https://arm.sputniknews.ru/20231030/suren-papikjany-chinaci-pashtvonjaji-het-qnnarkel-e-hamagvortsakcutjan-zargacman-herankarnery-67978557.html
Սուրեն Պապիկյանը չինացի պաշտոնյայի հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարները
Սուրեն Պապիկյանը չինացի պաշտոնյայի հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարները
Sputnik Արմենիա
Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը և դրա զարգացման հնարավորություններին առնչվող մի շարք այլ հարցեր։ 30.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-30T19:08+0400
2023-10-30T19:08+0400
2023-10-30T19:10+0400
սուրեն պապիկյան
չինաստան
պեկին
հայաստան
հհ պաշտպանության նախարարություն (պն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/16/66300134_0:0:1280:721_1920x0_80_0_0_0de1c6fdcbd3603145ea45d220cbab43.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հայ–չինական պաշտպանության բնագավառի մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման մեծ ներուժ կա։ Այս մասին նշվել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալ, ՉԺՀ կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի անդամ, գեներալ–գնդապետ Խը Ուեյդոնի հանդիպմանը, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ Պապիկյանը չինացի պաշտոնյայի հետ հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում։Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը և դրա զարգացման հնարավորություններին առնչվող մի շարք այլ հարցեր։Նշենք, որ Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն է մեկնել հոկտեմբերի 29–ին` մասնակցելու Պեկինի Սյանշանի 10-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը և լիագումար նիստին:Նշենք, որ Սյանշանի անվտանգության 10-րդ համաժողովն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 29-31-ը։ Դրան կմասնակցեն պաշտոնական պատվիրակություններ ավելի քան 90 երկրից, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից, Իրանից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից և ԱՄՆ-ից։Համաժողովի ընթացքում ՉԺՀ-ի Կենտրոնական ռազմական խորհրդի (ՌԿԽ) ղեկավարները երկկողմ հանդիպումներ կունենան այլ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ։Միջոցառման գլխավոր թեման է «Ընդհանուր անվտանգություն, կայուն խաղաղություն»։ Եռօրյա համաժողովի մասնակիցները մտքեր կփոխանակեն գլոբալ և տարածաշրջանային անվտանգության խնդիրների վերաբերյալ։Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Չինաստան է մեկնել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։
չինաստան
պեկին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/16/66300134_58:0:1195:853_1920x0_80_0_0_7cf79e62aaee063a153f559ef854fde6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրեն պապիկյան, չինաստան, պեկին, հայաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն)
սուրեն պապիկյան, չինաստան, պեկին, հայաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն)
Սուրեն Պապիկյանը չինացի պաշտոնյայի հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարները
19:08 30.10.2023 (Թարմացված է: 19:10 30.10.2023) Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը և դրա զարգացման հնարավորություններին առնչվող մի շարք այլ հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հայ–չինական պաշտպանության բնագավառի մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման մեծ ներուժ կա։ Այս մասին նշվել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալ, ՉԺՀ կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի անդամ, գեներալ–գնդապետ Խը Ուեյդոնի հանդիպմանը, հայտնում է
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Պապիկյանը չինացի պաշտոնյայի հետ հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում։
Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը և դրա զարգացման հնարավորություններին առնչվող մի շարք այլ հարցեր։
Նշենք, որ Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն է մեկնել հոկտեմբերի 29–ին` մասնակցելու Պեկինի Սյանշանի 10-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը և լիագումար նիստին:
Նշենք, որ Սյանշանի անվտանգության 10-րդ համաժողովն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 29-31-ը։ Դրան կմասնակցեն պաշտոնական պատվիրակություններ ավելի քան 90 երկրից, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից, Իրանից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից և ԱՄՆ-ից։
Համաժողովի ընթացքում ՉԺՀ-ի Կենտրոնական ռազմական խորհրդի (ՌԿԽ) ղեկավարները երկկողմ հանդիպումներ կունենան այլ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ։
Միջոցառման գլխավոր թեման է «Ընդհանուր անվտանգություն, կայուն խաղաղություն»։ Եռօրյա համաժողովի մասնակիցները մտքեր կփոխանակեն գլոբալ և տարածաշրջանային անվտանգության խնդիրների վերաբերյալ։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Չինաստան է մեկնել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։