https://arm.sputniknews.ru/20231030/pattsharabanutjunnery-bavarar-chen-dvolmazjann-inqnabacark-chi-hajtni-67963913.html
Պատճառաբանությունները բավարար չեն. Դոլմազյանն ինքնաբացարկ չի հայտնի
Պատճառաբանությունները բավարար չեն. Դոլմազյանն ինքնաբացարկ չի հայտնի
Sputnik Արմենիա
Դատավորը նշեց, որ փաստաբանների ներկայացրած փաստարկները, որոնք պետք է բացարկ ներկայացնելու հիմք հանդիսանան, սուբյեկտիվ են։ 30.10.2023, Sputnik Արմենիա
2023-10-30T15:29+0400
2023-10-30T15:29+0400
2023-10-30T15:35+0400
արմեն աշոտյան
դատավոր
ինքնաբացարկ
վահե դոլմազյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1896/33/18963352_0:0:1600:901_1920x0_80_0_0_5f1827a6b0c66ad02eabba4304646ffe.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը մերժեց ՀՀԿ թոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով փաստաբանների բացարկի միջնորդությունը։Հայտնել էինք, որ փաստաբան Ռուբեն Մելիքյանը բացարկի միջնորդություն էր ներկայացրել` նշելով, որ գործով նախորդ երկու գործերի ընթացքում ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք իրենց մոտ ողջամիտ կասկած են հարուցում նախագահող դատարանի անկողմնակալության մեջ։Դատարանի գնահատմամբ` փաստաբանների ներկայացրած փաստարկները, որոնք պետք է բացարկ ներկայացնելու հիմք հանդիսանան սուբյեկտիվ են։Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց հունիսի 16–ին։ Սեպտեմբերի 28–ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը մերժեց վերաքննիչ բողոքները և նրան թողեց կալանքի տակ։Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:Աշոտյանն Արցախի վերաբերյալ Փաշինյանի թեզերը մանր ժուլիկություն է անվանել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1896/33/18963352_176:0:1600:1068_1920x0_80_0_0_b336aec3e9f025da529bcca60298e54e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն աշոտյան, դատավոր, ինքնաբացարկ, վահե դոլմազյան
արմեն աշոտյան, դատավոր, ինքնաբացարկ, վահե դոլմազյան
Պատճառաբանությունները բավարար չեն. Դոլմազյանն ինքնաբացարկ չի հայտնի
15:29 30.10.2023 (Թարմացված է: 15:35 30.10.2023) Դատավորը նշեց, որ փաստաբանների ներկայացրած փաստարկները, որոնք պետք է բացարկ ներկայացնելու հիմք հանդիսանան, սուբյեկտիվ են։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը մերժեց ՀՀԿ թոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով փաստաբանների բացարկի միջնորդությունը։
Հայտնել էինք, որ փաստաբան Ռուբեն Մելիքյանը բացարկի միջնորդություն էր ներկայացրել` նշելով, որ գործով նախորդ երկու գործերի ընթացքում ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք իրենց մոտ ողջամիտ կասկած են հարուցում նախագահող դատարանի անկողմնակալության մեջ։
Դատարանի գնահատմամբ` փաստաբանների ներկայացրած փաստարկները, որոնք պետք է բացարկ ներկայացնելու հիմք հանդիսանան սուբյեկտիվ են։
«Պատճառաբանությունները, որոնք բերվել են, բավարար չեն, որ դատարանը ինքնաբացարկ հայտնի»,–ասաց դատավոր Դոլմազյանը։
Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը երկու ամսով
կալանավորվեց հունիսի 16–ին։ Սեպտեմբերի 28–ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը մերժեց վերաքննիչ բողոքները և նրան թողեց կալանքի տակ։
Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը: