվեց Անտանտի զորքերի դուրսբերումը Ստամբուլից։ Սուլթան Մեհմեդ Վեցերորդն արդեն վաղուց փախել էր բրիտանական նավով։ Եվ Լոզանի խաղաղ պայմանագրով արևմտյան պետությունները ճանաչեցին Թուրքական Հանրապետությունը։
Ի դեպ, բազմաթիվ վերլուծաբաններ և փորձագետներ, տեսնելով, թե որքան մեծ նշանակություն են տալիս Հայաստանի իշխանությունները զանազան համաձայնագրերին և պայմանագրերին, նույնիսկ առանձին ղեկավարների բանավոր հայտարարություններին և խոստումներին, խորհուրդ են տալիս հաշվի առնել, որ ո′չ Ադրբեջանի, ո′չ էլ Թուրքիայի համար փաստաթղթերում ամրագրվածը երբեք զսպող հանգամանք չի եղել։
Ադրբեջանի մասին մանրամասն չեմ ուզում խոսել. բոլորս գիտենք, թե ինչպես վարվեց Բաքուն վերջին պատերազմից հետո համաձայնեցված նոյեմբերյան հայտարարության դրույթների հետ, ինչի հետևանքով հայերն ի վերջո լքեցին Արցախը։ Ախր, ակնհայտ է, որ ադրբեջանցիների համար շատ լավ օրինակ է ծառայել մեծ եղբոր՝ Թուրքիայի վարքագիծը։ Վերցրեք հենց նույն Լոզանի պայմանագիրը։
1939 թվականին Թուրքիան անեքսիայի ենթարկեց այսպես կոչված Ալեքսանդրետի սանջակը, որտեղ գտնվում է Մուսա լեռը, և որը Լոզանի պայմանագրով տրվել էր Սիրիային։ Լոնդոնն ու Փարիզը պաշտպանեցին թուրքական անեքսիան, թեև Դամասկոսի և Անկարայի վեճը այս տարածքի շուրջ շարունակվում է մինչև հիմա։
Անառի՞կ պահենք մեր սահմանները, թե՞ ակադեմիական քաղաք կառուցենք
Երկրորդ օրինակը շատ ավելի հայտնի է. 1974 թվականին Թուրքիան իր բանակը մտցրեց Կիպրոս ու ստեղծեց թուրքական երկրորդ պետությունը։ Ասում են՝ միայն Անկարան է ճանաչել։ Դա, իհարկե, այդպես է, բայց չմոռանանք, որ Լոզանի պայմանագրի այս կոպտագույն խախտումը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի լուռ համաձայնությամբ։ Եվ վերջապես հենց վերջերս՝ 2017 թվականին, Թուրքիան հայտարարեց. «Էգեյան ծովի 28 կղզիները, որոնք Լոզանի պայմանագրով տրվել են Հունաստանին, իրականում մերն են»։ Ի՞նչ արեցին Վաշինգտոնն ու Լոնդոնը։ Այո′, շատ ճիշտ եք՝ ոչ մի ծպտուն։
Այսքանն այն մասին, թե ինչպես պահպանվեց Մուստաֆա Քեմալի պատգամը, որ Թուրքիայի զինված ուժերը չպետք է մասնակցեն երկրից դուրս որևէ գործողության։ Ինչ վերաբերում է պայմանագրերին, որոնց մենք անվերապահորեն ապավինում ենք, ապա թույլ տվեք մեջբերել Խորհրդային Միության նախկին ղեկավար Նիկիտա Սերգեևիչ Խռուշչովին. «Համաձայնագիրն ուժ ունի, եթե այն խարսխվում է հրանոթների վրա։ Եթե պայմանագիրը ուժով ամրապնդված չէ, այն բացարձակապես ոչինչ չարժի»։
Լրահոս
0